Հեղինակի արխիվ

Սպիտակ վերնաշապիկով ու ծաղկեփնջով, էլի գնալու եմ թանգարան ու փնտրեմ պապիկիս շրջանակաձև լուսանկարը

Ապրիլ 27, 2010, Մայա Խաչատրյան5 մեկնաբանություն

tovusՀիշում եմ` երբ դպրոցական էի, տարրական դասարանի աշակերտուհի, մայիսի 9-ին ամենաշատն էի սպասում: Ասում էինք հուշարձան, հասկանում մի ամբողջ համալիր, որտեղ և’ Մեծ Հայրենականի մասնակիցների նկարներն էին, և’ Պրոլետարների միասնությունը խորհրդանշող բրոնզե արձանախումբը. թովուզցիները հենց այստեղ էին եղեռնի զոհերին ոգեկոչում, հետո ավելացավ նաև Շուշիի համար պայքարում ընկածների հուշաքարը: [...]

Երբեմն հարցազրույց վերցնելու համար սպասում ես հրաշքի

Ապրիլ 5, 2010, Մայա Խաչատրյան10 մեկնաբանություն

photo1Վերջերս լսեցի, որ Մարիա Յակոբսոնի թոռնուհին աշխատում է մայրաքաղաքի 26-րդ դպրոցում: Անմիջապես ոգեւորվեցի, քանի որ ապրիլի 24-ը մոտենում է, իսկ ցեղասպանության մասին հետաքրքիր ռեպորտաժ պատրաստելու համար թարմ դեմքեր ու դեպքեր գտնելը հավատացեք արդեն դժվարացել է: Առանց հապաղելու վեր կացա, գնացի դպրոց` հանդիպելու հայտնի մեկենասի թոռնիկի հետ, նաեւ հույսով, որ կպայմանավորվեմ նկարահանման համար: Դուռը ծեծեցի. ինձ դիմավորեց եվրոպական արտաքինով, չափազանց բարետես, խնամված ու բարեկիրթ մի կին, նույն ինքը` Սոսի Հաբեշյանը: Դանիուհի Մարի և Աննա Յայոբսոնների շառավիղն արդեն քառասուն տարի աշխատում է երեխաների հետ` դասավանդելով բարոյագիտություն: [...]

Ուշադրությո’ւն. հետախուզման մեջ են Նարգիզը, Պեծոն, Գյոզալը, Մրիկը, Սարգյուլը, Խինան, Մարալը, Բախրիկը

Փետրվար 8, 2010, Մայա Խաչատրյան5 մեկնաբանություն

photoՆախիրի մեջ յոթ կով հղի են եղել, Ներսեսի խոսքով, մեկը հաստատ ճանապարհին ծնել է, որովհետև գողության առավոտ ծնելու վախտն էր: Ներսես Ադամյանը դիմել է Ոստիկանություն և պաշտպանության նախարարություն: ՊՆ-ից պատասխանել են, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ սահմանը ծիտ էլ չի անցել, ձեր ապրանքը փնտրեք պետության ներսում: [...]

Սահմանամերձ բաժանորդները հիմա հասանելի են, բայց կարող են խորը անհասանելի դառնալ

Հունվար 13, 2010, Մայա Խաչատրյան4 մեկնաբանություն

Picture_002Տոներին գյուղ էի գնացել: Թեև ֆիքսված ու բջջային հեռախոսակապից տավուշցիները հետ չեն մնացել, բայց տասնյակ մետրերից միմյանց հետ բարձրաձայն, նույնիսկ գոռալով խոսելը գյուղում եղել է, կա, ու ինձ թվում է` միշտ էլ կլինի: Ամանորյա բարեմաղթանքների տարափը հյուրերն սկսում են դեռ տուն չմտած, այգու մի ծայրից ձեն տալով միչև հասնում են, մաղթանքներն ավարտվում են: [...]

Բարեկամությունը փչացրած Նատաշա-Արմենչիկը

Դեկտեմբեր 5, 2009, Մայա Խաչատրյան16 մեկնաբանություն

photoԱշխատանքից հոգնած ցանկացա մի փոքր ռելաքս լինել ու որոշեցի` գնալ Բարեկամություն անսամբլի համերգին: Զանգեցի ընկերուհուս, նա էլ Հայաստանի զրուցակից թերթում է գրում-ջնջում, միասին երեկոյան 7-ին գնացինք ուղիղ Արամ Խաչատրյան համերգասրահ: Երբ պարտերում նստեցինք, պարողներն արդեն բեմին էին, հատկապես զուգապարերը հրաշալի էին: Երեկոն գուցե սահուն վայելեինք, եթե անտրակտ չլիներ ու լույսերը չվառեին: [...]

Անգրագետ դոկտորների հայրենիք Ուջանը

Դեկտեմբեր 3, 2009, Մայա Խաչատրյան10 մեկնաբանություն

photoԱմիսուկես առաջ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչները նշեցին իրենց գյուղի 90-ամյակը: Ոչինչ չէին խնայել, դուրս էին հանել պարի խմբերին ու կահ-կարասին, աշնան առատ սեղանները, ցլիկներ էին տապալել գետնին: TV-ների անոնսներում Ուջանի տարեդարձը թոփ-նյուզ էր: Ուջան-90 հոբելյանական պաստառի լուսանկարը մինչև հիմա էլ որոշ ինտերնետային կայքերի էջերին է: [...]

Ներեկեղեցական միգրացիան ու Թովուզը. ինչու Շամշադինցիները հավատավոր չեն

Նոյեմբեր 12, 2009, Մայա Խաչատրյան12 մեկնաբանություն

photoՀայլուրի համակարգող Սպիրիդոն Գրիգորիչն ամեն անգամ ասում է, թե Շամշադինի ժողովուրդն աթեիստ է, քանի որ այնտեղ գործող եկեղեցի չկա: Պրն. Համբարձումյանը մի հարցում է ճիշտ` այնտեղ գործող եկեղեցի չկա: Մյուսի հետ համաձայն չեմ:
Նպատակի իրագործման ցանկությամբ մոմ վառելու համար շամշադինցին հաստատ գոնե խաչքար կգտնի ու կաղոթի: [...]