Հայաստան

Հայ-ռուսականը` ամերիկա-ճապոնականի պես ու գուցե ավելին

Սեպտեմբեր 1, 2010, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]4 մեկնաբանություն

080223-F-0938O-176.jpgՀայաստանում տեղակայված ռուսական ռազմական հենակետի ժամկետները երկարացվեցին մինչև 2044 թ. և պայմանագիրը փոխվեց, ըստ որի` ռուսական ռազմակայանը, բացի իր երկրի շահերի պաշտպանության գործառույթների իրականացմից, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը: [...]

Մոռացված օրենք ոստիկանության համար

Օգոստոս 23, 2010, Արտակ Գևորգյան14 մեկնաբանություն

photoՕր օրի մոտենում ենք եվրոպական չափանիշներին, օրենքներին, գներին… համենայն դեպս այդպես է հնչում ամեն քայլափոխին` այս կամ այն հարցի պատասխանը գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի բերանից։ Կարծես թե վերջերս էր, երբ Հայաստանը ընդունեց օրենքներ, [...]

Խադավիկից մինչև безконтакт և չեկ հավաքող

Օգոստոս 17, 2010, Արտակ Գևորգյան4 մեկնաբանություն

bannerԴեռ 90-ականներին, երբ սկիզբ առավ սեղանիկների ու կրպակների ժամանակաշրջանը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու վայրերում երևան եկան բազմազան ձեռակերտ վահանակներ, [...]

Ամառային հանգիստ Հայաստանում. Ուր գնալ նոր տպավորությունների համար

Օգոստոս 12, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

tatev-monasteryՄիշտ մտածել եմ` հենց մեքենա ունենամ, առաջին շրջագայությունը լինելու է Հայաստանով մեկ: Գուցե անեմ, գուցե` ոչ, բայց գաղափարը դուրս գալիս է: Անընդհատ երազում ենք դրսի մասին, դեմ չեմ, ինքս էլ երազում եմ Իտալիա գնալ, բայց այստեղ էլ կարելի է տեսարժան բաներ գտնել: Չեմ ասում ավանդական Գառնի-Գեղարդի կամ Սևանի մասին: [...]

Երկնքի խորհդավոր աչքերը

Օգոստոս 11, 2010, Ընթերցող5 մեկնաբանություն

photo1Երբևէ տեսե՞լ եք երկնքի աչքերը…Ես առաջին անգամ էի տեսնում, առաջին հայացքից դրանք սովորական ամպեր էին, չգիտես ինչի, որոշեցի անմահացնել: Առաջին նկարից հասկացա, որ սովորական ամպեր չեն…այլ երկնքի աչքերը: Եթե տեսել եք, կհասկանաք, եթե չեք տեսել կզարմանաք: Ինչպես ասում են` բնությունը  խորհրդավոր է, անբացատրելի…Այսպիսի  աչքեր մեզ միշտ հետևում են երկնքից, լճից ու այլ տեղերից: [...]

Անակնկալ հայտնաբերում Երևան-Սևան ճանապարհին

Օգոստոս 1, 2010, Արաքս Թադևոսյան1 մեկնաբանություն

sevanԲա իմացել եք, Հայաստանում մայրուղի չկա: Երթևեկության կանոնները թույլ են տալիս մայրուղու վրա մեքենայի արագությունը բացել մինչև 110 կմ/ժ: Բայց, ա~յ քեզ անհաջողություն, պարզվում է դա միայն տեսական է: Կիրակի օրը գնում էինք Սևան, և իմանալով 110 կմ/ժ արագության մասին, [...]

Ինչի՞ Համար Է Հայկական Կրթությունը

Հուլիս 26, 2010, Արտյոմ Լևոնյան12 մեկնաբանություն

collegeՄի շատ լավ գուցե ժարգոնային, գուցե խոսակցական արտահայտություն ունի մեր հասարակությունը: Ասում է ծնգլաֆստ արեցին: Կապակցությունն անհասկանալի է իր բովանդակության արտահայտման ծավալով, բայց ճիշտ այս պահի համար է: Քննական թեստեր ու բալեր: Որ ալիքը միացնում ես, դրա մասին են խոսում, բայց ամենակարևորը, ինչպես միշտ է Հայաստանում լինում, մնում է ստվերում: Խոսում են տեսական բաների մասին, ինչպես մեր բուհերում է լինում, իսկ գործնականը էլի մնաց մի մութ անկյունում: [...]

Պար, որ ժամանակին միայն իշխաններն էին պարում

Հուլիս 22, 2010, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

mԱմեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կարին պարի համույթը հայկական պարի մեծ ու բաց դաս է անցկացնում: Վերջին անգամ Կասկադում էր: Պատահական անցնում էի, ու որոշեցի կողքից դիտել: Մի իսկական տոն էր: Ես, որ լատինաամերիկյան պարերի սիրահար եմ, ոգևորվել էի մեր պարերով: Նույնիսկ որոշեցի` անպայման, գնալ հայկական պարեր սովորել: [...]

