Հեղինակի արխիվ

Թբիլիսահայ Արթուրի ձուկ որսալու գաղտնիքը. По секрету всему свету

Սեպտեմբեր 2, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

fishingՎերջերս մի ռեպորտաժ էի պատրաստում  <<Հայլուր>>-ի համար: Սյուժեն ձկնորսների մասին էր` Թբիլիսիի ձկնորսների և Պեպոյի ու Գիքորի ժամանակներից մինչև մեր օրերը թբիլիսյան ձկնորսության մեթոդների փոփոխության կամ  անփոփոխության մասին: Նախ սյուժեիս գլխավոր հերոսին տեղափոխեցի  այն վայրից, որտեղ միշտ ձուկ էր որսում: [...]

Եվրոպական շունչ, վրացական կոլորիտ և անվտանգ ժամանց

DSC02294Եթե մի օր որոշեք Թբիլիսի այցելել կամ թեկուզ պատահաբար հայտնվեք այստեղ, ապա մեծ սխալ կգործեք, եթե չգնաք Մթածմինդայի այգի: Այս այգին նախկինում կոչվել է Ֆունիկուլյորի այգի, համոզված եմ, որ գոնե մեկ անգամ լսած կլինեք Ֆունիկուլյորի այգու մասին: Խորհրդային տարիներին այն բավականին մեծ համբավ է ունեցել: Եթե նույնիսկ դուք էլ չեք լսել, [...]

Թբիլիսիի ամենագեղեցիկ հայկական տոներից մեկը

Հունիս 27, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

roseԴա Վարդատոնն է, բայց ոչ մի տրամաբանական կամ անտրամաբանական կապ չունի Վարդավառի հետ, սա բոլորովին այլ տոն է: Վարդատոնը Սայաթ-Նովայի հիշատակի օրն է և յուրաքանչյուր վրաստանցի և հատկապես թիֆլիսեցի այս տոնին վերաբերում է մեծագույն հարգանքով: [...]

Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

Հունիս 24, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

2Անցած ամիս ավարտվեց վրացական Թաքնված տաղանդ նախագիծը, որին մասնակցում էր նաև շնորհալի հայուհի Աննա Խանչալյանը: Արդեն շատերդ գիտեք, թե ինչպես էր երգում Աննան, ինտերնետով հնարավորություն եք ունեցել լսել նրա կատարումները և Աննան, ոչ միայն Վրաստանում ու Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ: [...]

Ես էլ էի զզվում հում ձու կուլ տալուց…

Ապրիլ 29, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]5 մեկնաբանություն

photoՎերջին մեկ շաբաթվա ընթացքում պատրաստած բոլոր սյուժեներս Վրաստանի անձրևների ու չդադարող ջրհեղեղների մասին են` չհաշված ցեղասպանության տարելիցին նվիրված սյուժեն` Թբիլիսիից, որը, ճիշտ է, անձրևների մասին չէր, բայց ամենաանմիջական պատճառահետևանքային կապն ուներ իմ սյուժեի ու հատկապես նկարահանման հետ: Ծնվել ու մեծացել եմ Թբիլիսիում, բայց երբեք այդպիսի անձրև Վրաստանում չէի տեսել. [...]

Մահվան նախարարություն. Վրացական ընդդիմության նոր պահանջները

Ապրիլ 8, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

fluՁմեռն արդեն ետևում է, բայց վիրուսներն ու գրիպները դեռ չեն նահանջում և բոլորս էլ լավ գիտենք, թե որքան գումար է ծախսվում ամեն անգամ գրիպով հիվանդանալիս. քթի կաթիլներ, հակաբորբոքայիններ, բուժիչ թեյեր և այլն: Էլ չեմ ասում բուժզննման մասին, որ շատերը անվճարունակության պատճառով հրաժարվում են դրանից և ինքնաբուժությամբ են զբաղվում: Հենց այս ամենի դեմ է բողոքում վրաստանյան ընդիմությունն ու Վրաստանի առողջապահության նախարարությանն անվանում է մահվան նախարարություն: [...]

Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

Մարտ 31, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

10Աննա Խանչալյանն արդարացրեց բոլորիս սպասումներն ու հույսերը: Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնկիցը, որ արդեն հաղթահարել էր առաջին կիսաեզրափակչի խոչընդոտը, հաղթահարեց նաև երկրորդ կիսաեզրափակիչը, մնում է սպասել, թե որքան մեծահոգի կգտնվի հեռուստադիտողն ու որքան ձայն կտա Աննա Խանչալյանին: [...]

Վրացական ′Թաքնված տաղանդի′ հայ մասնակիցը

Մարտ 4, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

IMG_9303Ելույթներից առաջ Աննան մի փոքր հուզվում է, սկզբում բոլորին թվում էր, թե փոքրիկ հայուհին վստահ չէ իր ուժերի վրա, սակայն նրա առաջին ելույթից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման շնորհալի աղջիկը չէր կարող դրա համար հուզվել: Աննային հուզող միակ հանգամանքն ընտանեկան խնդիրներն են: Իր առաջին ելույթի ժամանակ Աննան դահլիճում ոչ մի ծանոթ երկրպագու չուներ, [...]

Լեզվի չիմացությունը վիրահայության համար կարող է ճակատագրական լինել

Փետրվար 14, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]4 մեկնաբանություն

photoՎրաստանի օրենսդիր մարմնում հայկական համայնքի ներկայացուցիչները` հայ պատգամավորները, իհարկե ոչ բոլորը, չեն տիրապետում վրացերենին: Արդյոք սա չարիք չէ՞ վիրահայության համար: Մենք հանգիստ ենք այնքանով, որ խորհրդարանում ունենք մեր շահերը պաշտպանող դեմքեր, մինչդեռ նրանք կարող են ամբողջ նիստից ընդամենը մի քանի բառ հասկանալ, [...]

Հայոսի ու Քարթլոսի իրական եղբայրության մասին

Փետրվար 11, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]2 մեկնաբանություն

Titus_LiviusՎրացի պատմիչ Լեոնտի Մռովելին իր Քարթլիի կյանքը կամ Քարթլիի թագավորների կյանքը պատմական գրքում առանձին մի գլխում հիշատակել է Թարգամոսի մասին, որի ութ որդիների անունների շարքում նշում է նաև Հայոս ու Քարթլոս եղբայրներին: Քարթվելի վրացերեն նշանակում է վրացի, Քարթլոսը վրացի եղբայրն է, Հայոսն էլ, դե պարզ է: Բլոգի ընթերցողներից մեկի խնդրանքով, որքան հնարավոր է հակիրճ ներկայացնեմ այն հատվածները, որոնք առավել հետաքրքիր են: [...]

Ինչու Վրաստանի հայկական դպրոցները տնօրեններ չունեն

Հունվար 26, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

alphabetԵվ ահա այդ երեք փուլով անցկացվող մրցույթում մեր` հայկական դպրոցների տնօրենների թեկնածուների նույնիսկ տասը տոկոսը բավարար քանակությամբ միավորներ չհավաքեց, էլ չեմ ասում բարձր գնահատականների մասին: Վերլուծությունը ցույց տվեց, որ նրանց համար առանձնահատուկ բարդություն էր ներկայացնում վրացերենով թեստի հանձնումը: [...]

Դաժան միջադեպ Թբիլիսիում

Հունվար 24, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

photoԵրկու օր առաջ Թբիլիսիում, շտապօգնության մեքենան փողոցում գիշերը շրջելիս մայթի անկյունում նկատել է բարուրած երեխայի: Եթե չլինեին բժիշկները, ապա գիշեր սառնամանիքին լքված երեխան դժվար թե կարողանար կենդանի մնալ: Երեխայի շորերի մեջ երկտող է եղել. երեխան ծնվել է երկու շաբաթ առաջ: Բարեբախտաբար նրա կյանքին հիմա վտանգ չի սպառնում, մի փոքր ցրտահարվելուց հետո բժիշկները կարողացել են արագ վերականգնել: [...]

Քաղաքական ներգաղթյալ երգչուհին կներկայացնի Վրաստանը` Եվրատեսիլին

Հունվար 15, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]4 մեկնաբանություն

photoԱյս տարի Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնելու է Սոփո Նիժարաձեն: Սոփոն նախկինում մասնակցել է Յուռմալայում Նովայա վոլնա մրցույթին ու արդեն երկար տարիներ ապրում ու աշխատում է Ռուսաստանում: Սոփոն արդեն հասել էր բավական հաջողության ու ճանաչում էր ձեռք բերել, բայց անցյալ տարի որոշեց հրաժարվել ամեն ինչից ու վերադառնալ հայրենիք` ի նշան բողոքի: [...]

Վրաստանի խոնարհվող եկեղեցիների ծնկաչոք լինելու իրական պատճառները

Դեկտեմբեր 25, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]4 մեկնաբանություն

s-gevorg-1Հայալեզու մի նամակ, որի հեղինակին չեմ կարող բացահայտել, վրացերեն թարգմանվելու նպատակով վերջերս հայտնվել էր Թբիլիսիի նոտարական գրասենյակներից մեկում: Նամակը մի քանի օր առաջ պատահաբար հայտնվեց իմ ձեռքում: Այն ուղղված էր Վրաստանի կառավարությանն ու պատրիարքարանին, ուր նշվում էր, որ [...]

Արդյոք վրացիները փակում են հայկական դպրոցները

Դեկտեմբեր 8, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]16 մեկնաբանություն

photo- Ուգլավոյ մագազինում կալբասի օչերեդա:
Հասկանալի է, բայց հայերեն չէ: Սա թիֆլիսահայերի լեզուն բնորոշող հանրահայտ նախադասությունն է: Շատ հաճախ, երբ Հայաստանում մաքուր հայերենով խոսող թիֆլիսահայ են տեսնում, կատակելով ասում են. դուն ի՞նչ թիֆլիսեցի ես, տո…: Իսկապես քչերն են մաքուր հայերենով խոսում, [...]

Հաջորդ էջ »