Հեղինակի արխիվ
Բանաձեւ ընկերությունը որքան ընդլայնվում է, այնքան շատանում են նոր նախագծերն ու աշխատանքային պարտականությունները: Շոգ է, թարսի պես գործն է շատ, գլուխ պահել գիտենք, բայց երբեք չենք անում /անկեղծ ասած, չենք էլ կարողանում/: Ինչ վերաբերում է մեր բլոգին, որտեղ անկեղծ կիսվում ենք ձեզ հետ, ոչ թե թերանում ենք մեկ-մեկ, [...]
Բարի լույս բլոգասերներ: Այս ամիս խիտ ու ծանրաբեռնված գրաֆիկ եմ ունեցել ու Բանաձեւի աշխատանքային օրակարգից դուրս չեմ կիսվել: Հունիսին ես դարձել էի մարզային թղթակից, շաբաթը գոնե 5-6 անգամ մարզերում նկարահանման էի մեկնում: Հոգնած ու տանջված Ծովագյուղում դեմքի շատ լուրջ արտահայտությամբ մի կնոջից էի հարցազրույց վերցնում, [...]
Կարծում եմ, չեք մոռացել, որ Ականատես նախագծում պատմություններ առաջարկողն ու թեմաների հեղինակը դուք եք: Շտապեք, որովհետեւ հեռուստասեզոնն ավարտվում է: Մենք եթերում ենք մինչեւ օգոստոս: Բայց ամառային արձակուրդն էլ իզուր մի անցկացրեք: [...]
Աշխարհն այս օրերին ֆուտբոլ է նայում, բացառությամբ քչերի, ովքեր անտարբեր են Մեսիի, Մարադոնայի ու Աֆրիկյան ազգային վուվուզելների նկատմամբ: Մարդիկ տարերքի մեջ են: Մի մասին հաջողվում է կռահել ու մտնել ֆուտբոլային դիվանագիտության մեջ, մյուս մասն էլ շոգին գարեջուր խմած ձեռնունայն վերադառնում է տուն: Մենք ոչ վիվառո ենք, ոչ էլ տոտո: Սա Բանաձեւի բլոգն է: 1/ 2 եզրափակիչ դուրս եկած թիմերից կռահեք որն է հաղթելու: Հաղթողի անակնկալը իմ կողմից: [...]
Ականատեսի 2-րդ հեռուստազեզոնի ավարտին մնացել է երկու ամիս: Այս սեզոնը Ականատեսի թիմի համար նպաստավոր էր: Մենք համալրվեցինք: Հեռուստատեսային հայտնի ու արդեն պարտադրված սկզբունքը այս տարի մեզ համար հաճելի էր: [...]
Նախաեվրատեսիլյան կրքերը բորբոքվել էին, այս տարի իհարկե ոգեւորությունն էր պատճառը ու հաղթանակի սպասումը: Այդ օրը հանրային հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց հայերի ուրախությունը` եվրատեսիլում առաջին հորիզոնականի ախորժակով մարդկանց:Եթե հետեւել եք, գիտեք, Հայաստանում էր Մոլդովայի ներկայացուցիչ Նելլին եւ սերբ Մարկոն: [...]
Անձնական գուշակ անենալը շատ գործարարների ու արտիստների, դերասանների ու քաղաքական գործիչնքերի ու նույնիսկ նախագահների մենաշնորհն է: Ասում են` այս ավանդույթը եկել է շատ վաղուց, երբ նույնիսկ թագավորները ունենում էին իրենց անձնական մոգերը: [...]
Լրագրողների բազան Հայաստանում ստեղծում, արտադրում կամ սովորոցնում են լրագրության ֆակուլտետները: Այստեղ առաջին կուրսում դասավանդում են տեսական առարկաներ, երկրորդ կուրսում ամրացնում են գիտելիքները, երրորդ կուրսում անցում է կատարվում գործնական աշխատանքի, չորրորդ կուրսում գալիս է պռակտիկայի ժամանակը: [...]
Իմ երկրորդ աշխատանքը ամիսը երկու անգամ ինձ օդակայան է տանում, որտեղ նկարահանում եմ պարզ մարդկային ճակատագրեր. ովքեր են, ինչու են մեկնում, ում են եկել դիմավորելու: Սկզբում այս նախագիծը ինձ համար մի քիչ պարզունակ էր թվում, մինչեւ հասկացա ու համոզվեցի, որ օդակայանի առեղծվածը, էներգետիկ ուժը չկա որեւէ այլ վայրում: Մարդիկ, որպես ինտերվյուերներ, ուրիշ այլ տեղ ավելի անկեղծ չեն, քան Զվարթնոցում: [...]
Էս արտահայտությունը ինձ իրոք լավ ծիաղելու առիթ տվեց: Հիմա տեսեք: Ընդամենը երեք տեսարան ու երեք արտահայտություն մեջբերեցի, որին թեթեւ ու հումորով եմ վերաբերում: Գրում եմ հիմա, երբ հիվանդանոցային մղձավանջն անցյալում է: Իրականում սա նյարդայնանալու ու ջղայնանանալու պատմություններ են, որ ինձ ափերից հանել էին, [...]
Եվատեսիլում, մանավանդ վերջին տարում, ջութակը կարեւոր նշանակություն ունի (հիշիր Ռիբակին): Այդ ջութակով Եվրատեսիլը մի կլոր տարի խաղում է մասնակից երկրների նյարդերի հետ. լարից ընկնում ու լարախաղաց են դառնում հատկապես փոքր երկրները: Երկու ամիս քննարկում, էլի մի էդքան նախապատրաստում, հետո ելույթ, հետո քննարկում վատ կամ լավ արդյունքները: Մինչ եվրատեսիլյան ջութակը հոգնում է, նոր ու գունավոր մանկական եվրատեսիլի թավջութակն է նվագում՝ նույն սցենարով: [...]
Նրանք այնքան ուժեղ են, որ նրանց գործի ու գործունեության արդյուքնում երկու անվանակարգում հաղթեցի, որովհետև հենց նրանք իրենցով էին օրիգինալ, արտասովոր: Սոնյա Մաղաքյան եւ Կարինե Աղաքալյան: Մեկն օրում պայքարեց ահաբեկիչների դեմ, մյուսը ցամաքում մինչեւ այսօր էլ մարտնչում է սոցապի, դատախազության… [...]
Հունվարի 1-ին շնչակտուր, հուզված ու ահաբեկված մի կին զանգահարում է բջջայինիս ու կիսաբղավելով ասում, որ նրան տնից վտարում են… Պահո… Հենց հիմա, եկել հանում են, ասում են տնից պիտի դուրս գանք, ինչ կլինի, շուտ եկեք նկարեք, էտ ականատեսն ա չէ՞: Իհարկե տարվա սկզբին քար սիրտս տեղից շարժվեց, բայց ասացի, որ այդ դեպքերում ավելի լավ է, ի տարբերություն իմ համարի, հեշտ հիշվող համար հավաքել 1-02: Իրականում սա հեռուստասեզոնի վերջին և ամենակարևոր գնահատականն էր. մարդիկ վստահում են, արձագանքում և համոզված են, որ ինչ-որ բան կփոխվի: [...]
50-ամյա, բարձրահասակ, հոմորով ու թեթև շպարով Սոնյան վերջին 5 տարում ջարդուփշուր է արել կնոջ մասին բոլոր կարծրատիպերը: 5 տարի պատերազմում է կառավարության ու անարդարությունների դեմ: Մասնակցել է 100 դատավարության, պետբյուջեից դուրս գրված 20 մեծ խախտում է հայնտաբերել ու 7 անգամ մահափորձի ենթարկվել: [...]
Ականատեսի վերջին թողարկումը Ռաբին Բոմի մասին էր: Նա սովորում է բժշկական համալսարանի մագիստրատուրայում: Ականատեսը պատմում էր, որ օտարերկրացի ուսանողների 80 տոկոսը դիպլոմի համար են սովորում, իսկ Հայաստանում այն բավականին մատչելի է ձեռք բերելը, դրա համար բոլորը գալիս են մեզ մոտ` Հայաստան: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները