Հեղինակի արխիվ

Մոռացված օրենք ոստիկանության համար

Օգոստոս 23, 2010, Արտակ Գևորգյան14 մեկնաբանություն

photoՕր օրի մոտենում ենք եվրոպական չափանիշներին, օրենքներին, գներին… համենայն դեպս այդպես է հնչում ամեն քայլափոխին` այս կամ այն հարցի պատասխանը գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի բերանից։ Կարծես թե վերջերս էր, երբ Հայաստանը ընդունեց օրենքներ, [...]

Խադավիկից մինչև безконтакт և չեկ հավաքող

Օգոստոս 17, 2010, Արտակ Գևորգյան4 մեկնաբանություն

bannerԴեռ 90-ականներին, երբ սկիզբ առավ սեղանիկների ու կրպակների ժամանակաշրջանը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու վայրերում երևան եկան բազմազան ձեռակերտ վահանակներ, [...]

Ծնված է <<լրագրող>>

Օգոստոս 7, 2010, Արտակ Գևորգյան13 մեկնաբանություն

Մայա ԽաչատրյանՀաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]

Ով± է ընկերդ և ով± ես դու

Հունիս 23, 2010, Արտակ Գևորգյան3 մեկնաբանություն

friends-foreverԵս կցանկանայի այս փոքրիկ բլոգը նվիրել իմ բոլոր ընկերներին, բոլոր նրանց, ում ես իրոք կարող եմ անվանել ընկեր։ Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ այսօր ունեմ իմ կողքին անկեղծ, անշահախնդիր և հավատարիմ ընկերներ։ Նրանք չեն բաժանվում սեռերի, գույների, ազգությունների, հարուստների ու աղքատների, մեծերի ու փոքրերի, լավերի ու վատերի… Նրանք բոլորն էլ իմ ընկերներն են։ [...]

Բոմժ ազատամարտիկներն ու մեռելի սդաչի վետերանները

Մայիս 29, 2010, Արտակ Գևորգյան9 մեկնաբանություն

veterani01993-ն էր։ Լրանում էր 19 տարեկանս։ Պրակտիկաները սկսվեցին, որոնք անունով էին միայն կոչվում պրակտիկա։ Կամավորագրվեցի Խաչակիրներ ազատամարտիկների ջոկատին և մեկնեցի Արցախ՝ Շահումյանի շրջան։ Նպատակն էր գրոհել և ամեն գնով ազատագրել Գյուլիստանը։ Իմ տան անդամների վիճակն էլ չնկարագրեմ։ Ոչ մեկին չլսեցի։ [...]

Ծովի ձայնը կարող է և սպանել է մարդկանց

Մայիս 14, 2010, Արտակ Գևորգյան7 մեկնաբանություն

OceanSoundWave1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ [...]

Ձայներ, որոնք մենք չենք լսում

Ապրիլ 26, 2010, Արտակ Գևորգյան11 մեկնաբանություն

mommaՕդում, կարծր կամ հեղուկ մթնոլորտրում մենք ընկալածը կոչվում է ձայն,որի միջոցով կարողանում ենք փոխանակվել մտքերով, հաղորդել միմյանց ինֆորմացիա, ստեղծել երաժշտություն, կողմորոշվել շրջապատում և այլն։Այս անգամ ուզում եմ խոսել որոշակի և յուրահատուկ ձայների մասին, որի թեման հետաքրքրել է ինձ վաղուց և հետաքրքրում է մինչև այսօր։ [...]

Գրականությունը լքել է երիտասարդությանը

Ապրիլ 9, 2010, Արտակ Գևորգյան38 մեկնաբանություն

boy_reading_bookԵրիտասարդության շատ չնչին տոկոսն է ընթերցում գրականություն։ Ճիշտն ասած, երբ հանդիպում եմ մի կարդացած և բավականին զարգացած երիտասարդ անձնավորության, ինչ-որ տեղ նույնիսկ զարմանում եմ։ Նման մարդիք ներկայումս կամաց կամաց դառնում են սպիտակ ագռավներ։ Ի՞նչն է ստիպում այս սերնդին չսիրել գրականությունը։Ցանկացած պահի, եթե դուրս գաք փողոց և հարցում անցկացնեք, համոզված եմ, շատերը կդժվարանան պատասխանել, օրինակ՝ թե ով է եղել Րաֆֆին, ինչով է զբաղվել Զորյանը, ինչ լումա ունի հայ ազգի համար Գրիբոեդովը։ [...]

Լուրջ բլոգ ծիծաղի մասին կամ ծիծաղը լաաաավ է մարդուն

Ապրիլ 1, 2010, Արտակ Գևորգյան2 մեկնաբանություն

photoԾիծաղը, ինչպես պարզվում է, շատ լուրջ առողջապահական և սոցիալական երևույթ է, որի մասին ստեղծված է նույնիսկ հատուկ գիտություն` գելոտոլոգիա։ Այն հաստատում է՝ ծիծաղել պետք է ոչ միայն նրա համար, որ ամենինչ լավ է և զվարճալի, այլ որ ամենինչ լինի լավ ու զվարճալի։ Այլ կերպ ասած, որքան շատ ծիծաղում է մարդը, այնքան նա առողջ է ու երջանիկ։Ծիծաղի բուժիչ հատկությունների սերտ ուսումնասիրությամբ գիտնականները սկսել են զբաղվել մոտավորապես 60-ականների կեսերից։ [...]

Ավետիս Զիլջյան – հայկական ափսեների գաղտնիքը

Մարտ 13, 2010, Արտակ Գևորգյան16 մեկնաբանություն

logo71Ավետիսը սկսեց պատրաստել ափսեներ թուրքական սուլթանի օսմանյան բանակի համար։ Նոր, արտակարգ հնչող ձուլվածքը այնքան հավանեց սուլթանը, որ վարպետին վճարեց 80 ոսկի և հրամայեց այն կոչել նրան անունով` Զիլջյան։ [...]

Տղամարդիկ` առանց հատկությունների

Մարտ 10, 2010, Արտակ Գևորգյան11 մեկնաբանություն

woman beaterԵրբ ապրում էի Ռուսաստանում, հանդիպել եմ նաև հայ տղամարդկանց, ովքեր պարբերաբար ծեծի եին ենթարկում իրենց կանանց։Օրերից մի օր հյուրընկալեցի ծանոթներիցս մեկին։ Դուռը բացեց լացակումած, կապտած դեմքով կինը։ Հինգ տարեկան երեխան, ողջ մարմնով դողալով, վազեց մոտս, սարսափահար եղած գրկեց ինձ և ասաց. [...]

Ինչու վերացան տրամվայները???

Մարտ 7, 2010, Արտակ Գևորգյան5 մեկնաբանություն

tramvajԵրեխա էի, երբ առաջին անգամ նկատեցի Երևանով շրջող մի տարօրինակ ու արտասովոր տրամվայ։ Այնքան հետաքրքիր ու այնքան գրավիչ։ Իմ հիշելով այն կանաչ էր և զարդարված զանազան գրվածքներով, պատկերներով, նախշերով։ Տրամվայի հայտնվելուց ոչ շատ անց ասեկոսեներ սկսվեցին, թե իբր դա տրամվայ-սրճարան է։ Այդ ժամանակ անհամբեր սպասում էի, թե երբ պետք է մեծանամ ու մի օր նստեմ այդ տրամվայը: Մինչև այսօր սպասում եմ։ [...]

Երբ և ինչու են ճերմակում Ձեր մազերը

Մարտ 1, 2010, Արտակ Գևորգյան14 մեկնաբանություն

photoԱնկախ տարիքից, ճերմակումը պայմանավորված է մելանոցիտների (պինգմենտի բջիջների) ոչբավարար գոյացմամբ։ Տարիքը համարվում է դրա հիմնական պատճառը, սակայն գոյություն ունեն մի շարք այլ պատճառներ, որոնք կարող են հանդիսանալ մազերի վաղ ճերմակման պատճառ։ Դրանց շարքում են՝ ալկոհոլի և սուրճի չարաշահումը, սննդի մեջ ձկնեղենի և բանջարեղենի բացակայումը, վիտամինների պակասը, [...]

Ինչու՞ է քրքրվում եռագույնը

Փետրվար 25, 2010, Արտակ Գևորգյան9 մեկնաբանություն

photoՊատկերացրեք մի պահ, որ Դուք արտասահմանցի եք և այժմ հյուրընկալել եք Հայաստանում։ Ձեզ դիմավորում են Ձեր բարեկամները և առաջարկում տեղավորվել քաղաքի համեստ ու հարմարավետ հյուրանոցներից մեկում։ Ընտրությունը կանգ է առնում, օրինակ, Նորք Մարաշում գտնվող հյուրանոցներից մեկի վրա։ Նստում եք մեքենան և ուղևորվում դեպի ընտրած վայրը։ [...]

TV Պարադոքս: Վլադիմիր Իլյիչ մուկն ու жопа ասողները

Փետրվար 23, 2010, Արտակ Գևորգյան16 մեկնաբանություն

mouseհեռուստատաղավարում մի շատ կրթված, Նիցշե ուսումնասիրած, հաղորդավար եթերով օգտագործում է жопа բառը, և պատկերացրեք` մի քանի անգամ: Ինչ ենք փորձում դրանով ցույց տալ? Այն, որ մենք զարգացող ազգ ենք? Որ մեզ համար նման հիվանդ երևույթները նորմայի սահմաններում են? Ինչ ենք ուզում ասել դրանով, երբ Աշխարհի պատմության մեջ մեծ հետք թողած ազգերի առաջնորդների անուններով ենք կոչում կենդանիներին. վանդակի մեջ մի մուկ ներկայացնում հեռուստադիտողին, կոչելով նրան Վլադիմիր Իլյիչ? [...]