Հեղինակի արխիվ

Վաճառում են նույնիսկ աղբը: Գնորդներ կան

Սեպտեմբեր 4, 2010, Նելլի Հարությունյան2 մեկնաբանություն

tomato_01Հաճախակի չեմ գնում գնումների, բայց վերջերս մայրիկիս հետ բանջարեղենի խանութում էի: Կարծես թե ամեն ինչ նորմալ էր, եռուզեռ, առևտուր, մրգերը ջոկջկել, կշռել… Զարմանքը դրսում էր` խանութի առջև շարված արկղերի մեջ: Բառի բուն իմաստով աղբ: Թափելու լոլիկը վաճառում էին 50 դրամով: [...]

Մեկ դույլ ընդդեմ կրակի և անտարբերության

Օգոստոս 25, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

photoԱնտարբերությունն է ծնում չարիք, թե նման մի բան, հաստատ չեմ հիշում, համենայնդեպս նման մի արտահայտություն կար: Բայց որ անտարբերությունը կարող է իսկական պատուհաս դառնալ, այ դա հաստատ կարող եմ ասել: Անտարբերություն շրջապատի, մարդկանց, բնության, սեփական անձի, անգամ հոտերի հանդեպ… Գլոբալ բաներից չեմ ուզում խոսել, [...]

Պահանջվում են հերոսներ, սովորական հերոսներ Լոռվա մարզից

Օգոստոս 19, 2010, Նելլի Հարությունյան1 մեկնաբանություն

teghutՈրքան որ դրական է ազդում բնությունը մարդու վրա, այնքան էլ բացասական է ազդեցությունը աղտոտված միջավայրի: Սա ոչ ոք չի հերքի: Հատուկ ռեպորտաժով հենց այս թեմային էլ ցանկանում ենք անդրադառնալ առաջիկայում, թե ինչպես են բնապահպանական խնդիրները ծնում առողջապահական լուրջ հարցեր: Խոսքը ֆիզիկական ու մտավոր արատների մասին է: [...]

Ամառային հանգիստ Հայաստանում. Ուր գնալ նոր տպավորությունների համար

Օգոստոս 12, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

tatev-monasteryՄիշտ մտածել եմ` հենց մեքենա ունենամ, առաջին շրջագայությունը լինելու է Հայաստանով մեկ: Գուցե անեմ, գուցե` ոչ, բայց գաղափարը դուրս գալիս է: Անընդհատ երազում ենք դրսի մասին, դեմ չեմ, ինքս էլ երազում եմ Իտալիա գնալ, բայց այստեղ էլ կարելի է տեսարժան բաներ գտնել: Չեմ ասում ավանդական Գառնի-Գեղարդի կամ Սևանի մասին: [...]

Արձակուրդ` տանը, գրքերի ու կինոյի հետ

Օգոստոս 3, 2010, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

watching-moviesԱմռային արձակուրդը տանն անցկացնելն այնքան էլ խոստումնալից չէ, ոչ էլ հետաքրքիր է հնչում: Բայց այս ամառ ոչ մի տեղ չեմ գնալու: Ծրագրավորած ոչինչ չունեմ, երևի 2-3 օրով գյուղ գնամ, ընկերուհիս է հրավիրել: Մնացած ժամանակը տանը կլինեմ և արդեն մտածում եմ` ինչպես անել, որ ձանձրույթից չմեռնեմ: [...]

Պար, որ ժամանակին միայն իշխաններն էին պարում

Հուլիս 22, 2010, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

mԱմեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կարին պարի համույթը հայկական պարի մեծ ու բաց դաս է անցկացնում: Վերջին անգամ Կասկադում էր: Պատահական անցնում էի, ու որոշեցի կողքից դիտել: Մի իսկական տոն էր: Ես, որ լատինաամերիկյան պարերի սիրահար եմ, ոգևորվել էի մեր պարերով: Նույնիսկ որոշեցի` անպայման, գնալ հայկական պարեր սովորել: [...]

Սահմանն անցանք… ընդամենը կադրով…

Հուլիս 16, 2010, Նելլի Հարությունյան1 մեկնաբանություն

photo3Վերջին 1-2 ամսում ողջ միտքս զբաղված էր ՄԱԿ-ի հազարամյակի նպատակներով, ֆիլմ էինք պատրաստում: 100 էջանոց զեկույցն իր բոլոր թվերով գրեթե անգիր էի արել, նույնիսկ ինքս ինձ գերազանցել էի` մեկ մեծ ռեպորտաժի համար մոտ 50 հարցազրույց էի արել: Այ քեզ անխղճություն, ասա, քեզ չես խղճում, [...]

Ինչ պատահեց, երբ մի բարերար զրուցեց ծերունու հետ

Հուլիս 10, 2010, Նելլի Հարությունյան1 մեկնաբանություն

gjuxԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը գրեթե ոչնչով աչքի չի ընկնում: Ավելի շուտ ավան, քան գյուղ է հիշեցնում: Միայն մի մեծ սպիտակ շենք է, որ հեռվից հեռու աչք է ծակում. Գյուղի դպրոցն է: Սովոր ենք գյուղերում փլված, խեղճ դպրոցներ տեսնել: Երեք տարի առաջ Լեռնագոգում էլ նույնը կտեսնեինք: [...]

Կեռասի այգիներով և սողանքներով հայտնի Ողջաբերդը

Հունիս 21, 2010, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

voxjaberdԵթե հողը ոտքիդ տակից փախչում է, դեռ չի նշանակում, որ հարբած ես: Ուշադիր նայիր, գուցե Ողջաբերդում ես: Սողանքներով հայտնի այս գյուղում տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում, միայն տների ու գետնի ճաքերն են ավելանում: Գյուղի կեսը տեղափոխվել է, 200 աշակերտից 97-ն են մնացել: 1987-ին շահագործման հանձնված դպրոցից համարյա բան չի մնացել: [...]

Չարենցավանցիների և Չարենցավանի առեղծվածը

Հունիս 20, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

CharentsavanԱռաջ, երբ օրը ցերեկով նարդի կամ թղթախաղ խաղացողների էի տեսնում, մտածում էի` բակային մշակույթ է: Հետո հասկացա, պարզապես պարապ մարդկանց ժամանցի ձև է: Հիմա, երբ տեսնում եմ, նեղվում եմ: Երկու տարբերակ կա, կամ ալարկոտների հավաքածու է, կամ մարդիկ, [...]

Հետո էլ կրթության որակի բարձրացման մասին են խոսում

Հունիս 19, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

vacant_schoolԾանոթներիցս մեկի տղայի հետ հայոց լեզու եմ պարապում: 9-րդ դասարանն ավարտում է, պատրաստում է ավագ դպրոց գնալ: Հանգիստ եմ նրա համար: Հաստատ, քննությունը հաջողությամբ կհանձնի: Ընդունակ է, պարզապես մի քանի ամիս առաջ, երբ եկավ, պարապելու, հայոց լեզվից գրեթե ոչինչ չգիտեր: [...]

Եթե հիասթափվել եք Սևանից, գնացեք Փամբակ, բայց ոչ Լոռի Փամբակ

arm_lake_sevan_01Շորժայից էն կողմ չէի գնացել: Սևանի մասին պատկերացումներս ու տեսադաշտս այդքանով էլ սահմանափակվում էին: Բայց վերջերս առիթ եղավ, Սևանի ափով ավելի երկար գնացինք, Շորժան էլ անցանք, մի բան էլ ավելին, գեղարվեստորեն ասած` ասֆալտից անդին: Հասանք տեղեր, ուր ափերը դեռ զավթված չէին ու քարային կառույցներ չկային: Փամբակ էինք գնում: [...]

Կինն էլ զարմացած հետ նայեց` վայ, նստելու տեղ կար?

Մայիս 10, 2010, Նելլի Հարությունյան11 մեկնաբանություն

taxiՆորից երթուղայինի մասին… Չէ, ամռան և բույրերի բազմազանության մասին չեմ խոսելու, ոչ էլ ենթադրվող անտանելի շոգի: Պարզապես փոքրիկ նկատառում: Դեպքը երեկ պատահեց, մի քիչ ջղայնացա, որվհետեև առաջին անգամ չէի ականտես լինում: Երկու ձեռքով կողմ եմ. տարիքով մարդ է բարձրանում երթուղային, տեղդ զիջում ես: [...]

Գլխով մի արա, փորձի հասկանալ

Ապրիլ 25, 2010, Նելլի Հարությունյան9 մեկնաբանություն

knowԻնտերակտիվի համար էլի էի նյութ պատրաստել, բայց Know how էջի համար` առաջին անգամ էր: Ոնց որ քննություն լիներ, տեսնես բոլորի մոտ է այդպես: Ընդհանրապես, Ինտերակտիվի նյութերին մի տեսակ անհանգստությամբ եմ մոտենում, ՏՏ ոլորտն ինձ համար` ոնց որ չինարեն, [...]

Առանց աշխատանքային պայմանագրի գործի մի անցեք

Մարտ 6, 2010, Նելլի Հարությունյան10 մեկնաբանություն

ashxatanq125Գիտեմ, կասեք, գրավոր պայմանագիր էր պետք կնքել, բայց այդ ժամանակ գումար էր պետք եւ վստահեցի: Խմբագրին էի ճանաչում, նրա հետ էլ պայմանավորվեցի ու արագ գործի անցա: Իմ մասով բանավոր ստանձնած պարտավորություններս անմիջապես սկսեցի կատարել: Վերջում հաշվեցի, ամսագրի ուղիղ կեսն իմ նյութերն էին: [...]

Հաջորդ էջ »