Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում

Published On November 3, 2009 | By Gayane | արխիվ


Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…

Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:

IMG_9261Վերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…

Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:

IMG_9237Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:

 
Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:

IMG_9218Ահա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:

Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:

IMG_9267Ինքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:

Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:

Տաքերակ մանկություն,
Չեղած կիրք, չպղծված խաչ
Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
Խզված կոկորդ, քրտնած կայարան
Գողացված երազ, հոտած պանդոկ
Ուշ է…:

Share

Like this Article? Share it!

About The Author

26 Responses to Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում

  1. Նարեկ Ն. says:

    …երազում եմ, որ ժուռնալիստիկան այսպիսինը լինի – մաքուր, անկեղծ, խորը ու ԱԶԱՏ (միայն խոսքի ազատությունը չէ, ՄԱՐԴՈՒ ազատությունը նկատի ունեմ), ինչպես Մեսչյանի երգը… Շնորհակալ եմ Գայ ջան!!!!

  2. Hayk Vardanyan says:

    Ցնցված եմ ու հպարտ: Ամեն մարդու տրված չէ Մեսչյանի Գործը այսպես ներկայացնել: Շնորհակալ եմ, Գայանե:

  3. Գեղամ Մուղնեցյան says:

    Նոյեմբերի 22-ին Մեսչյանը երգելու է Լոս Անջելեսում, ես գնալու եմ, կգրեմ այստեղի համերգի մասին:

  4. Sargis says:

    BRAVO GAYANE !!!
    NO COMMENT !!!

  5. Kilikia says:

    …Համերգները սովորաբար չեն տրվում նկարագրության, քանի որ դրանք լսողական պատկերներ են:-) Բայց ես կարող եմ նկարագրել այն, ինչ կատարվում էր երաժշտությունից դուրս. Մեսչյանի կրքոտ ինքնավստահությունն իր երաժշտության մեջ ու համեստ անինքնավստահությունը դրանից դուրս, բավականին հակասական հանդիսատեսը, որը միաձայն էր միայն մի բանում. գրեթե բոլորն անգիր գիտեին երգերը, լինեին նրանք 18 տարեկան, թե 50, մի տեսակ միասնականության զգացումը, որն առկա էր այդ մի քանի ժամերի ընթացքում…
    http://www.cilicia.com/2006_10_01_armo_hayastantsi-backlog.html

  6. Elenoid says:

    Ես առանց այդ էլ անհամբերությամբ եմ սպասում նոյեմբերի 15-ին կայանալիք համերգին Երևանում, իսկ հիմա սկսեցի շնչահեղձ լինելով սպասել: Էսօր դեռ ամսի 4-ն է, հուսով եմ` կդիմանամ: Վերջին համերգի ժամանակ ողջ դահլիճը միաբերան պահանջում էր երգել ուր էիր Աստված-ը, բայց նա հրաժարվեց… Շատ տպավորիչ էր, տեսնենք էս անգամ ինչ նոր երգեր կունենա

  7. Elenoid says:

    Ի դեմ, մոռացա ասեմ, տեքստիդ մեջ շատ դուրս եկավ «քսանքանի տարեկան մի աղջիկ» արտահայտությունը: Ես անպայման կկիրառեմ այն…

  8. Manu says:

    Gaaay, lavn er. es saht em sirum Meshchyan, naxanceci…. isk ed tarorinak anaxorjutyunnery 60-amya ayd depqum bnakan en, erevi. inqn el u ir ergern el en ajdpisin.

  9. Manu says:

    Gaaay, lavn er.es shat em sirum Meshchyan, naxanceci. isk ed tarorinak anaxorjutyunnern ayd 60-amya hamar, erevi, bnakan en, ir u ir ergeri pes

  10. Manu says:

    Gaaay, lavn er, es shat em sirum Meshchyan, naxanceci. isk ed tarorinak anaxorjutyunnery, erevi bnakan en ed tarorinak mard araraci hamar, ir u ir ergeri pes.

  11. Ani says:

    Չգիտեմ ինչպես սկսեմ գրել….երևի պետք է հնչի Մեսչյանի կիթառի ելևէջները…բայց այդ դեպքում էլ ես ասելու բան չեմ ունենա…Քանի որ Գայանեն ամեն ինչ գրել է արդեն…

  12. Lida says:

    Հրաշալի էր…

  13. Vardan says:

    Շատ լավն էր նյութը, անկեղծ ու յուրահատուկ ներկայացված.. ապրես Գայանե!!!

  14. Mey says:

    գեղեցիկ էր, շա՜տ …

  15. Gayka says:

    hacheli e erb im tpavorutyuny darnume voreve meki orva gexecik mi mas..shnorhakaltyun ardzagankneri hamar.

  16. Araik says:

    Շատ անկեղծ ու հուզիչ էր…

  17. Arevik says:

    Meschyan,amen angam erb ira eger@ lsum em mi tesak doghi nman mi ban megovs ancnum a.
    Quriks hachaxela Sisiani gegharvesti dproc u inq@ ed @ntacqum nkarel skesl u sovorela henc Meschyani ergeri nerqo.iranc dasatun Meschyani lav @nkern u barekamn a,u inq@ ed erexeqin metsacrela bardzrachashak erajshtutyan nerqo.de es el erb kataghats em linum,eli ira ergern em lsum u haskanum em,vor animast er ed tapak katghutyun@.inch lava vor ka Meschyan@,nra bardzr ,astvatsatur arvest@.

  18. Arevik says:

    ha mekel ed mardik kartsum em voch te ekel ein Meschyan lselu kam vayelelu,ayl vagh@ myus or@ mi kargin shrgapat @nknelu depqum mi kargin glux govelu<>,inchqan es em haskanum Meschyanin ed datark tsaper@ erbeq petq chen.

  19. Գևորգ says:

    Հրաշալի հոդված հրաշալի միջոցառման մասին: Շնորհակալություն, հարգելի Գայանե: Շատ հաճելի է:

  20. Anna says:

    Shnorhakalutyun sirun u graget hodvatsi hamar :) Kuzenayi nra tesaky haratev liner…Yerevani handisatesy barebakhtabar himankanum lavn er…vorovhetev yes miayn meschyanin ei lsum u tesnum…

  21. Վահագն Թևոսյան says:

    Վայ ինչ լավ ես գրել!:)) Բրավո! Ուզում եմ մեև ժուռնալիստիկան էսպիսինը լինի!:)

  22. Vardan says:

    Shnorhakalutun Gayane,
    Mets hajuikov kardatsi dser nut@.
    Inks el shat urahatuk ev ankegts kap unem Meschyani ergeri het. Arden 10 ari e vor lkel em Yerevans ev ambogj @ntatsjum Meschyan@ hets e egel ir tarber ergerov. Gnaluts araj lsum ei “Barov Mnak”@. Arajin angav vor veradarsda Yerevan lsum ei “Erb anarak vordu nman”, isk erkrord angam vor veradarsa 2008 aid jamana bolorovin urish erg er amenaharazar srtis,
    “tekuz airvem em kentanam es ais tsavits, es havatum em ter”

  23. Gayane jan,

    Shat jerm ev hrashali hodvats e!
    Menak mi ban ka… ov e asel te Meschian@ Haruti masin voreve ban e asel?

    Tenc ban chi eghel. Hastat. :)

  24. hemo says:

    ԳԱՅԱՆԵ ՋԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
    ՈՒզում եմ շարունակելի լինի…

  25. Լևոն says:

    Ի Տարբերություն իրավաբանների ու ժուռնալիստների, ճարտարապետները ու սպորտսմենները համարյա բոլրը լավ մարդիք են։ Ինչու՚ն…, չգիտեմ, բայց այդ մասնագիտությունների մեջ ազնվացնող ինչ որ բան կա։

  26. Razmik says:

    Shat hetaqrqir u gexecik grvac hodvac e,shnorhakalutyun Gayane:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>