Հեղինակի արխիվ
Ժենգյալով հաց, Շուշվա բարձրունք, ստեփանակերտյան մոտավորապես շվեյցարական հանգստություն ու ամենա ոչ ֆորմալ, ամենա ոչկոնֆերանսը` Բարքեմփը: Առաջին անգամ, բայց վերջապես այն հասավ նաև Արցախ: Վստահ կարող եմ ասել, որ Արցախում այն ավելի հետաքրքիր էր, գոնե ինձ համար, պատճառներից մեկն էլ գուցե այն էր, [...]
Իմեջին քափը ավարտվեց, իր հետևից թողնելով բազմաթիվ հուշեր, հաղթողներ, պարտվածներ ու ամենակարևորը տեխնոլոգիաներ, որոնք դեռ կկիրառվեն , ինչպես իրենք էին ասում, աշխարհը առաջ տանելու համար: Աննկարագրելի բարձր մակարդակի ու ճաշակի միջոցառում էր: [...]
Երբ գնաք Վարշավա, նախօրոք նախապատրաստվեք, որ չեք կարողանալու քնել: Ես առաջին իսկ օրը բացահայտեցի, որ այնտեղ գիշերը մութ լինում է ժամը 11-ից 2-ը: Դրանից հետո գիշերային ցերեկ է, ամբողջ տրանսպորտը աշխատում է, [...]
Գրականությունը ու առհասարակ արվեստը, ինձ համար մի նպատակ ունեն. հնարավորություն ունենալ ապրել երկրորդ կամ մեկ այլ կյանքով: Եթե ես կարդում եմ մի գիրք, դիտում եմ մի ֆիլմ կամ գեղանկար ու այն բացի վիզուալ կամ տեքստային ներկայությունից, ինձ համար այլ զգացողություններ չի ծնում` այն ինձ համար ոչ արվեստ է, ոչ էլ իմանալուն արժանի որևէ բան: [...]
Իմ սպասելիքները, ցավոք, արդարացան: Բայց սեքսուալ հեղափոխությունը շարունակվում է: Գրառման առաջին մասի մեկնաբանությունները եկան ու մի անգամ ևս ապացուցեցին, որ մեր հասարակությունը հանրորեն ձևակերպված սահմանում չունի բարոյականության մասին: Չգիտես, որ տրամաբանությամբ սեքսը կապվեց ազգային արժեքների հետ: [...]
Մի շատ լավ գուցե ժարգոնային, գուցե խոսակցական արտահայտություն ունի մեր հասարակությունը: Ասում է ծնգլաֆստ արեցին: Կապակցությունն անհասկանալի է իր բովանդակության արտահայտման ծավալով, բայց ճիշտ այս պահի համար է: Քննական թեստեր ու բալեր: Որ ալիքը միացնում ես, դրա մասին են խոսում, բայց ամենակարևորը, ինչպես միշտ է Հայաստանում լինում, մնում է ստվերում: Խոսում են տեսական բաների մասին, ինչպես մեր բուհերում է լինում, իսկ գործնականը էլի մնաց մի մութ անկյունում: [...]
21-րդ դարի գրական գեղը գրառումս փաստորեն մեծ արձագանք ունեցավ: Փաստորեն գրականությունը և մասնավորապես հայ գրականությունը ու նրա ներկա վիճակը ոչ շատ, բայց որոշակի քանակի մարդկանց հետաքրքրում է: Քննարկումները բուռն էին, չնայած` ոչ բովանդակային` նույնիսկ անձնական հարթության, ինչն ինձ համար նորմալ է: Գրականությունը անձերի մասին է, իսկ գրականություն կարդացողները պետք է, որ անձեր լինեն` եթե ոչ անհատներ: Գրում եմ ու ինքս էլ գիտեմ, որ արձագանքները անկապ են լինելու, [...]
Տուրիստների ու նրանց խնդիրների մասին ռեպորտաժս նկարահանելիս առաջին բանը, որ բացահայտեցի այն էր, որ նրանք այնքան էլ բաց ու ու թափանցիկ չեն, ինչպես մենք ենք պատկերացնում: Նրանց մեծ մասը չէր ցանկանում խոսել ու պատմել իր խնդիրների մասին: [...]
Այս թեմային կպնելը մեր հասարակության մեջ ինքնասպանության նման մի բան է: Այս թեմային կպնողները մեր ընտրությունների նման հայտնվում են բարիկադների այս կամ այն կողմում` դառնում են հայրենիքի դավաճան կամ հոգեբանական պոռնիկ: Ես ինքնաբացարկ չեմ հայտարարում, ոչ էլ փորձում են դրոշակակիր դառնալ` այնպես չէ, որ քննարկված ու գրված չէ, բայցևայնպես, արդեն լռել չի լինի: [...]
Երիտասարդության հետ միշտ ասոցիացվում է կյանքի ամենալավ տարիները: Ինձ մոտ դեռ ասոցիացիաներ չկան, դեռ իմ իրականությունն է, իմ այսօրը: Սակայն ինչպես է ձևավորվում այդ լավագույնը, այ այդ հարցն է, որի պատասխանը ուզում եմ հիմա գտնել ձեզ հետ միասին: Օրինակ ես նախընտրում եմ ակտիվ ժամանցը, սիրում եմ ընկերներիս հետ դուրս գալ երեկոյան, այսպես կոչված ուիքենդին գնալ ակումբ մի քիչ պարել, մի քիչ ալկոհոլ` լավ տրամադրության համար: [...]
Երբ մեկնարկեց Բանաձևի նոր հաղորդումը` Ինտերակտիվը, թե ես և եթե հիշողությունս չի դավաճանում, թե նաև Մանուն շատ հոռետեսորեն էինք տրամադրված: Ես իմ տեղը կարող եմ ասել. կարծում էի, թե այն հաջողություն չի ունենա նախևառաջ իր թեմատիկ ուղղվածությամբ, [...]
Վերջերս մտել եմ մեր եզակի գրախանութներից մեկը: Բուկինիստում բոլոր գրքերը անգիր գիտեմ, որ գրականությունը որտեղ է դրված, որ հեղինակին, որ դարակում կարող եմ գտնել: Ու առաջին անգամ ուզեցի տեսնել հայ նոր գրականության հետ ինչ է կատարվում` մոտեցա ու վերցրեցի մեր նոր գրականությունը: Առանց չափազանցության մեջբերում եմ 21-ամյա աղջկա բանաստեղծություններից ես կասեի ԲԱՆաստեղծություններից մեկը` խոսքիս ամենավատ իմաստով, մեջբերում եմ տառացիորեն. [...]
Միգրանտների ու ապօրինի քաղաքացիների թեման հուզեց, առանց այն էլ հուզված զանգվածները: Թեմայի նորամուտը լավ արձագանք ունի, ուրեմն ձեռ է տալիս կողմերին կամ թեկուզ կողմերից մեկին: Էրդողանի հայտարարությունը հարյուր հազար հայերի մասին, մեքսիկների և լատինոսների ցույցերը ԱՄՆ-ում և քրդերի ոգևորությունը կապված Էրդողանի հայտարարության հետ: [...]
Այս ռեպորտաժը պատրաստելը և հեշտ էր և դժվար: Պատասխանատվությունն էր մեծ, ի վերջո մեր ազգի և ոչ միայն, ամենաողբերգական իրադարձության` Մեծ Եղեռնի մասին էր: Առաջին նկարահանումը Ցեղասպանության թանգարանում էր: Հայկ Դեմոյանի հետ պայմանավորվել էի 11-ին: Պետք է հարցազրույց վերցնեի նոր էքսպոնատների մասին:Տնօրենը եկավ 11:30, ասաց սպասեք: Եվ այդ սպասելն էր, որ սպասեցինք: Մինչև ժամը երկուսը, հետո ասաց, որ հրաժարվում է հարցազրույցից: Հետո էլ զարմանում ենք, թե ինչի շատ մարդիկ, եթե հայ չեն, չգիտեն ցեղասպանության մասին: [...]
Պարզվում է զարգացումը, այս դեպքում քաղաքաշինության ու ճանապարհաշինության, միշտ չէ, որ հասարակ փոքր ձեռնարկատերի համար կարող է օգտակար լինել: Պատմում եմ իմ մասնավոր զրույցներից մեկը Կոմիտաս ու Կիևյան փողոցների խաչմերուկներում գտնվող խանութներից մի քանի սեփականատերերի հետ: Ինչ Էստակադան կառուցել են, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները