Հեղինակի արխիվ

Ինչպես պատահեց, որ Կարենը վնասեց պարանոցը

Սեպտեմբեր 5, 2010, Սոնա Աբրահամյան

photoԵս չէի կարծում, որ մեր հանրապետությունում կան մարդիկ, ովքեր կարող են իրենց աշխատանքի շնորհիվ ապրել ճոխ կյանքով, եթե իհարկե, այդ աշխատանքը քաղաքականության կամ էլ շոու-բիզնեսի ոլորտից չէ: Բայց պարզվում է այդպիսի մարդիկ կան: Վերջերս նկարահանում էինք մեր ժամանակների ամենահայտնի թարգմանիչներից մեկին /չեմ նշի ում/: [...]

Ավիկ Իսահակյանը մեծ գրողի թոռն է, թե որդին?

Օգոստոս 20, 2010, Սոնա Աբրահամյան18 մեկնաբանություն

photoՆորից գրական հուշերից: Ռեպորտաժը նկարահանելիս մեր երկրորդ հանդիպումը Ավետիք Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի հետ էր: Այս բլոգը գրում եմ ոչ այնքան տպավորություններիս մասին պատմելու համար: Այնպիսի բամբասանք եմ լսել: Ասում են, որ Ավիկ Իսահակյանը ոչ թե Իսահակյանի թոռն է, այլ տղան: Իբր թե, հայկական հին ադաթի համաձայն, Ավետիք Իսահակյանի տղան իր կնոջ հետ առաջին գիշերվա իրավունքը զիջել է հորը: Արդյունքում ծնվել է տղան: [...]

Թումանյանի վառարանը, պիցցան, իմ պատրաստած սուրճն ու Լևոն Շանթը

Օգոստոս 15, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

vernatunՆորից Թումանյանական հուշերից: Մի հետաքրքիր բան կա: Ասում են, երբ որ մարդիկ շատ են շփվում իրար հետ, դառնում են իրար շատ նման, նույնիսկ մտածում են նույն կերպ: [...]

Դասի չգնալու, հանդիպման չներկայանալու, գործից ուշանալու դեպքում ինչպես արդարանալ. Բաղադրատոմս ըստ Թումանյանի

Օգոստոս 5, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

tumanyanԱյս վերջին շաբաթը ինձ ավելի շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեց գրականության և հայ գրողների մասին, քան այդ նույն գրողներին նվիրված 4 տարիների երկար դասախոսությունները: Ես ու Ալկան նկարահանում ենք ռեպորտաժ: Թե ինչ ռեպորտաժ է և ինչ թեմայով, չեմ մանրամասնի, թող անակնկալ լինի նոր եթերաշրջանում: Միայն կասեմ, որ մենք նկարահանում էինք հայտնի ու տաղանդավոր մարդկանց ժառանգներին: Նրանց շարքում առաջին մեր հանդիպումը Իռմա Թումանյանի հետ էր` Հովհաննես Թումանյանի թոռնուհու: [...]

Մի քիչ վախեցածի պես ձևեր թափելու համար ինձ հերթ էլ չհասավ

Հուլիս 6, 2010, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

LygophobiaՇատ լավ աղջիկ էր, սկզբում , ինձ թվում է, ես էլ նրա դուրն էի եկել, բայց դա տևեց մինչև մեր ծանոթության առաջին հինգ րոպեն: Հետո մենք մտանք սարսափի սենյակ: Ասեմ ձեզ, որ մինչև այնտեղ մտնելը, ես իմ հերոսուհուն խնդրել էի, որ եթե հնարավոր է բարձրաձայն արտահայտի իր զգացմունքները, ապրումները: [...]

Պողոս, բայց ինչու հեռախոսով և ինչու ծնոտիս?

Հուլիս 2, 2010, Սոնա Աբրահամյան

cellԵս խոսք էի տվել, որ իմ այս բլոգը նվիրելու եմ <Բանաձև>-ի ոչ թե ամենալավ օպերատորին, որովհետև մեր երկու օպերատորներն էլ միակն են ու անկրկնելին: Պողոս Միրզոյանը և այս աշխարհի ամենաբարի ու ամենահամբերատար մարդը` Կարենը Սիմոնյան, իրենց գործում առաջինն են: [...]

Դատարկված Դենիելն ու լացակումած մեր ընտանիքի անդամները

Հունիս 28, 2010, Սոնա Աբրահամյան1 մեկնաբանություն

harryՀարրիփոթերամանիան նորից սկսվում է: Մեր տանը կարելի է ասել` այն չէր էլ ավարտվել, քույրս ոչ այնքան Հարրի Փոթերի, որքան Դենիել Ռեդքլիֆի թեժ ֆանատներից է: Ի ուրախություն նրա և մյուս Հարրիփոթերականների` Լոնդոնում արդեն ավարտվել են Հարրի Փոթերի հերթական ու արդեն վերջին /համենայն դեպս այդպես են խոստացել կինոարտադրողները/ մասի նկարահանումները. [...]

