Հեղինակի արխիվ
Հայերենի բազմաթիվ հնչյունները շատ ժամանակ դժվարությամբ են արտասանում օտար լեզուներով խոսողը: Մանավանդ ԱՄՆ-ում դա մեծ խնդիր է: Անգլերենը չունի Տ, Կ, Ծ, Ձ, Ղ, Ճ, Պ, Ժ, Ց հնչյունները և այն անունները, որոնցում կան այդ տառերը, բնականաբար աղավաղվում են: Իմ անունը անգլերենով գրվում է Gegham(Գեգամ) և արդեն 5 տարի շարունակ մարդիկ իմ անունն արտասանում են հազար ու մի ձևի: [...]
Հուլիսի 7-ին ժամը 4:30-ին, 5.7 ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց Լոս Անջելեսի տարածքում և մենք Գլենդելում զգանցինք մոտ 5-10 վայրկյան տևողությամբ ցնցումները: Այս ցնցումներն արդեն սովորական են դարձել Հարավային Կալիֆորնիայի բնակիչների համար, որովհետև բավականին հաճախ են տեղի ունենում: [...]
Արդեն մի քանի տարի ԱՄՆ-ի հայկական հեռուստաալիքներով ու պարզապես շատ տարբեր համայնքային հավաքներով քաջալերվում է թուրքական ապրանքներից հրաժարվելու շարժումը: Այն սկսողները գոռում-գոչում են, [...]
Վերջին տասնամյակում մարդիկ հիմնականում համակարգիչն ու ինտերնետն են օգտագործում երաժշտություն ձեռք բերելու ու լսելու համար: Playlist կոչվածը արդեն վաղուց եկել է փոխարինելու ալբոմին: Մարդիկ կարող են տարբեր երգիչների երգերն իրենց ուզած հերթականությամբ դասավորել ու լսել, երբ ուզում են: [...]
Քոլեջի անգլերենի դասարանում պետք է 10 էջանոց շարադրություն գրեմ Ամերիկայում սննդի արտադրության, մսատու կենդանիների խնամքի և միս ուտելու մասին: Արդեն մի շաբաթ է սկսել եմ խորությամբ հետազոտել թեման: Գրադարանից վերցրել եմ թեման ուսումնասիրող հեղինակների աշխատանքներն ու կարդում եմ տարբեր կարծիքներ: Շաբաթվա սկզբին դիտեցի անցյալ տարվա աղմկահարույց փաստագրական ֆիլմը՝ Food Inc.-ը: Ֆիլմը Օսկար չտարավ (պարտվեց The Cove ֆիլմին) բայց անցյալ տարի բոլորը խոսում էին այս ֆիլմի մասին: [...]
Այս տարի ցույցերից հետո LIFE Magazine-ի կայքը հրապարակեց այս լուսանկարները այդ օրվա մասին գրված նյութի հետ միասին: Ես կարդացի ու վատ զգացի, որ աշխարհը տեսավ, թե հայերի ցավի բողոքը իրականում որքան նման է շքերթի: Երիտասարդներն իրենց թանկարժեք մեքենաները եռագույնով էին զարդարել, [...]
ԱՄՆ-ում Եվրատեսիլին երևի միայն հայերն են հետևում: Մենք չենք կարող քվեարկել մասնակիցների օգտին, բայց Անդրեի մասնակցությունից մինչև օրս Եվրատեսիլը քննարկման թեմա է դարձել հայ համայնքում: Հետաքրքրված ամերիկահայերն օնլայն դիտում են մրցույթը, [...]
Ինձ համար այդ 24 կիլոմետրից հետո շատ բան փոխվեց: Հայ Եկեղեցւո Երիտասարդաց Միության մի խումբ անդամներ իմ լավ ընկեր Տեր Ավետիս Աբովյանի գլխավորությամբ որոշել էին ապրիլի 24-ին 24 կիլոմետրանոց քայլարշավ հաղթահարել Կալիֆորնիայի Մոհավե անապատում:Քայլարշավի նպատակն էր անցնել Դեր Զորի նման տեղանքով որ հնարավոր լիներ ամբողջությամբ ընկալել ցեղասպանություն կոչվածի ահավորությունը: [...]
Ժամանակի ընթացքում գիտակից միտքը մոռանում է, թե երբ է առաջին անգամ լսել Եղեռնի մասին ու հայ մարդուն թվում է, թե նա ի սկզբանե կարծես ներսից տեղյակ է եղել: Այստեղից է ծնվում այն վարկածը, թե Եղեռնը ուղղակի ազդում է ոչ միայն ներկա, այլ նաև ապագա 3-4 սերունդներին, ովքեր փորձում են վերականգնվել հետևանքներից:Իմ պապերն Արևմտյան Հայաստանից չեն եղել, [...]
Անցյալ տարի նա հայտարարեց որ անելու է իր վերջին համաշխարհային շրջագայությունը: Ես որոշեցի անպայման ամեն գնով հասնել ամենամոտ համերգին, սակայն նա եկավ Նյու Յորք ու հետ գնաց: Ես արդեն հաշտվում էի իմ չկատարված երազի հետ:Մի ամիս առաջ նա հայտարարեց որ Ամերիկյան շրջագայությունը շարունակվելու է և նա համերգ կտա Hollywood Bowl բացօթյա համերգասրահում Մարտի 30-ին: [...]
Արդեն հինգ տարի է ապրում եմ ԱՄՆ-ում, Հայաստանից ինձ հասնող նորությունները հիմնականում ինձ հասնում են համացանցով: Հիմա ամեն մի համացանցային ալիք էր հերթին իր comment box-ն ունի որտեղ «անանուն» մարդիկ գրում են իրենց կարծիքները: Երբ սկսեցի գրել Բանաձևի համար, նոր սկսեցի հասկանալ, թե ինչքան անկապ ու անհետաքրքիր կլիներ բլոգը առանց comment-ների: Մարդիկ իրար հետ սկսում են խոսակցություն ծավալել ու comment box-ը դարձնում են chat room այդպես էլ չճանաչելով իրար: [...]
Միացյալ Նահանգներում ամեն մի նոր տասնամյակի ընթացքում, երբ ոտքի է կանգնում նոր սերունդ՝ այս երկու կարծրատիպերը բախվում են իրար և միշտ չէ, որ հետևանքն այն է, ինչ մարդիկ ցանկանում են տեսնել: 60-ականներին այդ բախումն առաջ մղեց թմրանյութերին, 70-ականներին` այն ծնեց Disco կոչեցյալին, 80-ականներին վերափոխվեց հերոինի և ՁԻԱՀ-ի, [...]
ԱՄՆ-ում ոսկե երիտասարդություն են անվանում այն սերնդին, որը հաղթանակ տարավ Երկրորդ Համաշխարային Պատերազմում և, վերադառնալով տուն, վերակառուցեց Ամերիկան` այն դարձնելով արևմտյան աշխարհի հզորագույն տերությունը: Բրազիլիայում այդպես են անվանում իրենց ֆուտբոլի ազգային այն հավաքականին, որը Պելեի ու Կարինչաի գլխավորությամբ 1958, 1962 և 1970 թվականներին դարձավ աշխարհի չեմպիոն` հավերժորեն հաստատելով բրազիլական գերակայությունը կանաչ դաշտում: [...]
Կարող է և շատերի համար այս պատմությունը քաղքենի կամ կրկնվող թվա, բայց իմ կարծիքով շատ տեղին օրինակ է: Ես ապրում եմ, ընթերցողներից մեկի բնորոշմամբ, Ամերիկայի Ղռերում՝ Գլենդելում: Այս քաղաքի բնակչության 30 տոկոսը հայեր են: Տարիներ շարունակ Գլենդելի քաղաքապետը հայ էր ընտրվում (Լարրի Զարյան, Բոբ Յուսեֆյան, [...]
Ծխողների մեջ գերակշռում են տղամարդիկ: 18-24 տարեկաններն ամենաշատն են այդ խմբում և նրանց 90 տոկոսը ծխելուց կախվածության մեջ է եղել չափահաս դառնալուց առաջ: Երեխան տեսնում է իր շրջապատում ծխողներին, իր ընտանիքում ծխողներին ու շատ հանգիստ որոշ ժամանակ հետո ինքն էլ այդ նույնն է կրկնում: Ամերիկայի շատ քաղաքներում ծխելն արգելված է, ավելի բարձր է ծխելը թույլատրող տարիքը, բայց մարդիկ էլի ծխում են: Իմ պատմության դասախոսը մի անգամ դասարանում ասաց, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները