Հեղինակի արխիվ
Ռեպորտաժի տեքստ գրելիս հրաժարվիր զեկուցագրի ոճից: Աշխատիր պատմել, պատմողական ոճով գրել. նկատի չունեմ շարադրություն գրելը: Պարզապես ռեպորտաժը պետք է լինի պատմություն ինչ-որ բանի մասին: Ռեպորտաժը պետք է ունենա պրոբլեմի նկարագրություն (ոչ թե` սահմանում), հերոս կամ հերոսներ (ոչ թե պրոտոկոլային դեմքեր) եւ դետալներ, [...]
Եվ ես արտահայտեցի: Հեռուստացույցին, այո, կարող է փոխարինել միայն և միայն ավելի մեծ էկրանով հեռուստացույցը: Մեր տանը 54սմ էկրանովն է: Ու ես մտածում եմ մեծ էկրանով հեռուստացույցի մասին: Հաճախ եմ մտածում: Բայց հենց պատկերացնում եմ, որ այդ մեծ, շատ մեծ էկրանին ես գտնելու եմ միմիայն ժամանց ու զվարճալիք` առանց բարոյական միջուկի, [...]
Սիրում եմ դիտել BBC-ի, National Gegraphic-ի պատմական թեմաներով ու ճանաչողական վավերագրական ֆիլմերը: Դա ինձ համար և հաճելի, և օգտակար ժամանց է: Նաև ինձ համար վերլուծում եմ դրանց կառուցվածքը, ուշադրություն գրավող տրյուկները, իրողությունը մի քանի դիտանկյունից ներկայացնելու` նրանց ավանդույթները: [...]
Հեռուստասերիալը հեռուստատեսային արտադարանքի տեսակ է: Եվ այս առումով որևէ տարբերություն չեմ տեսնում ալիքի եթերում հայտնված թոք-շոուի, հեռուստահաղորդման, լրատվական թողարկման և սերիալի միջև: Բոլոր դեպքերում էլ չափանիշը մեկն է` պրոֆեսիոնալիզմը: Տարածված մտայնություն կա, իբր սերիալը վատ բան է: [...]
Մասնագիտացած (մանկական, մարզական, ժամանցային, ֆիլմային…) համարվող ոլորտային (պրոֆիլային) ալիքները հրաշալի բիզնես-լուծում կլիեն մեզանում արդեն այսօր: Տասնյակ ալիքներ ունենք, որ ստերեոտիպով տառապելով, դեռ շարունակում են կրել հանրության բոլոր շերտերի համար հաղորդում պատրաստելու բեռը: Բայց նեղ (պրոֆիլային) ալիքը դեռևս համարվում է ոչ պատվաբեր, կամ ոչ շահութաբեր: [...]
Հանգամանքների բերումով արտասահմանում մասնակցել եմ հեռուստաֆորմատներ վաճառող կազմակերպությունների ֆորումների: Ինչպես սուպերմարկետում մարդու գլուխը պտտվում է տեսականու առատությունից, այնպես էլ այդ ֆորումներում հեռուստահաղորդումների տեսականու այնպիսի առատության ես բախվում, [...]
Վերջերս Արտակ Ալեքսանյանն իր բլոգային նոթում թվարկել էր այն հատկանիշները, որոնք իր` Բանաձ և Հատուկ ռեպորտաժ շարքի ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր են այն անձանց համար, ովքեր պատրաստվում են դիմել Արտակ Ալեքսանյանին` նրա ղեկավարած թիմ ընդգրկվելու համար: Ես ուշադիր կարդացի Արտակի նոթը (Բանաձևում աշխատելու բանաձևը), [...]
Ես միշտ կողմնակից եմ եղել ունիվերսալ ժուռնալիստիկային, քանի որ ինձ համար կարևորը ցանկացած երևույթի, իրողության մասին տեղեկությունը պարզ ու ընկալելի ձևակերպելն է: Թեև մասնագիտացված, ոլորտային ժուռնալիստիկայի կողմնակիցներն ունեն նույնքան հզոր հակափաստարկներ: Ամեն դեպքում, իմ երիտասարդ գործընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս սկսել ոլորտային լրագրությունից, մինչև վերջ տնտղել այդ ոլորտը: [...]
Մասնավոր հեռարձակողները բոլոր շանսերն ունեն անեկդոտի կանալ դառնալու ճանապարհն ընտրելու համար, եթե նրանց հիմնական գովազդատուները կապիտալ ներդրումներ են անում ժամանցային բիզնեսում: Բայց պետությունը նրանց նաև պարտավորեցնում է ապահովել հանրային նշանակության հաղորդումների նվազագույն ծավալ, [...]
Հեռուստատեսությունն իրականում ծառայություններ մատուցելու ոլորտ է (թող ներեն իրավաբանները, եթե ինչ-որ բան սխալ ասեցի): Այս առումով ամեն բան գնում է պարզեցման և նույնիսկ պարզունակացման ճանապարհով: Այսօր ՅուԹուբում տեսանյութ տեղադրելու համար մեծ խելք պետք չէ, ու ոչ էլ բարձր որակավորում է պետք: [...]
Հայաստանյան հեռուստաեթերում այժմ սիրողական մակարդակի բացարձակ գերակշռություն է: Ենթադրում եմ, որ սա նաև անխուսափելի պրոցես է: Չէ± որ կան օբյեկտիվ պատճառներ: Նախկին մեկ Հեռուստառադիոպետկոմի կողքին հայտնվեցին տասնյակ մասնավոր ալիքներ, որոնց կադրային բազան պետք է ձևավորվեր պետական հեռուստատեսության մասնագետների հաշվին: [...]
Ինքնավերլուծության խնդիր իրենց առջև կարող են դնել միմիայն այն ալիքները, որոնք ձգտում են ձեռք բերել ազնիվ կառույցի հեղինակություն և մարդկային դիմագիծ, և որոնց ղեկավարներն էլ հասուն, փորձառու մարդիկ են: Սա իրականում հեռուստատեսության ստեղծագործական մենեջմենթի խնդիր է: Բայց այս ստեղծագործական մենեջմենթ կոչվածն էլ հնարավոր է կարգի բերել միայն այն բանից հետո, [...]
Հեռուստալսարանը սպառում է այն, ինչ հրամցնում է հեռուստաալիքը: Այս ելակետը շատ ալիքների ղեկավարների համար արդարացման հրաշալի միջոց է` հիմնավորելու համար այն, որ իրենց արտադրած ցածրաճաշակ հաղորդումները բարձր ռեյտինգ ունեն: Ուստի, ասում են նրանք, մեծ լսարանը ձևավորում է հենց ցածրաճաշա՜կ հաղորդումների պահանջարկ: [...]
Հնարավո±ր է հայաստանյան հեռուստաալիքների հարաբերություններում հաստատել գործընկերություն` հանուն խաղաղության: Կարծում եմ` հնարավոր չէ: Եվ հարկ էլ չկա: Պրոֆեսիոնալ մրցակցությունն ավելի լավ է, քան անշահախնդիր գործընկերությունը: Հեռուստաալիքները պետք է պարզապես գտնեն իրենց, այսպես կոչված` նիշան, դարակը: [...]
Հեռուստաքննադատը կարող է խոսել գովազդային էթիկայի ու էսթետիկայի մասին, գովազդի օրենսդրական ու նորմատիվ ակտերի մասին, սակայն չի կարող հեռուստադիտողին պաշտպանել այդ հեղեղից: Այս խնդրում պաշտպանության առաքելությունը վերապահված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին,խորհրդարանական հանձնաժողովին, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները