Հեղինակի արխիվ

Նվազգագույն գներով ու հարմարավետությամբ

Սեպտեմբեր 3, 2010, Գոհար Մանուկյան1 մեկնաբանություն

____2003Քոբուլեթիում հանգստանալու համար նախապես հարկավոր չէ զանգել-պատվիրել, դեսպանատուն մտնել, վիզայի մասին երազել: Միայն պետք է ցանկություն ունենալ, հատկապես որ եթե մեկ անգամ արդեն եղել եք Աջարիայի կողմերում: Արդեն չորս տարի մենք ընկերուհիներով միասին ենք հանգստանում, առաջին տարին, որ եկանք պետք է կանգ առնեինք Բաթումում, [...]

<Լրագրողը նախ պետք է կազմակերպված լինի>

Հունիս 12, 2010, Գոհար Մանուկյան5 մեկնաբանություն

DSC00064Սիեթլում Հայաստանից մեկնած մեկ տասնյակ լրագրողներին սպասում էր առնվազն 20 հանդիպում քաղաքի հայտնի լրագրողների հետ: Մի մասի հետ արդեն հանդիպել ենք եւ դրանք վերջին չորս տարվա ընթացքում իմ ամենատպավորիչ րոպեներն էին մասնագիտական բնագավառում: Ամերիկացիները գիտեն ինչից սկսել, այս դեպքում` ումից: [...]

Ամերիկյան նոթեր. Իմ ամերիկյան ընտանիքը

Մայիս 24, 2010, Գոհար Մանուկյան2 մեկնաբանություն

CIMG4847Ես Ամերիկայում եմ փոխանակման ծրագրով, որի նպատակն է երկու երկրների մշակույթն ու մեր դեպքում` լրագրությունը հասանելի դարձնելու մեկմեկու: Դրա նախապայմաններից է, որ ԱՄՆ-ն հասնակալու համար ապրել հենց ամերիկացիների հետ: Այն ընտանիքը, որտեղ արդեն յոթ օր ապրում եմ, գտնվում է Սիեթլի այսպես ասած հարուստ թաղամասում, [...]

Ամերիկյան նոթեր. Բրյուսի և Բիլիի հայրենիք Սիեթլը

Մայիս 18, 2010, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

billgateshouseԵրեք ամիս առաջ ի-մեյլս ստուգելուց նկատեցի մի նամակ հետեւյալ վերտառությամբ` <kartsum em` karox es dimel>: Նամակը բացեցի ու ընդամենը մի քանի բառ տպավորվեց. Մեկ ամիս, ԱՄՆ, դասընթաց, հետաքննական լրագրություն: Որոշեցի լուրջ չընդունել, քանի որ անգլերեն խոսում եմ նույնքան վատ, որքան որ հասկանում եմ: [...]

Վերապրած, մազապուրծ ու վերածնված ցեղասպանություն

Ապրիլ 15, 2010, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

tsitsernakaberdՎաղ առավոտյան 8-ին գնացի Ծիծեռնակաբերդի համալիր, որ մտնեիուղիղ եթեր Թարսի պես հյուրեր ունեմ, ու ասել են, խոստացել, համարյա երդվել, որ գալու են: 8.50 է ու կանգնած եմ անձրեւի տակ: Հյուրերը չկան: Ես եմ, օպերատորը, ոստիկանները, հրշեջները, շտապօգնության աշխատակիցները: Այդպես էլ չեկան, բջջայինիս մարտկոցն էլ նստել է ու չեմ էլ կարող այլ հյուրերի զանգել: [...]

Ատլետիկների ու պիկնիկների մասին կամ Մարմնի մասեր ֆիլմը նկարահանելիս

Փետրվար 24, 2010, Գոհար Մանուկյան15 մեկնաբանություն

photoՆկարահանումների ընթացքում համոզվեցինք` այս ոլորտի մարդիկ մի քիչ տարօրինակ են, լավ իմաստով: Դիտեոլոգին զանգահարեցինք, որ պայմանավորվենք հարցազրույցի համար, երեկո էր, բայց ոչ այդքան ուշ, ընդամենը 21 .30: Զանգերը գնում էին, բայց պատասխանող չկար: [...]

Ժողովրդագիրներ. Աղջիկներ և որքան հնարավոր է շատ

Փետրվար 19, 2010, Գոհար Մանուկյան4 մեկնաբանություն

baby-girlՀայաստանում ծնելիության տպավորիչ թվերը մի քանի տարի էլ կուրախացնեն կառավարությանը, սակայն տարիներ անց կտրուկ նվազում է սպասվում: Գալիս է 90-ականների սերնդի հերթը: Իսկ այդ տարիներին ծնելիությունը շատ ցածր է եղել: Հիմա ողջ հույսը 80-ականների վրա է դրված: Նրանք պետք է գոնե 4 երեխա ունենան, որ երկրում ծնելիության աճը չնվազի: Երկու երեխայի դեպքում ամուսինները նույնիսկ չեն կարող իրենք իրենց վերարտադրել: [...]

Ես քեզ կսպասեմ, մեր տան աղբյուրի մոտ 7.40

Հունվար 14, 2010, Գոհար Մանուկյան17 մեկնաբանություն

photoեթե ես նստեմ երթուղային տաքսի ու մի տարօրինակ պատահար չլին, կամ ինչ որ մի տարօրինակ կերպար կողքիս չհայտնվի, ուրեմն դա լիմուզին է, իսկ կողքինս էլ ասպետս է: Երեկ նստում եմ երթուղային, առաջին հինգ վայրկանը ամեն ինչ լավ է, ուսումնասիրում եմ վարորդի դիմացի լուսանկարները` թոռն է, երեւի 10-ն օրական, վատ բջջայինի ֆոտոխցիկով նկարած, [...]

