Հեղինակի արխիվ
Վերջերս հատուկ ռեպորտաժ արեցի Հատուկ ռեպորտաժի համար: Կեղծված է Հայաստանում: Սամվել Ալեքսանյանի արտադրանքին անդրադարձա: Մարդկանց լրիվ ձեռ են առնում: Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել: Կեղծում են ու ոչ միայն պատասխանատվություն չեն կրում սրա համար, այլ մի բան էլ վրդովվում են, [...]
Վերջերս կարդացի անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի Պոստդեմոկրատիա գիրքը: Հանրահայտ սոցիոլոգը պոստդեմոկրատական է անվանում հենց մեր դարաշրջանը` այն բնորոշելով որպես հասարակական մանիպլյացիաներով հագեցած փիար տեխնոլոգիաների միջոցով կառավարվող հասարակությունների ու կառավարողների դարաշրջան: Տերմինը նա գրել էր այն համադրելով պոստմոդեռնի հետ: [...]
Այն, ինչ պոպուլյար է, ինձ համար չէ, այն, ինչ չի կարող պոպուլյար դառնալ` դրա համար անգամ ջանք չեմ գործադրի: Այս պարադոքսի միակ պարադոքսային դրույթը նրանում է, որ եթե մի բան անում ես ու այն տեղ չի հասնելու ու չի դառնալու, եթե ոչ մեծամասնության, ապա որակյալ մեծամասնության սեփականությունն ու կիրքը, ապա անիմաստ է ջանք գործադրել: Այստեղ հիմնական շեշտադրումը կանեմ որակյալ բառի վրա: [...]
Խելացի ու կանացի է այն աղջիկը, ում մերժումից դու ավելի ես ձգտում ու ձգվում դեպի նա ու ավելի ես սիրում, բայց լուռ հեռանում ես, ինչ-որ տեղ նաև շոյված: Սա պարզ ճշմարտություն է, որ կարող եք կարդալ յուրաքանչյուր լուրջ կամ ոչ այնքան լուրջ գրականության մեջ: Բայց թեմայից չշեղվեմ, թե չէ էլի վատ բաներ եմ գրելու հայ գրականության մասին, [...]
Վերջերս ֆեյսբուքում մի խումբ է բացվել, կարծեմ, անտիքյարթ անունով: Այստեղ խմբատերերը տեղադրում են, այսպես կոչված, քյառթու տղաների ու աղջիկների նկարները ու բոլորով նայում ուրախանում են: Անկեղծ եմ ասում, մինչև վերջին մի երկու տարին Հայաստանից հեռանալու միտք ունեի ու նույնիսկ ցանկություն: Վերջին տարիներին այդ մղումը մարեց մոտս, ցանկությունն էլ անցավ: Այդ նկարները տեսնելով, [...]
Ինտերակտիվ հաղորդման մասին լավ բաներ գրելուց առաջ պետք է երկար մտածես ամեն բառդ ընտրես, որովհետև հաղորդման հեղինակներից մեկն ես ու ստեղծողներից մյուսը: Բայց ես որոշեցի էդպես չանել, տեղից ծանրաբեռնվածությունը մեծ է, տեղից մտածելու շատ բան կա, որովհետև Բանաձևի թիմում, [...]
Վիքիլիքսի մասին խոսել են, գրել, ցույց տվել, բայց ես չէի ցանկանա նույնը անել ու կրկնվել: Սա ուղղակի մտորումներ են նոր աշխարհի ու աշխարհակարգի մասին: Ի՞նչ է Վիքիլիքսը: Կարճ կներկայացնեմ այն հարցադրումները և միգուցե մարտահրավերները, որը Ջուլիան Ասանժը կամ մեկ այլ խումբ, կազմակերպություն, [...]
Վերջերս ֆեյսբուքով մի աղջիկ էր ինձ գրել. հարցնում էր, թե ինչպես եմ դարձել լրագրող ու ինչպես ինքը կարող է նախ դառնալ ու հետո աշխատել Բանաձևում: Ես կարծում եմ` անկեղծ էի նրա հետ, անկեղծ էի, որ վեց տարի սովորել եմ ոչ թե լրագրության, այլ ժուռնալիստիկայի ֆակուլտետում / երբեք չեմ սիրել լրագրող բնորոշումը, ես ժուռնալիստ եմ, ոչ թե լրագրող/: [...]
Մինչ ոմանք նստած լուրջ հաշվարկներ ու մարկետինգային հաշվարկներ են անում, խիստ անհրաժեշտ ու իբրև օգտակար գաղափարներ մտածում, որպեսզի վաճառեն, մյուսները բնակարանում նստած անիմաստ բաների շուրջ են խորհում, որոնք հետագայում դառնում են միլիոնանոց բիզնեսներ: Այսօր հենց այդպիսի բիզնեսների մասին կպատմեմ` տարօրինակ առաջին հայացքից անիմաստ ու անպետք, բայց միլիոնանոց: [...]
Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: [...]
Երբ դեռ 14 տարեկան էի, Հայաստանում սկսվեց ռեփի ծաղկումն ու ծաղկունքը: Այստեղ նոր-նոր սկսեցին լսել այդ փողոցային կյանքի մասին` երաժշտական ինչ-որ ռիթմերի տակ: Երևանում հայտնվեցին առաջին աղջիկներն ու տղաները, որոնք հագնում էին լայն ջինսեր ու մինչև ծնկները հասնող շապիկներ, մազերը երկարեցին, քայլվածքը` փոխվեց: Փոխվեցին ինչ-որ բաներ: Այդ ժամանակահատվածից առաջ ես արդեն ունեի երկար մազեր, հագնում էի լայն ջինսեր ու մարմնիս կեսը փակող վերնաշապիկներ: [...]
Մտածեցի ու որոշեցի գրել, գրեթե ինչպես միշտ, մի քիչ ինձանից, մի քիչ ձեզանից, մի քիչել` մեզանից: Խորագիրը` ով է տեսել, մոտիվացիան` ինչերի կարող են հասցնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաները: Ով է տեսել…գնացինք: Ով է տեսել, որ մեկին ասում ես ինտերնետից օգտվում ես, ասի ` հա կլասնիկում սայտ ունեմ: Ախր դա սայթ չի` դա պրոֆիլ ա: Ով է տեսել, որ քիբորդը` ստեղնաշարը, թափ տաս մեջից մի կտոր պանիր, հաց, բամիա, թթու լցվի գետին: [...]
Քաղաքապետի հրաժարականի մասին չեմ գրի, բայց կգրեմ միջադեպի մասին: Ինչու, ինչպես եղավ ու ինչ պատճառներով կարծում եմ, բոլորն են կարդացել, լսել ու նաև տեսել են: Չգիտեմ սա Ինտերակտիվի արդյունքն է, թե ոչ: Բայց այն որ Ինտերակտիվ հաղորդման ներդրումը այստեղ բավական մեծ է կարծում եմ` փաստ է: [...]
Ռիչարդ Սթոլմանի հետ հարցազրույցից առաջ մի քանի բան էի կարդացել նրա մասին, բայց լուրջ չէի պատրաստվել, քանի որ մինչեւ այդ էլ գիտեի` ինչ է արել եւ ով է նա: Պետք է անկեղծ լինեմ, գուցե լրագրողական անուշադրություն է, բայց ազատ ծրագրերի մասին ռեպորտաժ էի պատրաստել … [...]
Ես հեղափոխության կողմնակից եմ: Ես սիրում եմ քանդել ու նորից սարքել, ես սիրում եմ կյանքը զրոյից սկսել: Բայց ես դեմ եմ արհեստական հեղափոխություններին: Դեմ եմ կեղծ կատեգորիաների համար դիսիդենտությանը: Ես սիրում եմ էպատաժներ ու սիրում եմ, երբ էպատաժ են անում: Բայց դեմ եմ, երբ սա ներսից չի լինում, երբ ներսդ չէ, որ չափազանցնում ես: Հեղափոխության կոչեր անողներին եմ դեմ, դրանք ֆինանսավորողներին, սարքողներին ու արհեստական հիմքերին: [...]
Հայաստանից դուրս եկած և եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրած գրեթե յուրաքանչյուր երրորդ, եթե ոչ երկրորդ հայ երիտասարդ չի ուզում վերադառնալ Հայաստան: Նրանք գնում են սովորելու ու մնում են այնտեղ: Ինչո՞ւ: Վերջերս լսում էի Լեննոնի Imagine երգը, որի բառերը նույնիսկ նրա մասին չլսածներն ու չլսողները գիտեն: Այս երգը չեմ սիրում` չափից շատ պոպուլյար է, [...]
Հայերը եվրոպացի՞ են, ասիացի՞, թե՞ խառնուրդ: Այս հարցը հայերի համար հայոց հարց է: Չգիտեմ` որտեղից է այդ մոլուցքը միշտ փնտրել այս հարցի պատասխանը, բայց ինձ էլ երբեմն-երբեմն հետաքրքրում է… Ինքս ինձ համար փորձեցի գտնել այս հարցի պատասխանը` մտածելով, որ որոշների համար էլ այն կարող է, եթե ոչ ուղեցույց, գոնե մտածելու ուղղություն դառնա: Ես եվրոպացի եմ, որովհետև մեջս եվրոպացու արյուն կա. [...]
Հարգելով բոլոր կրոնները ու դրանց ծառայողներին` այսօր, համենայնդեպս, կներկայացնեմ Հռոմի Պապերից մեկի անհավանական պատմությունը: Իհարկե, բոլորս էլ լսել ենք եկեղեցում կատարվող այլանդակությունների ու սրբապղծությունների մասին, եթե ոչ աշխարհիկ, գոնե հոգևոր ծառաների դեպքում` հաստատ սրբապիղծ: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները