Հեղինակի արխիվ

Մեր հարևան Լյովիկի երջանկության բանաձևը

Հուլիս 1, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]5 մեկնաբանություն

gas-stationՄեր հարևան Լյովիկը Նոր Նորքի զանգվածում ճանաչված փիլիսոփա էր սկսած այն օրվանից, երբ ի լուր շենքերի բնակչության Մահատմա Գանդիից հետո առաջինը տվեց երջանկության լիարժեք սահմանումը։ Եթե ծանոթ եք Գանդիի գործերին, կիմանաք, որ նրա համար երջանկությունը հարմոնիան էր մարդու խոսքերի,գործերի և մտքերի միջև։ Վատ չի ասված, չէ±, սակայն Լյովիկը պնդում էր, որ սին են նման փիլիսոփայական որոնումները, [...]

Չգրված վարքականոն ներգաղթողների համար: Ինչ անել, եթե քեզ հայհոյել են

Հունիս 13, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]12 մեկնաբանություն

bodyguard_2Վերջին ժամանակներս շատ է խոսվում հայրենարձության խրախուսման մասին՝ նախարարություն է ստեղծվել, ծրագրեր են իրականցվում: Ցանկացած հայի սուրբ հայրենասիրական պարտքն եմ համարում նմանատիպ նախաձեռնություններին աջակցելը և որոշել եմ սեփական լուման ներդնել այս հայրենանվեր գործին: Աշխատանք եմ սկսել մի փոքրիկ գրպանային կանոնագրքույկի ուղղությամբ, [...]

Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ- 3

Հունվար 22, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]16 մեկնաբանություն

photoԲաքվի ջարդերի քսանամյակն է: Վերջին 10 օրվա մեջ, այդ կապակցությամբ ով չի զլացել այդ հիրավի բարբարոսական ջարդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերում, բլոգերում և այլ հնարավոր տեղերում անվանել է ցեղասպանություն: Արդյո՞ք Բաքվի ջարդը ցեղասպանություն էր: Ոչ, կասի ցանկացած ցեղասպանագետ: Այո, ասել է ինչ-որ մեկը Գերմանիայում՝ հրճվանք պարգևելով մեր ազգի մի ստվար զանգվածի: [...]

Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ- 2

Հունվար 21, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]10 մեկնաբանություն

photoՄաշտոցի անվան Երևանյան էլիտար դպրոցի սաները, որոնք անգլերենի երկշաբաթյա կուրսերի էին եկել Բորմութ քաղաք, պետք է դպրոցի այլ ազգերի աշակերտների պես ներկայացում անցկացնեին իրենց հայրենիքի՝ Հայաստանի մասին: Մինչ ռուս երեխաները որոշում էին, թե արդյոք ճիշտ կլինի իրենց հասակակիցներին ծանոթացնել Ռուսաստանին Դոստոեվսկու, Տոլստոյի, Չեխովի և Գոգոլի ստեղծագործությունների միջոցով, [...]

Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ

Հունվար 20, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]11 մեկնաբանություն

photo1Նոյեմբերի 11-ը Միացյալ Թագավորությունում հիշատակի օր է, սակայն անգլիացիները պատերազմի հերոսներին հարգանքի տուրք են մատուցում սկսած հոկտեմբերի կեսից և մի քանի շաբաթվա զուգահեռ դրահավաք է կազմակերպվում տարբեր պատերազմների վետերանների հիմնադրամների համար: Ինչևէ, վերադառնանք մեր ոչխարներին, կամ այս կոնկրետ դեպքում նրանցից միայն մեկին, ով իմ ապշած հայացքի ներքո բացատրեց իր դիտարկումը. [...]

Հայկական քեֆը Լոնդոնում` առանց հերթի, զուգարանին մոտ և կեղծված վիճակահանությամբ

Դեկտեմբեր 28, 2009, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]12 մեկնաբանություն

photo1Մուտքի մոտ արդեն պարզ դարձավ որ երեկոն հայկական է. 8 տարվա մեջ առաջին անգամ հերթում դեմս կտրեցին: Սա կատարյալ շոկ էր, Անգլիայում հերթը Սուրբ բան է, փողոցային լեզվով ասած՝ ավելի լավ է մեկին մայր հայհոյես, քան նրա հերթը խախտես: Վայրկյանների ընթացքում մտքովս անցավ այդպիսի ստոր արարքին հարիր մի քանի խիստ պատժամիջոց՝ [...]

Հայկական սեքսի առանձնահատկությունները Մեծ Բրիտանիայում

Դեկտեմբեր 9, 2009, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]15 մեկնաբանություն

photoԱհա՛, այսպիսի մի վերնագիր, որը ցանկացած ընթերցողի միանգամից կստիպի սեղմել «կարդալ ամբողջությամբ» կոճակը: Եվ մեր հարգելի խմբագիրը պատահական չէ, որ ինձ խնդրեց հենց սեքսի թեմայով գրել: Չէ՞ որ սեքսը ժամանակակից աշխարհի գովազդի և ընդանրապես մարկեթինգի հզորագույն գործիքներից է: [...]

Կազմակերպված պետական անարխիա` ժամանակացույցով

Նոյեմբեր 18, 2009, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]8 մեկնաբանություն

ukՄի վրացի ընկեր ունեմ, անունը Գագա: Մի անգամ շաբաթ երեկոյան կանգնած էինք Սաութհեմթոնի Հայ Սթրիթի վրա (ամեն անգլիական քաղաքում առկա, լիովին նույն խանութներով ու բարերով կենտրոնական փողոց) երբ Գագան առաջին անգամ անգլիացիների մասին անուղղակի կերպով մի լավ բան ասեց: Նայելով շուրջբոլորը պտտվող հազարավոր հարբած անգլիացիներին նրա գլխում մի պարզ միտք ծագեց. [...]

27-ին սպասելով. անգլիահայ դասալիքի անկեղծ խոստովանությունը

Նոյեմբեր 4, 2009, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]35 մեկնաբանություն

photo2Ես հեռացել եմ Հայաստանից և խուսափել զինծառայությունից (փախել բանակից) 2002-ին՝ հանդիսանալով ԵՊՀ-ի՝ սխալմամբ, կամ էլ միգուցե պատահաբար Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող: Այդպես միացել եմ հազարավոր այն հայ երիտասարդներին, ովքեր չեն ցանկացել ծառայել ու միաժամանակ հնարավորություն են ունեցել ծառայությունից խուսափել, [...]