Կամբեի կամ դո դնա կամ ճոճվելով ու ճպացնելով մինչեւ վերջ ու այսքան կոնտրաստ

Դեկտեմբեր 10, 2009, Գոհար Մանուկյան8 մեկնաբանություն

CIMG1279Ալկոհոլ օգտագործող չինացուն նույնիսկ ամենաստաժավոր քյավառցին չի հասնի: Հինգ րոպեում չինացին կարող է խմել նվազագույնը տասը բաժակ գինի: Սեփական աչքիս տեսածն եմ ասում: Լցնում են բաժակը, շատ հաճախ առանց կենացի, ուղակի ասում են կամբեի` այսինքն մինչեւ վերջ ու խմում են: Ի միջիայլոց, սեղանի վրա հայտնված թամադան, եթե մոտենա ինչ-որ մեկին, ապա պիտի նրա հետ խմի: [...]

Զսպաշապիկ հագած ադրբեջանցի եռյակը

Դեկտեմբեր 1, 2009, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

PICT0060 (2)Ադրբեջանցիներն ինչ-որ ուշանում էին: Նրանց ինքնաթիռը Չինաստան վայրէջք կատարեց ամենավերջինը: Հայ-ադրբեջանական առաջին հանդիպումը Չինաստանում տեղի ունեցավ սպասասրահում` ծանոթացանք միայն հայացքներով: Քիչ անց հանդիպեցինք ռեստորանում, ու կարծես ճակատագրի բերումով մենք հանդիպեցինք միեւնույն սեղանի շուրջ ու ավելին` կողք-կողքի: Տիրեց լռություն: [...]

Հիպերմարկետների պրոֆեսորը, սև երեխաներն ու երկու ժամից ավելի տևող լացը

Նոյեմբեր 28, 2009, Գոհար Մանուկյան16 մեկնաբանություն

IMG_2196Չեք էլ պատկերացնի, թե որն էր չինաստանյան վերապատրաստման առաջին օրվա առաջին իսկ նախադասությունը: Ընդարձակ սենյակում նստած ենք աշխարհի 11 երկրի 30 լրագրող, սպասում ենք Պեկինի Օտար լեզուների համալսարանի պրոֆեսոր Դայ Գու Իյուին, ով հեսա-հեսա ներս է մտնելու իր չինական մակնիշի լապտոպով: [...]

Յուրա անունով Չինացին

Նոյեմբեր 22, 2009, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

chinaԻնքնաթիռում հասկացա` ամեն ինչ դեռ առջեւում է: Երբեք ինքնաթիռիում այդքան անսպասելի ու ինձ ծանոթ մարդ չէի տեսել: Անկեղծ ասած ցանկություն էլ չկար: Ու համոզված եմ, որ շատերիդ մոտ է այդպես: Չէին սպասում ծրագրի հաղորդավար Սուրեն Շահվելդյանն ու Սպորտի փոխնախարարը` իրարից անկախ գնում էին Շանհայ: [...]

8 Գոհար` ըստ Վարդան Պետրոսյանի

Հոկտեմբեր 25, 2009, Գոհար Մանուկյան18 մեկնաբանություն

Vardan PetrosyanՏեքստը գրելուց հետո միայն հասկացա, որ այս անգամ էլ մոռացել եմ անունը, բայց… ներկայացման: Այս շաբաթ Վարդան Պետրոսյանի ներկայացման պրեմիերան է: Այդ առիթով նրանից հարցազրույց վերցրեցի: Շատ երկար: Շատ մանրամասն, բայց մոռացա հարցնել ներկայացման անունը: Զավեշտալի է: Հաստատ չէի զանգահարելու Վարդանին ու հարցնեի. կներեք ինչ էր Ձեր ներկայացման անունը: [...]

Քսմիթ N կամ Հնեվանքի նկարահանումից հետո ու մինչև եթերը

Հոկտեմբեր 22, 2009, Գոհար Մանուկյան5 մեկնաբանություն

DSC05218Սովորաբար մեր տեսանյութերը եթեր հեռարձակվելուց հետո ենք անցած-գնացածի մասին ինչ-որ բան գրում այստեղ: Այս անգամ որոշեցի ճիշտ հակառակն անել: Երեւի մի 3 տարի առաջ էր, որ ռեպորտաժ անելու ժամանակ քսմիթային / ահավոր ու ծայր աստիճան ծիծաղելի/ դեպքերն ինձանից անպակաս էին: Հետո` կամաց-կամաց վերացավ ու նոր ալիքով սկսվեց հենց Հնեվանքի նկարահանումների ժամանակ: [...]

Խաղում ենք 2791 կամ ռաբիզ սեր

Հոկտեմբեր 8, 2009, Գոհար Մանուկյան16 մեկնաբանություն

sՄի քանի տարի առաջ Բաղրամյան պողոտայի ամբողջ երկայնքով ու ամեն 5 միլիմետր հեռավորության վրա գրված էր` Կատրին: Եթե հիշողությունս չի դավաճանում, դա տաքսի ծառայության գովազդ էր: Չգիտեմ ինձ նման նյարդայիններ երեւի գտնվել ու նկատել են, բայց ասեմ անկեղծ` այդ օրերին այդ պողոտայով անցնելիս, աչքերս պինդ փակում էի ու մինչեւ 100-ը հաշվում` 100-ին հասնելուն պես հագիստ շարունակում էի ճանապարհը` առանց Կատրինի: [...]

Հաջորդ էջ »