Անշարժ գույքի պետական կադաստրը` ամենամեծ գլխացավանք

Հունիս 25, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

avtotnakՄի քանի օր առաջ Բանաձևի հերթական ժողովին կատակով քննարկում էինք այն, որ մեր երկրում միակ խնդիրն անշարժ գույքի հետ է կապված: Հիմա առանց կատակի ասեմ, որ դա իրոք այդպես է: Ինչ գլխացավանք է էս կադաստրի հետ գործարքների մեջ մտնելը: [...]

Զգուշացեք Իտալական և հունական զբոսաշրջային գործակալություններից

Հունիս 6, 2010, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

italyԱյս եթերաշրջանի վերջին ռեպորտաժս զբոսաշրջության մասին է: Զբոսաշրջության խնդիրները, ինչ հնարավորություն ունեն արտասահմանից եկած զբոսաշրջիկները մեր երկրում ու դեպի ուր են ամենից հաճախ ուղևորվում մերոնք: Մանրամասները` ռեպորտաժում` հունիսի 5-ին: [...]

Նարեկացին ծնվել է հազար ինը հարյուր հիսունմեկ թվականին

Մայիս 28, 2010, Սոնա Աբրահամյան4 մեկնաբանություն

EPHՈնց որ ասում էի, ամսի տասնութին, պետական քննության էի: Եթե հիշում եք, ամբողջ մի ամիս ձեր գլուխը ցավեցնում էի համալսարանի ու սպասվող քննությանս հարցերով: Հիմա վերջ, ավարտվեց: Մայիսի տասնութին պետական քննությունս հանձնեցի, հինգս ստացա ու մի խոսքով ամեն ինչ լավ է, հիմա փորձում եմ գոնե մի քիչ վերականգնեմ ուժերս: Բայց դա կարևորը չէ: [...]

Հոտառություն չունեցողների համար Երևանը իդեալական քաղաք է

Մայիս 13, 2010, Սոնա Աբրահամյան

photoՎերջին մի քանի շաբաթվա ընթացքում աշխատում էի առաջին հայացքից ինձ համար էլ տարօրինակ թվացող, բայց ինչպես հետո պարզվեց բավականին հետաքրքիր թեմայի վրա` մարդիկ առանց հոտառության: Պարզվում է մեր քաղաքում շատ մարդիկ կան, որոնք ընդհանրապես հոտ չեն զգում, նրանց թվում նաև շատ պաշտոնատար անձիք /էթիկայից ելնելով անուններ չեմ տա/, բայց նրանցից շատ քչերը համաձայնեցին պատմել այդ մասին: Բոլորին թվում է, թե դա մարդիկ կընկալեն որպես հիվանդություն, [...]

Սովորող, թե անուս, բոլորը ծանոթ են խառնում մագիստրատուրա ընդունվելու համար

Ապրիլ 21, 2010, Սոնա Աբրահամյան6 մեկնաբանություն

sona2Ավարտական քննությունների մեջ եմ: Մի բան կասեմ, եթե դեռ հավատւմ եք, որ համալսարաններում ամեն ինչ արդար է, և ձեր արժանի գնահատականը միշտ ստանում եք, լավ եք անում: Ես էլ էի հավատում, բայց մինչև ավարտական կուրս հասնելը: Երբ որ հասնում են ավարտական քննությունները, [...]

Թատրոնում հրավիրատոմսն էլ չի անցնում

Մարտ 12, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

logoԹատրոնի մեծերը թատրոնը փողաբեր շոու դարձնողներին հերետիկոս են համարում, կարծում են, որ թատրոնը հոգևոր սնունդ է և ուշադրություն չեն դարձնում նրան, որ այդ սնունդը սակայն կշտացնող չէ: / Չնայած դրան նրանցից շատերը հոգևոր սնունդը թատրոնում ստանալուց հետո, [...]

Ինչի՞ համար են փող ստանում PR- շիկները:

Մարտ 9, 2010, Սոնա Աբրահամյան4 մեկնաբանություն

AUAՍպասում եմ, որ հիմա լսափողի մյուս կողմից հարցեր կհնչեն հաղորդման, թեմայի ու նկարահանման մասին, բայց առաջինը, ինչ հետաքրքրեց զրուցակցիս այն էր, թե ուրիշ էլ ով է խոսելու ռեպորտաժում: Դե, ես էլ բացատրում եմ, որ խոսելու են ուսանողներ, դասախոսներ, այլ բուհի ռեկտոր: Մանրամասն տնտղելուց հետո, [...]

Ահաբեկում, քծնանք ու մեծ հիասաթափություն` կրթական կոռուպցիայի մասին նկարահանումից հետո

Փետրվար 9, 2010, Սոնա Աբրահամյան15 մեկնաբանություն

photoՀենց որ քիթդ մտցնում ես ներքին խոհանոց, այդ խոհանոցի տերերի աչքի գրողն ես դառնում, սեփական փորձից եմ ասում: Առաջին հակահարվածը սպառնալիքն է: Գետնի տակից էլ լինի փնտրում ու գտնում են բջջայինիդ համարը: Մեկ հեռախոսազանգ ազդեցիկ մարդու կողմից, խիստ զգուշացում վախեցնող տոնով ու թվում է` հարցը կլուծվի ու սև գործերը ջրի երես դուրս չեն գա: Եթե դա չի գործում , անցնում են երկրորդ քայլին: [...]

Հաջորդ էջ »