21-րդ դարի գրական գեղը կամ ակցիա հանուն մարդկային գրականության

Հուլիս 21, 2010, Արտյոմ Լևոնյան32 մեկնաբանություն

reader21-րդ դարի գրական գեղը գրառումս փաստորեն մեծ արձագանք ունեցավ: Փաստորեն գրականությունը և մասնավորապես հայ գրականությունը ու նրա ներկա վիճակը ոչ շատ, բայց որոշակի քանակի մարդկանց հետաքրքրում է: Քննարկումները բուռն էին, չնայած` ոչ բովանդակային` նույնիսկ անձնական հարթության, ինչն ինձ համար նորմալ է: Գրականությունը անձերի մասին է, իսկ գրականություն կարդացողները պետք է, որ անձեր լինեն` եթե ոչ անհատներ: Գրում եմ ու ինքս էլ գիտեմ, որ արձագանքները անկապ են լինելու, [...]

Ատծո կողմից մոռացված ու բախտի քմահաճույքին հանձնված

Հուլիս 20, 2010, Տիգրան Զարեյան2 մեկնաբանություն

vorberՀիմա աշխատում եմ <<Հատուկ Ռեպորտաժի>> նոր եթերաշրջանի համար նախատսված նոր ռեպորտաժի վրա: Մանկատնից դուրս եկած ու կյանքի հոտած պանդոկներում հայտնված մարդկանց ու ճակատագրերի մասին է: Թեման և ծանր է, և հետաքրքիր: Ուսումնասիրություններն ու հետազոտությունները սկսեցի մանկատներից: Այն, ինչ պարզեցի ու տեսա պարզապես անտանելի էր անգամ լսելը: Մանկահաս աղջիկների բռնաբարության բազում դեպքեր: [...]

Սահմանն անցանք… ընդամենը կադրով…

Հուլիս 16, 2010, Նելլի Հարությունյան1 մեկնաբանություն

photo3Վերջին 1-2 ամսում ողջ միտքս զբաղված էր ՄԱԿ-ի հազարամյակի նպատակներով, ֆիլմ էինք պատրաստում: 100 էջանոց զեկույցն իր բոլոր թվերով գրեթե անգիր էի արել, նույնիսկ ինքս ինձ գերազանցել էի` մեկ մեծ ռեպորտաժի համար մոտ 50 հարցազրույց էի արել: Այ քեզ անխղճություն, ասա, քեզ չես խղճում, [...]

Տուրիստական նոթեր սեփական երկրում

Հուլիս 15, 2010, Արտյոմ Լևոնյան

photo31Տուրիստների ու նրանց խնդիրների մասին ռեպորտաժս նկարահանելիս առաջին բանը, որ բացահայտեցի այն էր, որ նրանք այնքան էլ բաց ու ու թափանցիկ չեն, ինչպես մենք ենք պատկերացնում: Նրանց մեծ մասը չէր ցանկանում խոսել ու պատմել իր խնդիրների մասին: [...]

Ինչ պատահեց, երբ մի բարերար զրուցեց ծերունու հետ

Հուլիս 10, 2010, Նելլի Հարությունյան1 մեկնաբանություն

gjuxԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը գրեթե ոչնչով աչքի չի ընկնում: Ավելի շուտ ավան, քան գյուղ է հիշեցնում: Միայն մի մեծ սպիտակ շենք է, որ հեռվից հեռու աչք է ծակում. Գյուղի դպրոցն է: Սովոր ենք գյուղերում փլված, խեղճ դպրոցներ տեսնել: Երեք տարի առաջ Լեռնագոգում էլ նույնը կտեսնեինք: [...]

Ինչու են երիտասարդ ընտանիքները նախընտում փախստական դառնալ

Հուլիս 9, 2010, Արաքս Թադևոսյան7 մեկնաբանություն

paxstakanԻնձ հարազատ երկու երիտասարդ ընտանիք, իրարից անկախ Կանադա գնալու հայտ են ներկայացրել: Ասեմ, որ երկու ընտանիքներն էլ Հայաստանում հեռանկարային են կամ էին: Առաջինը, որն արդեն մեկնել է այնտեղ ապրելու, Երևանի նորմալ ապրող ընտանիքներից էր, էն սիրուն ընտանիքներից` ամուսիններն ունեին բարձրագույն կրթություն, [...]

Մոսկովյան նոթեր. Ուղիղ ինքնաթիռից

Հուլիս 4, 2010, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

airplaneԹռնում էի Մոսկվա: Օդակայանում բոլոր անհրաժեշտ կետերը անցա բավականին արագ, առանց պրոբլեմ ու նույնիսկ ուրախացա: Ամեն ինչ շատ արագ էր լինում: Եկա, հասա ինքնաթիռ, մտա ու ուրախությունս միանգամից հօդս ցնդեց: Հայերը նույնիսկ այստեղ են սիրում ցույց տալ իրենց անկարգապահությունը…: Մարդիկ տոմս են գնում, տեղեր պատվիրում, ոմանք սիրում են նստել ավելի մոտ մուտքին, մյուսները հակառակը: [...]

Հաջորդ էջ »