Հեղինակի արխիվ

Սպանվել է Օսամա Բեն Լադենը… Ուռա՛

Մայիս 17, 2011, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]3 մեկնաբանություն

Օսամա Բեն Լադենը սպանվել է ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից… Այս լուրը կայծակնային արագությամբ տարածեցին համաշխարհային բոլոր լրատվամիջոցները: Հետո ելույթ ունեցավ նախագահ Օբաման ու հաստատեց այդ տեղեկությունը: [...]

Հայ-վրացական խաղեր

Փետրվար 12, 2011, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]4 մեկնաբանություն

imgresԱվարտվեց նաեւ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային մրցամարտը: Մերոնք, ցավոք, պարտվեցին, բայց ընհանուր առմամբ վատ չխաղացին: Չնայած խաղը ընկերական էր, բայց բավականին կոպիտ էր. մարզադաշտում թիմերը, հատկապես վրացիք իրենց ընկերավարի չէին պահում: Այդպիսին են, ցավոք, մեր երկու հարևան երկրների հարաբերությունները: [...]

Հայ-ռուսականը` ամերիկա-ճապոնականի պես ու գուցե ավելին

Սեպտեմբեր 1, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]4 մեկնաբանություն

080223-F-0938O-176.jpgՀայաստանում տեղակայված ռուսական ռազմական հենակետի ժամկետները երկարացվեցին մինչև 2044 թ. և պայմանագիրը փոխվեց, ըստ որի` ռուսական ռազմակայանը, բացի իր երկրի շահերի պաշտպանության գործառույթների իրականացմից, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը: [...]

Ամերիկյան պրավալներ ու բացթողումներ արտաքին ճակատում

Մարտ 30, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]1 մեկնաբանություն

russia_iran2-5Արդյո՞ք ամերիկյան հեգեմոնիան աստիճանաբար մարում է: Համենայն դեպս վերջին շրջանում ամերիկյան արտաքին քաղաքականությունը վերապրում է իր ոչ ամենալավ օրերը: Դրա վառ վկայությունն է վերջերս ամերիկյան դիվանագիտության մի շարք պրովալները: Դրանցից մեկը տեղի ունեցավ օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Իսրայել այցի ընթացքում: Հայտնի է, որ Իսրայելը ԱՄՆ վաղեմի բարեկամ ու դաշնակից պետությունն է Մերձավոր Արևելքում: [...]

Մարզական կոփվածության երևանյան բաղադրատոմս: ասֆալտի ֆուտբոլ, բռնոցի ավտոտնակների վրա, հայաթի կռիվ ու լող Հրազդանի գյոլում

Մարտ 5, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]2 մեկնաբանություն

fitness-7Ամենահետաքրքիրը եզրակացությունն էր: Նախքան այդ եզրակացությունը նա մի շարք հարցեր ուղղեց ինձ` երբ եմ վերջին անգամ հաճախել մարզադահլիճ, ծխում եմ, թե ոչ, որքան ժամ եմ միջինը քնում, որքան երկար եմ անցկացնում համակարգչի և հեռուսատցույցի առաջ: Բոլոր պատասխաները մեղմ ասաց unhealthy էին: Կանոնավոր պարապել եմ վերջին անգամ ութերորդ դասարանում, 16 տարեկանից ծխում եմ օրական մոտ մեկ տուփ, [...]

Ձնա-արմագեդոն կամ ձնա-պոկալիպսիս Վաշինգտոնում

Փետրվար 2, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]4 մեկնաբանություն

9Շատ տեղերում մի քանի օրով դադարել էր էլեկտրամատակարարումը, փողոցներն էլ անանցանելի էին դարձել: Այդ օրերին խանութներում դժվար էր գտնել ջուր կամ փայտ, քանի որ ամերիկացիները սրբել էին առաջին անհրաժեշտության ապրանքները և պաշարմանը նախապատրաստվող ամրոցի պաշտպանների հոգեբանությամբ պատրաստվում էին դիմավորել փոթորիկը: [...]

Բարաք Օբամա: Մեկ տարի անց

Հունվար 25, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]5 մեկնաբանություն

photoՊրո-հանրապետական զանգվածը ելույթը համարեց ամբոխահաճո: State of Union-ի հանրապետականների պատասխան ելույթը հնչեցնող Վիրջինիայի նորընտիր նահանգապետ Բոբ Մաքդոնելը` հանրապետականների նոր աստղն ու քիչ չէ հավանականությունը` ապագայում նախագահի թեկնածուն, քննադատեց վարչակազմին` աճող գործազրկության ու բյուջեի դեֆիցիտի համար: [...]

Ադրբեջանցին ասում է. էն երկուսի ուզածները, որ անես, մի հատ թեյ դիր խմենք

Հունվար 23, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]3 մեկնաբանություն

photoԹուրքիա-Իսրայել-Ադրբեջան այդ շղթայում լուրջ հակասություններ են ի հայտ եկել և դրա պատճառներից մեկն էլ ու թերևս հիմնականը` թուրքական պետության նոր արտաքին քաղաքականությունն է: Այս միտքը հնչեցրեց նաև թուրք դիվանագետը: Այսօր Թուրքիան վերանայում է իր արտաքին քաղաքականությունը և հայտ է ներկայացնում դառնալու… [...]

Մինչև թուրքերեն լեզվով պաստառները, գուցե շտկենք հայերեն պաստառների լեզուն?

Նոյեմբեր 20, 2009, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]8 մեկնաբանություն

5-1Օրերս լեզվի պետական տեսչությունը վերջապես հիշեց իր անմիջական պարտականությունների մասին և շատ արագ արձագանքեց Երևանի 3-րդ մաս թաղամասում բացված թուրքական ապրանքների մասնագիտացած խանութի պաստառին, ուր թուրքերեն գրված էր անկողնային պարագաներ: [...]

Մայքլ Մուրից տպավորված. արդյոք հնարավոր է կապիտալիզմը փոխարինել ժողովրդավարությամբ

Նոյեմբեր 6, 2009, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]

photo1Կապիտալիզմը չարիք է: Սա է Մայքլ Մուրի Կապիտալիզմ. Սիրո պատմություն ֆիլմի հիմնական հաղորդագրությունը: Ֆիլմը դիտելուց հետո ինձ մոտ առաջացան հակասական զգացմունքներ այն ամենի, ինչի մասին խոսում էր Մուրը: [...]

Օբաման` ճանճ սպանելիս, համբուրգեր պատվիրելիս և ընդդեմ Fox News-ի

Հոկտեմբեր 28, 2009, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]14 մեկնաբանություն

OՎերջերս ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ու ամերիկյան Fox News-ի միջև ծավալված պայքարը:
Նախ ԱՄՆ նախագահը, իսկ ապա վարչակազմի ներկայացուցիչները մեղադրեցին Fox News-ին կողմնակալության ու հանրապետական կուսակցության բարձրախոս լինելու մեջ: [...]

Եկեք պարենք. արգենտինական տանգո, բրազիլական սամբա ու բոլիվական մորենադա

Հոկտեմբեր 20, 2009, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]1 մեկնաբանություն

PA100818Նյու Յորքի փողոցներում Լատինական Ամերիկայի երկրների փառատոն էր:Իսպանազգիները ԱՄՆ-ում ներգրավված են քաղաքականությունից մինչև մաքրության ապահովման ծառայություններ և հանցագործություն:Ի դեպ,երբ գրասենյակում մնում ես մի փոքր ավելի երկար,անպայման մի հիսպանիկ կմտնի սենյակդ մաքրելու համար համար:Իսկ հանցագործ խմբավորումներից ամենահայտնին սալվադորցիներից բաղկացած Mara Salvatrucha-ն է: [...]

Հայրենասիրություն` օդում, ջրում և ցամաքում

Հոկտեմբեր 13, 2009, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]6 մեկնաբանություն

PA020766Ամերիկացիները չափազանց հայրենասեր ազգ են: Այդ հայրենասիրությունը չի կայանում ամպագոռգոռ ու հուզական բառեր բարձրաձայն արտասանելով, այս կամ այն կուսակցությանն անդամակցելով, ոչ էլ հանրապետական կամ դեմոկրատ լինելով: Այդ հայրենասիրությունը սեփական պատմության ու պետության նկատմամբ ունեցած հարգանքն է և օրենքին ենթարկվելու արմատացած տրադիցիաները: [...]