Հեղինակի արխիվ
Բա իմացել եք, Հայաստանում մայրուղի չկա: Երթևեկության կանոնները թույլ են տալիս մայրուղու վրա մեքենայի արագությունը բացել մինչև 110 կմ/ժ: Բայց, ա~յ քեզ անհաջողություն, պարզվում է դա միայն տեսական է: Կիրակի օրը գնում էինք Սևան, և իմանալով 110 կմ/ժ արագության մասին, [...]
Ինձ հարազատ երկու երիտասարդ ընտանիք, իրարից անկախ Կանադա գնալու հայտ են ներկայացրել: Ասեմ, որ երկու ընտանիքներն էլ Հայաստանում հեռանկարային են կամ էին: Առաջինը, որն արդեն մեկնել է այնտեղ ապրելու, Երևանի նորմալ ապրող ընտանիքներից էր, էն սիրուն ընտանիքներից` ամուսիններն ունեին բարձրագույն կրթություն, [...]
Մի քանի տարի առաջ ռեպորտաժ նկարելու ընթացքում հայտնվեցի մի հանրակացարանում, որտեղ ապրում էին տուն չունեցող մարդիկ` բոմժեր, եկել մտել էին այժմ արդեն նախկին հանրակացարանի շենք և ապրում էին: Տեսարանը սոսկալի էր, ավերված պատեր, [...]
Հայաստանում ֆիզիկական թերություն ունեցող երեխաներին հանձնում են մանկատուն: Սա իհարկե բացարձակ ճշմարտություն չէ. Այսինքն ճշմարտություն է, բայց ոչ թե որ հանձնում են բոլոր ծնողները, այլ եթե արատ ունեցող երեխան մանկատանն է, ուրեմն ծնողը հրաժարվել է նրան ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Գավառի մանկատանը մի տղա կա, որը դեմքին մեծ կարմիր նշան ունի ի ծնե, ծնողները հենց դրա համար են հրաժարվել երեխայից, չնկատելով նույնիսկ նրա լուսավոր ու պայծառ աչքերը: [...]
Առաջին հայացքից կարող է թվալ, թե նստել դարդերս եմ պատմում, բայց ես ուզում եմ իմ մասնավոր օրինակով ներկայացնել այն իրավիճակը, որում հաճախ ենք հայտնվում են ՀՀ քաղաքացիներս, մի քիչ պաթետիկ կհնչի, բայց կարծում եմ`այս դեպքում տեղին է: Թե առաջին մասում, թե հիմա նորից ներկայանում եմ որպես ծնող: Ինչպես և մանկապարտեզի դեպքում, [...]
Ինչու պետք է մի գեղեցկադեմ տիկին, որին նոր են նշանակել մանկապարտեզի տնօրեն, իրեն ավելի շատ տեր զգա եղածին, քան մանկապարտեզի երկար տարիներ աշխատող կոլեկտիվը: Ես ինձ իրավունք չեմ վերապահում գրել կոլեկտիվի մասին, կգրեմ ծնողների մասին, որոնք հատուկ ընտրել են այդ մանկապարտեզը: Ոմանց նույնիսկ երրորդ երեխան է այդտեղ հաճախում: Իմ երեխան դեռ չէր ծնվել, բայց ես արդեն որոշել էի, [...]
Բայց մի օր վերցրել էի մոտ մի տասը հազարի ապրանք և մոտեցել դրամարկղին: Մեկը էլ աչքս ընկավ գումարին, որը կտրուկ մոտ տասը հազարի գումարվեց: Վերցրեցի կտրոնը, ինչ տեսնեմ, 1կգ-անոց հավը արժե 9000 չգիտեմ ինչքան, բայց պատճառաբանեցին, [...]
Իսկ ինչու չեն բողոքում մյուս շուկաների աշխատակիցները,կհարցնեք դուք, չէ որ նրանց համար էլ է գործելու այս նույն օրենքը ? Որովհետև, օրինակ, Տաշիրի տնօրինությունը հասցրել է զգուշացնել իր աշխատակիցներին, որ եթե նրանցից որևէ մեկը մասնակցի այդ երթերին , ու իրենք իմանան այդ մասին, հաջորդ օրվանից կարող են այլևս աշխատանքի չգալ: Իսկ Ոսկու աշխարհշուկայի տերը պահը բաց է թողել, նա բողոքի ակցիայի առաջին օրերին հանրապետությունում չի եղել: [...]
Բայց սա դեռ ինչ է, տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետներից մեկի առաջին կուրսում, որտեղ լսարանի զգալի մասը լավագույնս տիրապետում են մաթեմատիկային /ոչ թե ենթադրում եմ, այլ լավատեղյակ եմ, որ այդ կուրսում կան շատ խելացի ուսանողներ/, դասախոսը գրատախտակին մի խնդիր է գրել , որը վերցրել է 5-րդ դասարանի դասագրքից, և հայտարարել ,- ով այս խնդիրը լուծեց ` քննության կարող է չգալ , [...]
Ես չեմ, դուք եք` ինչ անեմ: Մի կողմից երեխաներս են իրար հերթ չտալով հազում ու քիթները քաշում, մյուս կողմից ես եմ խեղդվում ու վառվում, մյուս կողմից` թոքաբորբի ուրվականն է չոքել բկիս:Բայց սա դեռ ինչ է:10 օր անց, երբ մտածում էի , չէ~ արդեն լավ եմ, կարելի է ապրել, հանկարծակի վատացա: Գնացի հիվանդանոց: [...]
Երբ որոշեցինք, որ Հատուկ ռեպորտաժի առաջին նյութս պետք է լինի ալերգիայի մասին, հարցին մոտեցա ամենայն պատասխանատվությամբ, կարդացի հնարավոր ու անհնարին բազմաթիվ նյութեր, բժշկական ուսումնասիրություններից սկսած, ֆորումներում ներկայացված դեպքերով վերջացրած: Այնքան էի տարվել, որ նյութիս սկզբնական տարբերակը կարդալուց հետո Արտակ Ալեքսանյանն ասեց, [...]
Վերջին մեկնաբանությունները