Հեղինակի արխիվ
Առաջին օրերին հայերը Քոբուլեթիիում քիչ էին: Նույնիսկ սկսեցինք անհանգստանալ. Հո մի մի բան չի եղել? Ռեստորաններից հնչում էին միայն ռուսական ու վրացական երգեր, իսկ ափին հայերենը գրեթե չէր հնչում: Հայերն ափին քիչ էին, բայց դրա փոխարեն ծովում շատ էին մեդուզաները` թափանցիկ, դոնդողանման ու ավատարոտ: Ամեն օր մի քանի հոգու կծում էին: [...]
Իսկական Միլանը ճանաչելու ու տեսնելու համար պետք է գնալ Մայր Տաճարին հարող կենտրոնական փողոցներ: Այստեղ մարդաշատ է, աղմկոտ: Կողք կողքի շարված են աշխարհի բոլոր բրենդերը` վերջին հավաքածուներով: Փողոցներում Միլանի ոչ թե կծու, այլ ամենահայտնի օծանելիքների բույրն է տարածված: [...]
Իսկ ով է ասել, թե եվրոպացիներն անտարբեր են ու սեռական պատկանելությանը վաղուց ուշադրություն չեն դարձնում: Իտալացիների ձկնային ընթրիքի ամենաեռուն պահին, մի քանի տիկին լրագրողներ սկսեցին փսփսալ: Մեկ էլ Չեխիայի <Հանրապետություն> թերթի լրագրողը հայտարարեց, որ ինքը վստահ է, [...]
Իտալացի կանայք, ինչպես ես, սիրում են հագնել բարձրակրունկ կոշիկներ: Բայց ի տարբերություն, ինձ ու մնացած հայ կանանց, մոտոցիկյով են շրջում քաղաքում, իսկ կրունկներն ու կարճ կիսաշրջազգեստներն ամենեւին էլ չեն խանգարում: Մի բան էլ հասցրեցի նկատել. Իտալացի կանայք ներքնաշոր կրել չեն սիրում: Չէի նկատի, եթե օպերատորիս արձագանքները չլինեին: Այն, որ իտալացիները նման են մեզ, իրոք ճիշտ է: [...]
Երեք կլինիկական մահ եւ գրեթե անհավանական` տասնչորս րոպե սրտի կանգ,- սա Հատուկ Ռեպորտաժի <Ցմահ պայքար> թողարկման իմ հերոսուհու` Բելլա Ղազարովայի հակիրճ բնութագրումն էր: Տիկին Բելլան շատ արագ ու մեծ սիրով համաձայնեց խոսել իր կլինիկաիկան մահերի, [...]
Ինտել կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը ավելի հաճախ ու ավելի շատ սովորել է ոչ թե դասախոսներից, այլ չինական բախտաբլիթներից: Ամենակարեւոր դասը, որ տվել են թխվածքաբլիթները, հիշում է մինչեւ օրս` Աշխարհը միշտ պատրաստ է գրկաբաց ընդունել տաղանդներին: Իսկ տաղանդավոր դոկտոր Բարրեթը տաղանդավոր համարում է նրանց, [...]
Ագրեսիվ երաժշտություն շատ եմ սիրում, ավելի ճիշտ` ներվ ունեցող, նյարդերը հանգստացնող երաժշտություն. ինձ թվում է, հենց դրա համար եմ ռոք սիրում: Ռոքի մասին դեռեւս ոչ մի անգամ լուրջ բան չեմ նկարել, բլոգ եմ գրել, փոքր-մոքր ռեպորտաժիկներ, բայց որ լուրջ, այն էլ հայկական ռոքի մասին, [...]
ՏՏ լիդերների առանց փողկապի հանդիպումների մասին շատ էի լսել: Այս անգամ բախտ վիճակվեց մասնակցել: Ոչ մի արտասովոր բան, ՏՏ ոլորտի դեմքերը այսպես, թե այնպես փողկապ քիչ են կապում եւ հետո` էլի նույն կլոր սեղանի շուրջ, էլի ամբիոն, էլի միկրոֆոն. Չհասկացա, թե ֆորմատն ինչով է տարբերվում սովորական կոնֆերանսից: [...]
Հատուկ Ռեպորտաժի` Սովորական հերոսներ թողարկման իմ ամենեւին էլ ոչ սովորական հերոսն օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանն էր: Արտակը Սարդարապատի տոնին նվիրված գլխավոր փորձի ժամակ մոլեգնած քամու ժամանակ փրկել էր երեխաների: Բայց չէր կարողացել խուսափել երեք ու կես տոննայանոց լուսարձակից: Գանգոսկրի, կողոսկրի վնասվածքներ, ողնաշարի կոտրվածք… եւ հաշմված կյանք սայլակի վրա: [...]
Էլի էն թեմաներից, որ միշտ հետաքրքրել է, բայց չեմ հետաքրքրվել. Էֆթանազիա: Այս տարի արդեն որերորդ անգամ ռեպորտաժ եմ պատրաստում թեմաների մասին, որ ինձ համար շատ հետաքրքիր են: Չգիտեմ, ով ոնց, բայց հենց իմացա, ինչ է էֆթանազիան: Հասկացա, որ ինչքան էլ ոչ մարդասիրական ու մարդասպանական, նույնքան էլ մարդասիրական երեւույթ է: [...]
Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվեցի, երբ Մոսկվայից պապաս զանգեց ու հարցրեց, թե հայերեն ինչպես կլինի лось-ը: Դե մեծ, ահռելի ու լայն կոտոշներով կենդանու մասին է խոսքը: Դրանց մասին հիշում էի միայն ռուսական մուլտֆիլմերից, սովորաբար դանդալոշ, բայց բարի կերպարներով: Ճիշտն ասած, սկզբում վստահորեն պապայիս պատասխանեցի, որ դա եղջերուն է, հետո միանգամից հասկացա, որ չէ, սխալ եմ: [...]
Էլեկտրոնային է կառավարությունը, թե ոչ,-արդեն կես տարի է չենք հասկանում: Հենց այդ պատճառով էլ որոշեցինք անձամբ ստուգել: Երեք նամակ երեք նախարարությունների: Նամակներն օնլայն էին, իսկ նամակագիրները` հաշմանդամության խնդիրներ ունեցողներ: Նամակներից երկուսի պատասխանը չուշացավ: [...]
Արդեն մեկ ամիս է, ինչպես անգլիացիները, անդադար խոսում եմ եղանակից. Ոչ թե խոսելու թեմա չունեմ, այլ չեմ սիրում անձրեւ: Կարծում էի` ռոմանտիզմի պակասից է կամ զուտ աղջկական ատելություն է. խոնավ եղանակին սանրվածքս շուտ է փչանում: Բայց պարզեցի, որ նման հիվանդություն կա. կոչվում է մետեոկախվածություն:Սովորաբար, այս հիվանդությամբ տառապում են քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Կարծես քրոնիկ չեմ, բայց եւ այնպես տառապում եմ: [...]
Եթե վերջերս գործի բերումով գնացել եք մեր քաղաքի որեւէ անձնագրային բաժին, ապա հաստատ, կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում: Հերթ է ամեն տեղ: Բոլորն ուզում են ստանալ ՀՀ անձնագիր: Այդ հերթում կանգնածներն ունեն անձնագիր, բայց ոչ հայկական: Նրանց մեծ մասը մեր հարեւան, եղբայրական Վրաստանի քաղաքացիներ են: [...]
Բայց այն, ինչ տեսանք, իրոք սարսափ ֆիլմ էր հիշեցնում: Մինչեւ Պողոսը՝ մեր օպերատորը, տեսախցիկն ապահով տեղ կտեղափոխեր, Պետրոսյանն անձամբ ձեռքիցս բռնած իջեցրեց շատ տարօրինակ մի վայր: Վախից կարկամել էի: Նեղ երկաթե վանդակներ էին, որտեղով կալանավորներին դեռ ոչ վաղ անցյալում շարքով տանում էին մինչեւ բաղնիք, հետո երեք-երեք թողնում էին, որ լողանան: Տեսա նաեւ այն խուցը, որը նախատեսված է եղել խիստ պատիժների համար: Իսկ պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն են հայերին տանջել: Շատ նեղ, շատ փոքր մի խուց էր: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները