Այդ հրաշալի պայմանագրի մանրամասներից առաջ ասեմ, թե ինչ էր հիշեցնում իտալական կանոլին /անչափ համեղ էկլերանման մի բան/: Կաֆե Պալերմոյում համտեսած կանոլին ոչ այնինչ էր, քան մեղրամիսը բերանում… մմմ, լավն էր։ Կանոլիով բերաններս քաղցրացնելուց հետո ժամանակն էր` տրվել իտալական գինուն, որի ժամանակ էլ ծնվեց պայմանագիրը։ Ստորեւ ներկայացնում եմ իմ եւ սիրուս մեջ կնքված պայմանագրի կետերը. [...]
Ինչ տեղափոխվել եմ ԱՄՆ, չեմ ճանապարհորդել օդանավով: Լոս Անջելեսը լքել եմ հաշված անգամ։ Մի քանի անգամ կատարել եմ Լոսանջելեսահայ կոչվելուս պարտականությունը եւ ուղեւորվել եմ Լաս Վեգաս։ Մեկ անգամ էլ գործնական այցով մեկնել եմ Կալիֆորնիայի մայրաքաղաք Սաքրամենթո։ Այսինքն այս թռիչքս իսկապես մեծ իրադարձություն է իմ կյանքում։ Ասեմ ինչու. [...]
Ի դեպ, օգոստոսին Կենտրոնական Հետախուզական Գործակալությունն արդեն ուներ բավականաչափ պատճառներ կասկածելու Ումարին եւ նույնիսկ երիտասարդի հայրը` նիգերիացի մեծահարուստ բանկիրն էր զգուշացրել ամերիկյան կառավարությանը` իր որդու ռադիկալ փոփոխությունների մասին, սակայն CIA-ը պատշաճ ուշադրության չէր արժանացրել փաստերին, թերեւս կարծելով, որ նիգերիացի բանկիրի առաջարկը ինտերնետային սպամ է, որի արդյունքում անհաջող փորձը քիչ էր մնում ի կատար ածվեր։ [...]
Ամերիկացիները խելագարվել են: Հետաքրքիրն այն է, որ մի մասը գիտի, թե ինչու, մյուսը մասը ենթադրում է, իսկ մնացած մեծամասնությանն էլ պարզապես առիթ էր պետք: ԱՄՆ նախագահ Բարակ Հուսեյն Օբաման հայտարարել է Աֆղանստանի պատերազմում Պենտագոնի նոր ռազմավարության մասին: [...]
Վերջին մեկնաբանությունները