2010-ի մասին ու Բանաձև-ի ցավը տանեմ

Published On December 25, 2010 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ


Տարին ավարտվում է ու իր հետ տանում այն ամենն, ինչ եղավ ու երևի նորից կկրկնվի հաջորդ տարի: Նոր տասնամյակի առաջին տարին գլորեցինք իր ուրախ, տխուր, հետաքրքիր ու անհետաքրքիր օրերով.

  • Երկրաշարժը քանդեց Հաիթին
  • Խոզի գրիպն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց
  • Իռլանդական հրաբուխը գերի էր պահել ամբողջ Եվրոպային
  • Լեհաստանի նախագահն ինքնաթիռի վթարին զոհ գնաց իր կառավարության մեծ մասի հետ միասին
  • Ղըրղըզներն իրար հետ չէին կարողանում լեզու գտնել
  • WikiLeaks-ը աշխարհի դիմակն էր ուզում պատռել
  • 32 Ատամ-ը Vitamin դարձավ

Ու էլի շատ կարևոր բաներ…

photoՍա աշխարհն էր, հիմա անցնենք ավելի փոքր մի աշխարհի: Արդեն մի տարուց ավելի ես «Բանաձև»-ի բլոգի համար գրում եմ: Միշտ հետևում եմ հաղորդումներին, կարդում մյուս հեղինակների գրածներն ու մի անասելի զգացումով ուրախանում, որ ես էլ այդ ամենի շատ փոքր մասն եմ: Ես, որ ապրում եմ Հայաստանից այդքան հեռու ու օտարության մեջ, հնարավորություն ունեմ մշտական կապի մեջ լինել այդ փոփոխվող աշխարհի հետ: Այդ զգացումի համար ես երախտապարտ եմ Բանաձև-ին ու դրա համար նրա ցավը տանեմ:

Ու քանի որ մի երկու շաբաթից արդեն Նոր Տարի է, ուզում եմ վերջում երկու ցանկություն պահել:

1. Թող որ Բանաձև-ը լինի ու թող այն դառնա ձայն բոլորի համար

2. Մեկ էլ կուզենամ, որ ապագայում Հայաստանը հասնի նրան, որ երբ բլոգում հանկարծ Հայաստանը համեմատեմ ԱՄՆ-ի կամ մեկ այլ ուրիշ երկրի հետ, մարդիկ չասեն Հայաստանը համեմատելի չէ: Թող որ Հայաստանը համեմատելի դառնա սկսած փոքր կետերից մինչև վերին բարձունքները:

4 Responses to 2010-ի մասին ու Բանաձև-ի ցավը տանեմ

  1. Ani Smbatyan says:

    Hianali er 🙂
    Shnorhavor Amanor ev Surb Cnund 🙂

  2. Nelli says:

    Գեղամ, միշտ ու հաճախ գրիր, հաճույքով եմ կարդում… Երկու ցանկություններից ես էլ եմ պահում, մի քանիսն էլ իմ կողմից ավելացնում :Ճ

  3. Գեղամ Մուղնեցյան says:

    Շնորհակալություն,

    Նելլի, ես հաճախ կգրեի ուղղակի շատ ժամանակ զբաղված եմ դասերիս հետ ու պարզապես ժամանակ չեմ ունենում, ազատ ժամանակ ունենալուն պես գրում եմ, շնորհակալ եմ կարդալու համար:

  4. Artak Gevorgyan says:

    Միանում եմ Գեղամի ցանկություններին, հղում նրան ջերմ բարևներ Հայրենիքից և ուզում եմ մեծ տառերով գրել՝

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՔՈ ՆՈՐ ՏԱՐԻՆ, ԲԱՆԱՁԵՎ
    2011ը թող լինի նոր բարձրունքների, նվաճումների, հաղթանակների, հետաքրքիր հաղորդումների, նյութերի, միայն ու միայն ամենայն պոզիտիվի տարի բոլոր բանաձևցիների և նրա նվիրյալների համար )))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *