Օգնություն, օգնություն, օգնություն

Published On December 12, 2010 | By Արտակ Գևորգյան | արխիվ

Հուսով եմ, որ Բանաձևի բլոգը բացի Հայաստանում, պարբերաբար կարդում են նաեւ մեր սփյուռքում: Բոլորիս քաջ հայտնի է, որ տարիներ շարունակ եւ մինչեւ այսօր Հայաստան են մուտք գործում դրամական ու նյութական անթիվ-անհամար օգնություններ: ԲԱՅՑ… մի՞ թե այդ օգնությունը լիովին հասնում ու ծառայում է իր նպատակին, թե՞ քաղաքում մի երկու-երեք շքեղ առանձնատների ու ավտոմեքենաների է վերածվում…

Վերջերս ֆէյսբուքում հայտնված Երևանի մանկատներից մեկի մասին տեսանյութն ինձ պարզապես ցնցեց: Պատկերացնում եք՞, խորհրդային տարիներից մնացած սառնարաններում պահվում է երեխաների սննդամթերքը` որդնած, փչացած, նեխած, փտած… Իսկ դաստիարակներն ունեն իրենց արտասահմանյան մակնիշի ժամանակակից սառնարանը, ուր խնամքով պահում են էլիտար սնունդ: Մի՞ թե այդ և նման այլ հաստատությունները երբեք չեն ստացել ու ստանում օգնություն: Մի՞ թե պետությունը նրանց գումար չի հատկացնում: Ու ցավալին այն է, որ նման դեպքերը մեր երկրում մեկը կամ երկուսը չեն:

HelpԵս կոչ եմ անում բոլոր մեծահարուստներին, մի’ կերակրեք ձրիակերներին, մի’ նպաստեք պորտաբույծների բարգավաճմանը, պահանջե’ք պայմանագրեր կնքել, ժամկետներ սահմանե’ք, հսկե’ք… Նպաստե’ք Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը, այն կստեղծի նոր աշխատատեղեր: Որքան տաղանդավոր մարդիկ կան, ովքեր բիզնես հիմնելու համար աշխատանք ու հնարավորություն չունեն: Օգնության ձեռք մեկնեք նրանց, դարձեք ընդհանուր գործի բաժնետեր: Որքան երիտասարդներ չեն ամուսնանում: Ազգը չի աճում: Որովհետև երիտասարդ ընտանիքները բնակարան չունեն, զուրկ են անձնական ապրուստից: Ինչի՞ համար են այդքան շատ էլիտար կոչված շենքեր կառուցում, որտեղ միայն մութն ու տեսիլքներն են շրջում: Թող բնակարաններով ապահովեն այն ընտանիքներին, ովքեր, իրոք, ունեն դրա կարիքը:

Չնայած այս ամենին, որ ամենուրեք բախվում ենք անարդարության, թալանի ու կաշառքի, ամեն դեպքում, ուզում եմ հավատալ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքն, իսկապես, անմնացորդ է ծառայում ու դեռ կծառայի Արցախի զարգացման նպատակին:

4 Responses to Օգնություն, օգնություն, օգնություն

  1. Թոմ says:

    Այս ամենը հաշվի առնելով Ռալյֆ Յիրիկյանը իր բարեգործությունները կատարում է անձամբ և առանց փոխանցումների: Իսկ Շառլ Ազնավուրը, ինչպես գիտեք հրաժարվեց միջոցներ տրամադրելուց, տեսնելով ավազակաբար գողացված փողերի արդյունքը: Այնպես որ, այսպես եթե շարունակվի շուտով Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքն էլ չի իրականացվի:

  2. suzy says:

    Իսկապես որ շատ արդի թեմա է սիրելի Արտակ ,բազմիցս խոսվել է այս մասին:Իրոք որ ցավալի է:Գրողներ խոսացողներ շատ կան ,իսկ ով է՞ պայքարելու անարդարության, թալանի ու կաշառքի դեմ:

  3. hayuhi.D says:

    Asum ein xmelu jri problemn en uzum lucen, ays tari yes el gumar uxarkeci HHH fondin, chnayac vor cnoxners dem ein.De yes inch mexavor em, vor nman baner@ vras azdum en;sirts cavuma.
    Estex Evropayum bolors mer mi qani angam hagac shorer@ kam erexaneri xaxaliqner@ tapum enq, yete petutyun@ xelaci lini gone mi Karmir Xach kbaci, vor et amen@ Hayastan uxarkvi.

  4. Ani says:

    Liovin hamadzayn em bardzracva& temayi het. Es ays amen@ sepakan mashkis vra zgalov em asum. Ahavora linum, erb nayum es, te mer me&aharustner@ vonc en ays kam ayn animast haxordumnerin hovanavorum. Nayum es uxxaki voch mi imast kam dastiarakutyun ches gtnum ayd haxordumnerum. Erb ayd pahin shater@ poxi kariq unen.Uzum em pasterov xosam u henc aynpes odayin orinakner chberem. Henc orinak berem Ralf Yirikyanin. Es unem aroxjakan lurj xndir u indz shutapuyt anhrajesht e dex, vor@ liovin bujum e hivandutyuns.Es namak greci nran, namaki het dnelov bolor apacucox paster@. Mi qani or anc indz zangaharecin u patasxanecin` <>.
    Mi qani amis araj mi aydpisi namak uxarkeci Gagik Tsarukyanin, u minch aysor spasum em namakis patasxanin. Im xndrac gumarn irenc hamar chnchina, bayc indz hamar mi amboxj kyanqa.Es @ndhamn@ 23 tarekan em ev kyanqi nkatmamb unem me& dzgtumner. Isk erb xosalu tex@ galis e, nuyn ed mardik ampagorgor mtqer en artahaytum` aselov` <>.U gitem, vor indz nman hazaravorner@ kan, ovqer sirum en kyanq@ ev uzum en aprel.
    Es gitem, te inchqan anotevan @ntaniqner kan u sirts cavuma iranc hamar. Erb nayum es poxocum mnaca& manukneri achqerin u chgites inch anes, erb vochnchov ches karox ognel. Es uxxaki cav em aprum, vor im Hayastann es orina.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *