Ստորգետնյա Մոսկվան

Published On January 21, 2011 | By Սոնա Աբրահամյան | արխիվ

Այս տարի Ամանորյա տոներն ու ձմեռային հանգիստս որոշեցի անցկացնել աշխատանքից, դասերից ու միօրինակ դեմքերից  հեռու եւ ճանապարհ ընկա դեպի Մոսկվա: Որ Մոսկվան գեղեցիկ քաղաք է, հայտնի ճշմարտություն է, այդ մասին հետո: Հիմա ուզում եմ գրել այդ քաղաքի ամենամեծ առավելություններից մեկի մասին, որը եթե հանկարծ մի օր, թեկուզ մեկ ժամով կանգ առնի, ամբողջ Մոսկվան կանշարժանա խոսքիս ամենաուղիղ իմաստով: Քաղաքում, բայց հատկապես մետրոյում չխճճվելը բարդ էր միայն առաջին օրը, հետո արդեն ելքն ու մուտքը անգիր էինք սովորել: Աննկարագրելին պատմություններն էին, որ ամեն անգամ մեր գլխից անպակաս էին ստորգետնյա Մոսկվայում:

metroՄետրո նստելն ու նամանավանդ ազատ տեղ գտնելը իսկական հաջողություն էր: Ամեն անգամ, երբ վագոնը հասնում էր մեզ, ես ու քույրս հատուկ տակտիկա էինք մշակում ճիշտ դռնից ու ճիշտ ժամանակին ներս մտնելու ու դեռ հեռվից աչքի տակ էինք առնում հնարավոր հասանելի ազատ տեղերը: Մի անգամ էլ, երբ արդեն ուր որ է պետք է մետրոն մեզ հասներ, հեռվից ազատ երկու տեղ նկատեցի ու հայերեն, իբր որ ոչ ոք չիմանա ու չհասկանա, քրոջս ասեցի. Հենց դռները բացվեն, կգնաս ու կնստես դիմացի երկու ազատ տեղերում

Չնայած ազատ շատ տեղեր կային, բայց ես հատկապես այդ տեղերն էի հավանել: Մեկ էլ հենց որ դռները բացվեցին մեր կողքին կանգնած տղան, որի դեմքին նայելով հեչ էլ չէիր ասի, որ կովկասյան ծագում ունի, արագ մտավ ու նստեց ուղիղ այնտեղ, որտեղ ես էի ուզում: Նստել ` հերիք չի, մի հատ էլ նայում է մեր վրա ու ծիծաղում է: Ու էդ ժամանակ նորից հասկացա, որ ճիշտ են ասում` լեզուն մարդու ամենամեծ թշնամին է: Նույնիսկ օտար երկրում հայերեն խոսելուց առաջ լավ մտածիր, հետո երկար ու մանրամասն շուրջդ նայիր ու հետո նոր խոսիր:

4 Responses to Ստորգետնյա Մոսկվան

  1. Vahagn says:

    Sona jan mi erku angam el es em anharmar drutyan mej haytnvel,
    uzbekneri mot hayeren skseci anbaro artahaytvel u pnovel oranc anun dnelov u chhavanelov arac gorcnerin…
    mekel indzanic lav hayerenov mot mi 40 tarekani mot uzbek@ indz patasxanec
    -karum es ari ara-

  2. RafO says:

    Vrastanum mi hat txa kar(miasin einq hangstanum)anun@ SHOTA er,,,de es elinch acakanner ases kpcnum ei,de mi hat dasakan orinak berem`Debil Shota,isk erb vor inq@ indz harcnum er te inch a nshanakum,asum ei,vor hayeren qaxcr xosqer en,,,u mi or el inq@ sksec indz kanchel,en<>xosqerov,,,voroncov,vor es ei iran dimum,,,))))))))))))))))))))))))

  3. Vahagn says:

    Iroq zaveshtali e exel Rafo jan )))

  4. Ararat says:

    Shat hetaqrqir patmutyun er,manavand taktika mshakelu momentn :),erevi da bolorn en anum eli Moskvayum .Meknabanutyunnern hetaqrqir ein u kavelacnem evs mek meknabanutyun.
    Sonayi graci het khamadzaynem vor lezun mardu amena mec tshnamin e,u bazmativ mtqeric henc et mitqn a eli vor archinn a galis uxexumt. Oriank erb nstac es linum marshutkayum u heraxosov xoselic hayeren hayohum es,u parzvum a koxqit nstacn hay axchik a,shat vat a bayc de patahum a nman depqer Rusastanum :(. Shat vat drutyun mech es @nknum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>