Մի չնչին ավանդույթ ստիպեց ինձ մտածել, թե ինչ կարգապահ է նա. քառասունչորս տարի է արդեն իր ննջասենյակից մինչև հողամաս երեք հողաթափ է հագնում` տանը, բակում, հողամասում: Նույնքան ժամանակ էլ նույն տեղում են գտնվում նրա աշխատանքային գործիքները: Ընտանիքում գիտեն, որ նա չի սիրում, երբ վերցնում են իր աշխատանքային գործիքները, [...]
Մի քանի օր առաջ Անվտանգ Կոսմետիկայի խումբը, որ ամաշխարհային կազմակերպություն է, վերջապես ավարտեց ու հրապարկեց ժամանակակից օծանելիքների ուսումնասիրությունը: Զեկույցն արդեն առաջացրել է շոկ ու մեծ աղմուկ: Պարզվում է` նույնիսկ ամենահայտնի օծանելիք արտադրող ընկերությունները օգտագործում են ոչ թե տասնյակ, [...]
Շատ հաճախ են հարցնում, թե ինչպես կարելի է կամ ով կարող է աշխատել Հատուկ Ռեպորտաժում: Երբեմն նույնիսկ մարդիկ ակնարկում են, թե Արտակ ջան, ոնց անենք, որ լավ լինի…ակնհայտորեն ակնարկելով, թե կարող են շահագրգռել: [...]
Նախագահ Սարգսյանի Վաշինգտոնյան այցի մասին մամուլը շատ է գրել, հեռուստատեսությունը շատ է ցույց տվել: Ամենակարևոր հանդիպումն, իմ կարծիքով նախագահ Սարգսյանի հանդիպումն էր Բարաք Օբամայի հետ: Թե որքան արդյունավետ է եղել հանդիպումը, ցույց կտա ապագան, իսկ առայժմ` թող խոսեն լուսանկարները, որոնք իսկապես շատ խոսուն են: Ես դրանք անվանել եմ` նախագահի մուտքը Վաշինգտոն: [...]
Մի քանի օր առաջ Հայաստանում էր ԱՄՆ մշտական բնակություն հաստատած հայ անվանի երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Անկեղծ ասած, այդ երգչուհու կենդանի համերգին երբեք չէի մասնակցել: Որպես լրագրող, գիտեի նրան, տեսել էի խորհրդային ու 90-ականների մի քանի տեսահոլովակ: Այդ պատճառով հաճույքով գնացի նրա երեկոյին, որ կազմակերպել էր Արթուր Գրիգորյանը` Երևանի երգի պետական թատրոնում: Կային նաև տեսախցիկներ, և համերգը ձայնագրվում էր հեռուստատեսությամբ ցուցադրելու համար: [...]
Մի օր comment գրեցի Գնել Նալբանդյանի Բարակիրան կերպարուհիներն ու կերպարները նյութի վերաբերյալ: Նա էլ իր նյութին արձագանքողներին հրավիրեց սրճարան` զրուցելու: Հաջորդ օրը հանդիպեցինք: Զրուցում էինք, սկսեցի գրել, այսպես կոչված ոսկե կանոններ, (ամեն դեպքում այդպես էր պնդում Գնել Նալբանդյանը):Ինչու է Արտակ Ալեքսանյանը բացել Բանաձևի բլոգը. կարո՞ղ ես գրել այդ մասին, առաջարկեց Գնելը: [...]
Մի քանի շաբաթ առաջ էր, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նկարել էր, թե ինչ պայմաններում են տեղափոխում կառավարության աշխատակազմի համար նախատեսված հացը: Մի քանի օր առաջ ստացանք մեր ընթերցողներից և ենթադրում եմ ԵՊՀ –ի ուսանողներից մեկի ահա այս նկարները և նամակը, որը ներկայացնում եմ առանց խմբագրման [...]
Երկուշաբթի օրվանից Բանաձևի թիմը վերադառնում է աշխատանքի: Իրականում սա մեզ համար ուղղակի օրացուցային մեկնարկ չէ: Այն ավելին է: Հիմա ասեմ ինչու: [...]
Այս հոդվածն ուղարկել է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում սովորող Սեդա Գրիգորյանը: Նա մեկ տարով մեկնել է այնտեղ ուսանելու ռեժիսուրա: Սեդան նույնպես Բանաձևից է: Ժամանակին աշխատել է Ավել-Պակաս երիտասարդական ծրագրում, հետո` պատրաստել է Երկու Աստղի նախորդ եթերաշրջանի օրագրերը, աշխատել է նաև Հատուկ Ռեպորտաժում: Անշուշտ Սեդան մեր բլոգի հավատարիմ ընթերցողներից է: Ու ինչպես ասում են` էլ ինչ ընթերցող, եթե չի ցանկանում մի օր էլ հեղինակ դառնալ: [...]
Ամերիկյան հասարակությունում կա այսպիսի մի ավանդույթ` բոլորը նոր տարվա համար մի խոստում են տալիս, ավելի շուտ ոչ թե խոստում, այլ խոսք են տալիս, որ կանեն կամ չեն անի որևէ բան: Եկեք մենք էլ այս տարվա համար ինքներս մեզ համար խոստանանք: Սկսեմ ինձանից: [...]
Այս նկարը էլեկտրոնային փոստով ուղարկել է մեր ընթերցողներից մեկը, որն ուսանում է Երևանի պետհամալսարանում: Կարծում եմ նկարն ու կարճ երկտողը խոսուն են: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Մյուս կողմից` չէ, մի զսպեք Ձեզ, գրեթե, թե օրինակ Ձեր բուհում, բակում, քաղաքում և համայնքում սրանից էլ վատ տոնածառներ կան? [...]
Անկեղծ ասած, ես էլ չգիտեի: Պարզվեց աշխարհահռչակ ջազմեն Ջորջ Բենսոնը Եհովայի վկան է: Նրա հյուրախաղը Հայաստանում կազմակերպողները նույնպես չէին իմացել: Ավելին, նրանք ականատեսն են եղել շատ հետաքրքիր մի միջադեպի:
Բենսոնի համերգից հետո կազմակերպիչներին է մոտեցել հայ մի երիտասարդ և խնդրել է տեսակցություն Բենսոնի հետ: Բնականաբար նրան փորձել են մերժել: Հետո, նրա ընդամենը խնդրել է Բենսոնին փոխանցել մեկ թղթի կտոր: [...]
Արդեն օդակայանում ամերիկյան տեմպը քեզ փոխանցում են սահմանապահներն ու անցագրայինի աշխատողները: Արագ, դինամիկ, դեմքիդ նայում է, արդեն գիտի, ինչ հարցեր պետք է տա: Ռացիոնալ, ու առանց իր և քո ժամանակը զուր վատնելու:
Ուղիղ մեկ ու կես տարի անց նորից վերադառնում եմ ԱՄՆ: [...]
Թե ինչ արագությամբ հագնվեցի, դուրս եկա ու վազելով գնացի հիվանդանոց` չեմ էլ հիշում: Արտյոմին, նրա ծնողներին ու ընկերներին գտա հիվանդանոցի վիրաբուժարանի ընդունարանում: Արտյոմը ցավից բղավում էր, մյուսները սպասում էին բժշկին:
Պարզվեց` Արտյոմի ստամոքսի խոցն է պայթել ու ստամոքսի պարունակությունը լցվում է որովայն: Հետևաբար շտապ վիրահատություն էր անհրաժեշտ: [...]
Վերջին մեկնաբանությունները