Օսկարն ու օսկարակիրները

Published On March 15, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Ֆիլմեր միշտ եմ սիրել, բայց Օսկարով հետաքրքրվել ու արարողությանը սկսել եմ հետևել 1998 թվականից: Այդ ժամանակ Տիտանիկի բումն էր: Կարծեմ մինչև հիմա ոչ ոք նրա ռեկորդը չի գերազանցել` միանգամից 14 նոմինացիա: Հետո արդեն պարզեցի, որ իմ սիրած շատ ֆիլմեր ինչ-որ ժամանակ Օսկար են վերցրել ու դեռ շարունակելու են վերցնել` Մեռած պոետների միություն, Կնոջ բույրը, Խիզախ սիրտը (բայց կարծես թե հայերեն այնքան էլ լավ չստացվեց), Կյանքը հիասքանչ է, Դաշնակահարը, Խելացի Ուիլ Հանթինգը, Մեկ միլիոնանոց աղջիկը, Բանականության խաղեր, Ձկնորս թագավորը և այլն:

oscar_nominationsՍրանք և շատ այլ ֆիլմեր Օսկար են ստացել կամ լավագույն ռեժիսուրայի, կամ լավագույն դերակատարման, սցենարի, կամ էլ մի ուրիշ բանի համար: Եթե նույնիսկ չստանային, դրանք ինձ համար լավագույններից են: Բայց տարեց տարի ֆիլմեը թուլանում են, հատուկ էֆեկտներն ավելանում են, իսկ դրանից բովանդակությունը չի խորանում: Ֆիլմերն ավելի մակերեսային են դառնում: Այս տարվա լավագույն Թագավորը խոսում է կամ Թագավորի ելույթը լավ ֆիլմ է, բայց ըստ իս` այնքան ուժեղ չէ, որքան, օրինակ, Բանականության խաղերը, Դաշնակահարը, կամ էլ Խիզախ սիրտը: Բայց ուրախ եմ, որ հենց այս մեկը լավագույնը ճանաչվեց, իսկ Քոլին Ֆըրթը` լավագույն դերասան: Վերջում մի քանի հետաքրքիր փաստեր Օսկարի պատմությունից: Օսկարի առաջին հանձնումը 1929-ի մայիսի 16-ին է եղել, հեռարձակվել է ռադիոյով, 53 թվականից` հեռուստատեսությամբ:

Դերասանուհիներից առաջին Օսկարը ստացել է Ջանեթ Գեյնորը` Յոթերորդ երկինք ֆիլմում լավագույն դերակատարման համար: Տղամարդու լավագույն դերի համար առաջին Օսկարը ստացել է Էմիլ Յանինգսը` Վերջին հրաման, Լուիս Մայլսթոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, 1927-29 թվականների լավագույն ֆիլմեր են ճանաչվել Արևածագ և Թևեր ժապավենները: Կրկես ֆիլմի համար Օսկար է ստացել նաև Չարլի Չապլինը` որպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր:

Ռեժիսորներից ամենաշատն Օսկար է ստացել Ջոն Ֆորդը` 4 անգամ, Ֆրենկ Կապրան և Վիլյամ Ուայլերը` 3 անգամ: Ամենաօսկարակիր դերասանը Ջեք Նիքըլսոնն է` 2 Օսկար գլխավոր դերակատարման համար և մեկը` երկրորդական դերի: Կանանցից ռեկորդ է սահմանել Քեթրին Հեփբերնը` 4 Օսկար գլխավոր դերակատարման համար: Երկու տարի անընդմեջ լավագույն դերակատրաման համար Օսկարի են արժանացել Թոմ Հենքսն ու Սփենսեր Թրեյսին: Սանդրա Բալոքն ամենահակասական դերասանուհին է. 2009-ին նա ճանաչվել է վատագույնն ու լավագույնը, Ոսկե մորի` Ամեն ինչ Սթիվի մասին ֆիլմի համար և Օսկար` Անտեսանելի կողմը ֆիլմում լավագույն դերակատարման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *