Հեղինակի արխիվ

Ու Թե՞ Կա Աստված, Նա Ինձ Չի Ների

Հուլիս 25, 2010, Տիգրան Զարեյան18 մեկնաբանություն

hand-of-godԱրդեն մի քանի շաբաթ է չեմ քնում: Ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է, կամ էլ եսիմ ինչից: Ու քանի որ օրն ինձ համար 24 ժամ ունի և երկար են հատկապես գիշերները, սկսել եմ գրել բանաստեղծություններ: Որոնցից մեկն էլ ուզում եմ որ լինի բլոգում:Արդեն մի քանի շաբաթ է չեմ քնում: Ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է, կամ էլ եսիմ ինչից: [...]

Ատծո կողմից մոռացված ու բախտի քմահաճույքին հանձնված

Հուլիս 20, 2010, Տիգրան Զարեյան2 մեկնաբանություն

vorberՀիմա աշխատում եմ <<Հատուկ Ռեպորտաժի>> նոր եթերաշրջանի համար նախատսված նոր ռեպորտաժի վրա: Մանկատնից դուրս եկած ու կյանքի հոտած պանդոկներում հայտնված մարդկանց ու ճակատագրերի մասին է: Թեման և ծանր է, և հետաքրքիր: Ուսումնասիրություններն ու հետազոտությունները սկսեցի մանկատներից: Այն, ինչ պարզեցի ու տեսա պարզապես անտանելի էր անգամ լսելը: Մանկահաս աղջիկների բռնաբարության բազում դեպքեր: [...]

Ոչ շիշը կվառվի, ոչ միսը

Հուլիս 14, 2010, Տիգրան Զարեյան4 մեկնաբանություն

transԱյն որ քաղքապետարանի դիմաց հավաքվում են տրանսսեքսուալ մարմնավաճառները, այլևս ոչ ոքի համար նորություն չէ: Նորութուն չէ նաև, որ նրանց ծառայությունների համար վճարող բազմաթիվ առատաձեռն հաճախորդներ են հայտնվում: Սակայն տարօրինակ ու անհասկանալի է այն, որ նրանց կողքը պտտվում են պարեկային ծառայության աշխատակիցները: [...]

Բլատերի ֆիասկոն, Պարտված Արգենտինացիներն ու Չհաջողված Առաջնությունը

Հուլիս 7, 2010, Տիգրան Զարեյան5 մեկնաբանություն

footballԱյն, որ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը ձախողվեց այլևս կասկածից վեր է: Մրցավարների թեթև ձեռքով գրեթե բոլոր հանդիպումները մխտռվում են: Իսկ ՖԻՖԱ-ի նախագահ Զ. Բլատերը միայն ներողություն է խնդրում: Այս մարդու ժամանակավրեպ հայացքների ու դիլետանտական մոտեցումների պատճառով է, որ Անգլիայի հավաքականը պարտվեց, [...]

15 օր սառցե դժոխքում

Հունիս 26, 2010, Տիգրան Զարեյան5 մեկնաբանություն

Մինչև նկարահան մեկնելը ես և օպերատորը կարծում էինք, թե գիտենք, որտեղ ենք հայտնվելու: Խոսքս վերաբերում է Հայկական կարմիր գրքի 3 կենդանատեսակների նկարահանումներին, սակայն տեղ հասնելուն պես, բարձր լեռներում ու քաղաքակրթությունից հեռու, մայր բնությունը մեզ հասկացնել տվեց, [...]

Օդնակլասնիկին` վիրտուալ հիվանդություն է

Հունիս 17, 2010, Տիգրան Զարեյան7 մեկնաբանություն

odnoklassnikiՀիվանդությունները լինում են տարբեր: Ֆիզիկական, հոգեկան ու բանից պարզվում է ՎԻՐՏՈՒԱԼ: Բոլորին քաջ հայտնի օդնոկլասսնիկի կայքը ոմանց համար դարձրել է հիվանդ: Ոմանք բառիս բուն իմաստով օրը 24 ժամ այնտեղ են: Կա այս հիվանդության ավելի վատ տարբերակը: Նույն տանը բնակվող քառասունհինգն անց մայրն ու նրա աղջիկները գրանցված են կայքում: [...]

6 աշակերտ 7 ուսուցչուհի

Հունիս 7, 2010, Տիգրան Զարեյան5 մեկնաբանություն

gjuxՇիկահողի արգելոցի տարածքում է գտնվում Ներքին Հանդ գյուղը: Գյուղը սակավամարդ է: Մոտ 50 հոգի: Կա դպրոց յոթ ուսուցչով ու վեց աշակերտով: Աշխատանքային ժամին մտա դպրոց: Ոչ տնօրենն էր տեղում, ոչ էլ ուսմասվար կար: Շենքը մեծ էր, բայց սովորող չկար: Միևնույն դասարանում ուսանում էին 3-րդ, 5-րդ ու 7-րդ դասարանի աշակերտները` 3 հոգի: Ուսուցչուհին բողոքում էր. [...]

Եվան լավ երգեց թե վատ. Սա չէ կարևոր: Կարևորը փաստերն են:

Մայիս 31, 2010, Տիգրան Զարեյան23 մեկնաբանություն

photo1Չափից ավելի տարրական ու տրամաբանական ծիրանի կորիզից դուրս եկող ծառը Եվրոպային ոչինչ չասաց: Անհասկանալի էր Ռիվասի հանդերձը: Տպավորություն էր ստեղծվում, որ շորերի վերին մասը հագել էր, չէր հասցրել ջինսե տաբատը փոխել ու բեմ էր դուրս եկել հապշտապ: Մեղմ ասած անհասկանալի ոճի հանդերձ: [...]

Լիբանանի ազգային անվտանգությունը արգելել է բեյրութահայ երգչուհի Էլեն Խաչատուրյանի երգը

Մայիս 12, 2010, Տիգրան Զարեյան1 մեկնաբանություն

LEBANONԼիբանանահայ երգչուհի Էլեն Խաչատուրյանը Ցեղասպանության 95-ամյա տարելիցին լույս ընծայեց Զարթնիր որդյակ երգը և տեսահոլովակը: Սակայն Լիբանանի իշխանությունը հարցը կտրուկ դրեց, ասելով, որ երգը ապստամբության կոչ է ուղղված տեղաբնակ թուրքերի և հատկապես Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դեմ:Լիբանանում ցանկացած երգ կամ տեսահոլովակ [...]

Բուլղարիայի իշխանությունը ձերբակալել է հղի մի հայուհու. Նրա վիճակը ծանր է

Ապրիլ 20, 2010, Տիգրան Զարեյան16 մեկնաբանություն

ArevikԱրևիկը չի խաղտել օրենքը: Անազատության մեջ է` անօրինաբար: Նրա ազատման ժամկետը անհայտ է: Իսկ նրա և նրա ապագա երեխայի կյանքը մազից է կախված: Սա <<Եվրոպական մարդասիրության>> սկիզբն է միայն:Արևիկը և Դավիթը հինգ տարի առաջ ծանոթացան Սկայպով: Հայազգի Դավիթը Բուլղարիայի Մոնտանա քաղաքից էր: Ծանոթացան, շփվեցին ու սիրահարվեցին: Մոտ երեք ամիս առաջ Արևիկը ուղևորվեց Բուլղարիա` իր սիրելիի`Դավիթ Հարությունյանի հետ, ընտանիք կազմելու: [...]

Աղբակույտեր` Խաչի դիմաց

Մարտ 20, 2010, Տիգրան Զարեյան1 մեկնաբանություն

Ok021Սովետաշենի գերեզմանատունը սովորական օրերին էլ չի փայլում իր մաքրությամբ: Իսկ ահա մեռելոցին վերածվում է աղբանոցի: Աղբանոցի, որն իր անսասան դեմքն ու ձևը պահմանում է մինչև հաջորդ մեռելոց: Ուտող – խմող>> հայերի խրախճանքը սկսվում է գերեզմանատանը: Ուղեկցվում կենդանի դամքյաշներով: Վերջանում աղբակույտերով: Գերեզմանների կողքը, վրան և ամենուր աղբ, աղբ ու էլի աղբ: [...]

Օծանելիքի շնորհիվ գերեք նրան, ում ցանկանում եք

Մարտ 18, 2010, Տիգրան Զարեյան5 մեկնաբանություն

perfԵթե հաճախ սիրահարվում եք և այդ զգացողությունը արագ անցնում է, ապա մեղավորը արհեստական ֆերոմոններն են: Սեռական ֆերոմոնները սեքսուալ գրավչությանը, գայթակղությանը և մերձեցմանը նպաստող հոտավետ նյութեր են: Դրանցով է հիմնականում պայմանավորված տղամարդու և կնոջ միջև սեքսուալ գրավչությունը: Արդեն տասնհինգ տարի սեռական ֆերոմոնները լայնորեն կիրառվում են օծանելիքի և կոսմետիկայի մեջ: [...]

Վատորակ օծանելիքը կարող է առաջացնել հասարակ մաշկային բորբոքումից` մինչև մաշկի քաղցկեղ

Մարտ 16, 2010, Տիգրան Զարեյան12 մեկնաբանություն

Parfume1000 – 2000 դրամ ծախսելով օծանելիքի վրա, վտանգում եք ապագայում ծախսել յոթանասունից ութսուն հազար դրամ բուժման վրա: Ավելին` մասնագետները պնդում են, որ վատ ու քիմիական կոնսերվանտներով հագեցած պարֆյումը նպաստում է մազակալմանը, վատ հոտի առաջացմանն ու մաշկի արագ ծերացմանը: Այս ամենին գումարած տարատեսակ ալերգիաները: Կա մի տարբերակ ստուգելու համար: Նախքան գնելը, մի փոքր ցանում եք օծանելիքը, ձեռքի վրա և սպասում երեք ժամ: [...]

Լացող աստիճաններ կամ Կասկադն ի վեր

Մարտ 14, 2010, Տիգրան Զարեյան18 մեկնաբանություն

Speed_hatingՆազենի հայուհիները վախից ու ամոթից կցկված, կամացուկ լաց էին լինում: Թերևս իրենք էլ չհասկանալով, թե ինչու: Զարմացած էին. կյանքումս այդքան շատ լացող աղջիկներ չէի տեսել: Գրեթե ամեն աստիճան բարձրանալիս` կամ աջից կամ ձախից կրկնվում էր նույնը` նորից ու նորից: Որոշեցի, էլ չնայել, անձայն բարձրացա մինչև վերջ` ինքս ինձ մտածելով, որ երևի այսօր իմ օրը չէ: [...]