Հեղինակի արխիվ

Երեք Վլադիմիրների կռվի պատճառն ու Մոսկվայում հայի կյանքի գինը` 100 դոլար

Փետրվար 4, 2010, Գայանե Մանուկյան [ՌԴ]4 մեկնաբանություն

nacizmԶարմիկիս ծնունդն էր: Հայրս` բախտի բերումով անունը Վլադիմիր , ես ու մեր խնամին` նույնպես Վլադիմիր, բոլորս միասին հրավառություն կազմակերպեցինք զարմիկիս համար: Երրորդ Վլադիմիրը` օղու հետ սերտ ընկերացած, ճոճվելով մոտեցավ ու սկսեց հարցաքննել մեր ազգային պատկանելիության մասին: [...]

Կոփվելը մեր բանը չի, այ մարդ ու մրսկան հայի ռիսկը բողկ չի

Հունվար 18, 2010, Գայանե Մանուկյան [ՌԴ]6 մեկնաբանություն

IceՄի լավ ասացվածք կա ռուսների մոտ` ալարկոտին ցուրտը քթից է բռնում, իսկ խիզախի առաջ հանում է իր գլխարկը: Այ իմ քթից ընենց բռնեց, որ սառցահորը չկարողացա ոչ միայն ոտք դնել, այլև մատս իջեցնել: Չնայած արդեն երեք օր դուրս չէի եկել տանից` իմանալով, որ անտանելի ցրտեր են ` 30 աստիճան ՄԱՌՈԶ, այդ երեք օրվա ընթացքում փորձում էի ողջ կամքս հավաքել խիզախ ռուսի պես անցկացնելու համար, [...]

Դոլարային էյֆորիան, ես ու ուշացած աշնանային դեպՌեսիան

Նոյեմբեր 27, 2009, Գայանե Մանուկյան [ՌԴ]21 մեկնաբանություն

f_2481_21650_337571661_4Դոլարի կուրսը դարձել է մոսկվացիների ամեն ինչը: Համընդհանուր էյֆորիա է: Մարդիկ, վախը աչքերում, ասես իրենցից ուզում են երիկամները գողանալ, առաջին իսկ հեռուսատեսային հրահանգից հետո վազելով գնում են դրամափոխանակման կետերում իրենց բարձի տակ պահած կանաչները ռուբլու վերածելու: Այսինքն էժան գնով վերադարձնում են պետությանը ժամանակին շատ թանկ գնած տարադրամները, որ հետո նորից թանկ գնով առնեն` վախենալով, որ այն նորից կեժանանա: Աբսուրդ: [...]

Մետրոյի թագուհի, թմրամոլ ու նվազագույնը ՁԻԱՀ-ով տառապող` մեկ օրում

Նոյեմբեր 19, 2009, Գայանե Մանուկյան [ՌԴ]14 մեկնաբանություն

Mask-502Երբ տնից դուրս եկա, զգացի, որ օրս տպավորություններով լի է անցնելու. փողոցում մարդիկ ճանապարհ էին տալիս, սպասում էին ես անցնեմ, հետո նոր իրենք: Եթե կողքս կանգնած մարդիկ կանգառում չէին նկատում, որ դիմակով եմ, նկատելուց հետո վեր էին թռնում ու մի քայլ հետ գնում…էս ամենը շատ զվարճալի էր, բայց իսկական զավեշտն առջևում էր: Համընդհանուր ուշադրություն գրավելուց գոհ, հպարտ քայլերով իջա մետրո : [...]

Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում

Նոյեմբեր 3, 2009, Գայանե Մանուկյան [ՌԴ]26 մեկնաբանություն

IMG_9261Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…

Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: [...]

Մոսկվայի հայկական գերեզմանատանը աշխարհահռչակ հայերի շիրիմները անխնամ են

Հոկտեմբեր 21, 2009, Գայանե Մանուկյան [ՌԴ]14 մեկնաբանություն

IMG_9158Մոսկովահայության միֆերից է, թե հայկական եկեղեցու հարակից գերեզմանատանը տեղն արժե 30 հազարից մինչև 150 հազար դոլար: Որոշեցի ճշտել ինֆորմացիան տարածքը հետևող N հոպարից: Նա հերքեց էդ փաստը` ասելով, որ տեղ չկա արդեն ու արդեն վաղուց ինչ էլ կար` օրենքով գողերը գնել են: [...]