Հեղինակի արխիվ

Մոսկովյան նոթեր. Մոսկվան` Երևանից հետո

Հուլիս 18, 2010, Ալկա Չիլինգարյան

метроԱյն մարդը, ով ապրում է Երևանում, այս քաղաքին երկար պետք է ընտելանա: Ես հիմա խոսում եմ ճանապարհների մասին: Այստեղ ապրող մարդիկ իրենց օրվա մեծ մասն անցկացնում են ճանապարհի վրա: Նրանք սովոր են, որ դասի կամ աշխատանքի գնալու համար տնից պետք է դուրս գան երկու կամ երեք ժամ շուտ: Բայց այ մեզ համար, դա մի տեսակ տարօրինակ է: [...]

Մոսկովյան նոթեր. Հայկական Ռուսաստան

Հուլիս 12, 2010, Ալկա Չիլինգարյան1 մեկնաբանություն

erevan_plazaՀայերը Մոսկվայում շատ-շատ են: Այստեղ ավելի շատ հայեր, վրացիներ ու ադրբեջանցիներ կան, քան ռուսներ: Նրա մասին, որ հայերը այստեղ շատ են, կարելի է միանգամից հասկանալ` քաղաքում ամեն անկյում դրա մասին ուղղակի ճչում է: Առաջին հերթին` հայտնի Երևան պլազան է, որի մասին պատմում են նոր ժամանած հայերին, [...]

Մոսկովյան նոթեր. Ուղիղ ինքնաթիռից

Հուլիս 4, 2010, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

airplaneԹռնում էի Մոսկվա: Օդակայանում բոլոր անհրաժեշտ կետերը անցա բավականին արագ, առանց պրոբլեմ ու նույնիսկ ուրախացա: Ամեն ինչ շատ արագ էր լինում: Եկա, հասա ինքնաթիռ, մտա ու ուրախությունս միանգամից հօդս ցնդեց: Հայերը նույնիսկ այստեղ են սիրում ցույց տալ իրենց անկարգապահությունը…: Մարդիկ տոմս են գնում, տեղեր պատվիրում, ոմանք սիրում են նստել ավելի մոտ մուտքին, մյուսները հակառակը: [...]

Մոսկովյան նոթեր. Կանաչի մեգապոլիս

Հունիս 30, 2010, Ալկա Չիլինգարյան

Moscow-parkՄոսկվան իրականում գեղեցիկ քաղաք է, բացի նրանից, որ մեծ է ու այստեղ ապրող մարդկանց հնարավորություններ էլ են մեծ, այն նաև կանաչ քաղաք է: Այնքան ծառ ու ծաղիկ ինչքան կա Մոսկվայի մի թաղամասում, չկա ամբողջ Երևանում միասին վերցրած:Ինձ ամենից շատ դուր է գալիս քաղաքի կանաչությունը: Իսկապես այնքան այգիներ կան որ գլուխտ պտտվում է: [...]

Հավերժ հիշատակ Գյումրիի շներին

Հունիս 18, 2010, Ալկա Չիլինգարյան5 մեկնաբանություն

dogՎերջերս մի շատ ծիծաղելի պտմություն լսեցի: Չեմ կատակում, ուղիղ կես ժամ ծիծաղում էի: Ընկերներիցս մեկը, որ նույնպես լրագրող է, գնացել էր Գյումրի տեսանյութ պատրաստելու: Բանն այն է, որ Գյումրում թափառող շները շատ-շատ են: Ինչպես ինքն էր պատմում, [...]

Թե ինչպես ավարտեց համալսարանը` առանց դպրոցն ավարտելու…

Հունիս 1, 2010, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

dprocՓաստորեն ավարտեցի համալսարանս: Մի տեսակ տարօրինակ զգացմունք է: Ու այնպես ստացվեց, որ իմ ավարտելու օրը, այսինքն դիպլոմայինիս պաշտպանությունը, համընկավ դպրոցական վերջին զանգի, ռոմանտիկ երգերի, թաց աչքերի, սպիտակ վերնաշապիկների ու 11-ի Բ գոռալու շրջանի հետ: Մինչև ես զբաղված էի դիպլոմայինիս կրճատ ներկայացմամբ մարդիկ դրսում, ուրախությունից լաց էին լինում, ախր հեսա-հեսա նոր կյանք են մտնելու չէ… [...]

Հայաստանի զգոսայգիները Դիսնեյլենդ չեն

Մայիս 9, 2010, Ալկա Չիլինգարյան1 մեկնաբանություն

karuselԴեռ մի քանի տարի առաջ լսեցի, որ Հաղթանակ զբոսայգու Տոռնադո կառուսելը ընկել էր: Մի աղջիկ էլ մահացել էր: Էտ, որ լսեցի, մտածեցի, որ այդ մեկը էլ երբեք չեմ նստի: Տենց էլ արեցի, զբոսայգի գնում էի, բայց Տոռնադոյին չէի մոտենում: Տոռնադոն եկավ և անցավ, այս անգամ` Թայֆունի հերթն էր: Դա էլ, որ իմացա, արդեն հստակ որոշեցի` կառուսելներից պետք է հեռու մնալ, հատկապես Հաղթանակ զբոսայգու: Ու համոզված եմ որ այդ կարծիքի միայն ես չեմ: Հիմա ինչքան էլ ստուգումներ անցկացնեն, միևնույնն է` բան չի փոխվելու. ուշ է: [...]

Մի խինդ, մի ուրախություն էր տիրում ադրբեջանական ինտերնետ կայքերում` իրենց գիտեն նաև Հոլուվուդում

Ապրիլ 23, 2010, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

robert-pattinsonԱդրբեջանի մամուլի ամենասիրելի գործը սուտ լուրեր տարածելն է: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ տեղի ՉԻ ունեցել աշխարհում` կարդացեք ադրբեջանական մամուլ: Էնքան հորինեցին, որ հասան նույնիսկ Հոլիվուդ, էն էլ ում Ռոբերտ Փեթթինսոնին – բոլորի կողմից շատ սիրված վամպիրին Twilight-ից: Այն, որ Արդբեջանից Եվրատեսիլ մեկնող Safura-ն շաաաատ է սիրում Ռոբիին, արդեն հայտնի փաստ է: Նա իր ամեն հարցազրույցում դա է նշում, հույս ունենալով, որ մի օր դերասանը իրեն կլսի: [...]

Այս բլոգը նվիրվում է մեր օպերատորներ Կարենին ու Պողոսին

Մարտ 3, 2010, Ալկա Չիլինգարյան9 մեկնաբանություն

cameramanՄի ժամ տևող նկարահանուման ընթացքում, ականջիս տակ այնքան բողոքներ լսեցի ահավոր տանջալից աշխատանք կատարելու մասին, որ պատրաստ էի տեսախցիկը վերցնել այդ օպերատորի ձեռքից ու ինքս նկարել: Հաաա, ու ամենակարևորն ու ծիծաղելին էլ այն էր, որ բացի ալարկոտ լինելուց, նա նաև ահավոր պրինցիպյալ օպերատոր էր: Ինչպես ինքն է ասում, մի բանը երկու անգամ չի նկարում, նույնիսկ, եթե կադրը բրակ է ստացվել: Բացատրությունն էլ շաաաատ պարզ է` հավես չունի… [...]

Սոցիալական Կոռուպցիա: Պահանջվում են հերոսներ:

Փետրվար 20, 2010, Ալկա Չիլինգարյան1 մեկնաբանություն

photoՇատ հաճախ, մարդիկ օրինակ բողոքում են, որ ընտանեկան նպաստ ստանալու համար իրենցից մեկ ամսվա նպաստի փող են պահանջում: Նույնը` թոշակների դեպքում, հատկապես հաշմանդամության թոշակ ստանալիս մարդկանցից ինչ ասես որ չեն պահանջում: Եթե գիտեք այդպիսի մարդկանց, որոնցից պահանջել են և կարող են այդ մասին խոսել, ապա մեզ ասեք: [...]

Հեղինակային իրավունքով և լավ մտածված ցիրկաչություն

Փետրվար 18, 2010, Ալկա Չիլինգարյան3 մեկնաբանություն

1Ես էլ մի ֆրեյեր-թենդեր /նրանց արտասահմանում այդպես են անվանում/ ծանոթ ունեմ, ու երբ նոր էի ծանոթացել նրա հետ, դեռ լավ չէի հասկանում կոնկրետ ինչով է զբաղվում: Մի անգամ էլ ասացի. Ցիրկաչություն ես անում էլի: Ընենց նեղացավ, որ ստիպված եղա ներողություն խնդրել: Ասաց, որ դա տարբեր բաներ են ու որ իրեն չվիրավորեմ: [...]

Ի վերջո, դու հայտնվում ես ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ մեկը` քո

Հունվար 16, 2010, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

photoԲայց, ախր, եթե դու հանգիստ երթևեկության կողմնակից ես ու համառորեն նստում ես միայն ազատ երթուղայիններ, դա էլ քեզ չի փրկում նման հաճելի ժամանակ անցկացնելուց: Վաղ թե ուշ, երթուղայինը լցվում է և, ի վերջո, կամ դու ես հայտնվում ինչ որ մեկի վրա, կամ ինչ որ մեկը քո: Վարորդն էլ նորից քո ինադու անընդհատ շատ կտրուկ արգելակում: [...]

Ինձ թվում էր մահացած Մայքլ Ջեքսոնն է ռեստորանում հայտնվել

Հունվար 11, 2010, Ալկա Չիլինգարյան6 մեկնաբանություն

DSC07416Ես ընդանրապես սիրում եմ նաև հայկական երժշտության ներքո նշել ծնունդներ ու կնունքներ, ի վերջո էլ ինչ քեֆ առանց Թաթայի: Այս ռեստորանում ելույթ էին ունենում ռաբիզի մեծերը` Թաթուլն ու Սպիտակցի Հայկոն, սակայն այս անգամ ինձ այդքան չզարմացրեց Թաթուլ Ավոյանի ու Սպիտակցի Հայկոյի երգացանկը, որքան այնտեղ գտնվող 1500 հոգու /սա կատակ չէ, ոչ էլ չափազանցություն, իսկապես այդքանէր/ արձագանքը: [...]

Կանաչ գույնի անարդարությունը

Դեկտեմբեր 22, 2009, Ալկա Չիլինգարյան1 մեկնաբանություն

photoԱյս տարի պատրաստվում եմ ավարտել համալսարանը: Երբ նոր էի ընդունվել, դեռ ծանոթ չէի դասախոսներին, նրանցից յուրաքանչյուրի գնահատման ձևին: Այդ ժամանակ օգնության հասան բարձր կուրսեցիները:Մի դասախոս ունեի Արտասահմանյան գրականություն էր դասավանդում: Տարիքով մեծ էր, բայց ամուսնացած չէր: Հնաբնակներն պատմեցին, որ նա տանը մնացածի մեկն ա ու չի սիրում աղջիկներին, հատուկ կտրում է քննությունից ու պատահում է, որ նույնիսկ դուրս է թողնում համալսարանից: [...]

Համահայկական ԱՍՏՂԱմանյա

Դեկտեմբեր 19, 2009, Ալկա Չիլինգարյան8 մեկնաբանություն

photoԵրկար ժամանակ չէի նստել ու մի լավ հեռուստացույց չէի դիտել: Էս վերջերս այդպես էլ արեցի: Միացրեցի ու մի քանի ալիք փոխելուց հետո մի նոր տերմին առաջացավ` աստղամանյա: Հենց այդ հիվանդությամբ են տառապում հայկական հեռուստաալիքները. որ ալիքը միացրեցի աստղ էր խոսում, կամ էլ խոսում էին աստղի մասին: [...]

Հաջորդ էջ »