Հանրային
Հաճախակի չեմ գնում գնումների, բայց վերջերս մայրիկիս հետ բանջարեղենի խանութում էի: Կարծես թե ամեն ինչ նորմալ էր, եռուզեռ, առևտուր, մրգերը ջոկջկել, կշռել… Զարմանքը դրսում էր` խանութի առջև շարված արկղերի մեջ: Բառի բուն իմաստով աղբ: Թափելու լոլիկը վաճառում էին 50 դրամով: [...]
Իսկական Միլանը ճանաչելու ու տեսնելու համար պետք է գնալ Մայր Տաճարին հարող կենտրոնական փողոցներ: Այստեղ մարդաշատ է, աղմկոտ: Կողք կողքի շարված են աշխարհի բոլոր բրենդերը` վերջին հավաքածուներով: Փողոցներում Միլանի ոչ թե կծու, այլ ամենահայտնի օծանելիքների բույրն է տարածված: [...]
Իսկ ով է ասել, թե եվրոպացիներն անտարբեր են ու սեռական պատկանելությանը վաղուց ուշադրություն չեն դարձնում: Իտալացիների ձկնային ընթրիքի ամենաեռուն պահին, մի քանի տիկին լրագրողներ սկսեցին փսփսալ: Մեկ էլ Չեխիայի <Հանրապետություն> թերթի լրագրողը հայտարարեց, որ ինքը վստահ է, [...]
Նորից գրական հուշերից: Ռեպորտաժը նկարահանելիս մեր երկրորդ հանդիպումը Ավետիք Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի հետ էր: Այս բլոգը գրում եմ ոչ այնքան տպավորություններիս մասին պատմելու համար: Այնպիսի բամբասանք եմ լսել: Ասում են, որ Ավիկ Իսահակյանը ոչ թե Իսահակյանի թոռն է, այլ տղան: Իբր թե, հայկական հին ադաթի համաձայն, Ավետիք Իսահակյանի տղան իր կնոջ հետ առաջին գիշերվա իրավունքը զիջել է հորը: Արդյունքում ծնվել է տղան: [...]
Որքան որ դրական է ազդում բնությունը մարդու վրա, այնքան էլ բացասական է ազդեցությունը աղտոտված միջավայրի: Սա ոչ ոք չի հերքի: Հատուկ ռեպորտաժով հենց այս թեմային էլ ցանկանում ենք անդրադառնալ առաջիկայում, թե ինչպես են բնապահպանական խնդիրները ծնում առողջապահական լուրջ հարցեր: Խոսքը ֆիզիկական ու մտավոր արատների մասին է: [...]
Դեռ 90-ականներին, երբ սկիզբ առավ սեղանիկների ու կրպակների ժամանակաշրջանը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու վայրերում երևան եկան բազմազան ձեռակերտ վահանակներ, [...]
Իտալացի կանայք, ինչպես ես, սիրում են հագնել բարձրակրունկ կոշիկներ: Բայց ի տարբերություն, ինձ ու մնացած հայ կանանց, մոտոցիկյով են շրջում քաղաքում, իսկ կրունկներն ու կարճ կիսաշրջազգեստներն ամենեւին էլ չեն խանգարում: Մի բան էլ հասցրեցի նկատել. Իտալացի կանայք ներքնաշոր կրել չեն սիրում: Չէի նկատի, եթե օպերատորիս արձագանքները չլինեին: Այն, որ իտալացիները նման են մեզ, իրոք ճիշտ է: [...]
Նորից Թումանյանական հուշերից: Մի հետաքրքիր բան կա: Ասում են, երբ որ մարդիկ շատ են շփվում իրար հետ, դառնում են իրար շատ նման, նույնիսկ մտածում են նույն կերպ: [...]
Հայերենի բազմաթիվ հնչյունները շատ ժամանակ դժվարությամբ են արտասանում օտար լեզուներով խոսողը: Մանավանդ ԱՄՆ-ում դա մեծ խնդիր է: Անգլերենը չունի Տ, Կ, Ծ, Ձ, Ղ, Ճ, Պ, Ժ, Ց հնչյունները և այն անունները, որոնցում կան այդ տառերը, բնականաբար աղավաղվում են: Իմ անունը անգլերենով գրվում է Gegham(Գեգամ) և արդեն 5 տարի շարունակ մարդիկ իմ անունն արտասանում են հազար ու մի ձևի: [...]
Միշտ մտածել եմ` հենց մեքենա ունենամ, առաջին շրջագայությունը լինելու է Հայաստանով մեկ: Գուցե անեմ, գուցե` ոչ, բայց գաղափարը դուրս գալիս է: Անընդհատ երազում ենք դրսի մասին, դեմ չեմ, ինքս էլ երազում եմ Իտալիա գնալ, բայց այստեղ էլ կարելի է տեսարժան բաներ գտնել: Չեմ ասում ավանդական Գառնի-Գեղարդի կամ Սևանի մասին: [...]
Եթե մի օր որոշեք Թբիլիսի այցելել կամ թեկուզ պատահաբար հայտնվեք այստեղ, ապա մեծ սխալ կգործեք, եթե չգնաք Մթածմինդայի այգի: Այս այգին նախկինում կոչվել է Ֆունիկուլյորի այգի, համոզված եմ, որ գոնե մեկ անգամ լսած կլինեք Ֆունիկուլյորի այգու մասին: Խորհրդային տարիներին այն բավականին մեծ համբավ է ունեցել: Եթե նույնիսկ դուք էլ չեք լսել, [...]
Իմ սպասելիքները, ցավոք, արդարացան: Բայց սեքսուալ հեղափոխությունը շարունակվում է: Գրառման առաջին մասի մեկնաբանությունները եկան ու մի անգամ ևս ապացուցեցին, որ մեր հասարակությունը հանրորեն ձևակերպված սահմանում չունի բարոյականության մասին: Չգիտես, որ տրամաբանությամբ սեքսը կապվեց ազգային արժեքների հետ: [...]
Հաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]
Երեք կլինիկական մահ եւ գրեթե անհավանական` տասնչորս րոպե սրտի կանգ,- սա Հատուկ Ռեպորտաժի <Ցմահ պայքար> թողարկման իմ հերոսուհու` Բելլա Ղազարովայի հակիրճ բնութագրումն էր: Տիկին Բելլան շատ արագ ու մեծ սիրով համաձայնեց խոսել իր կլինիկաիկան մահերի, [...]
Այս վերջին շաբաթը ինձ ավելի շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեց գրականության և հայ գրողների մասին, քան այդ նույն գրողներին նվիրված 4 տարիների երկար դասախոսությունները: Ես ու Ալկան նկարահանում ենք ռեպորտաժ: Թե ինչ ռեպորտաժ է և ինչ թեմայով, չեմ մանրամասնի, թող անակնկալ լինի նոր եթերաշրջանում: Միայն կասեմ, որ մենք նկարահանում էինք հայտնի ու տաղանդավոր մարդկանց ժառանգներին: Նրանց շարքում առաջին մեր հանդիպումը Իռմա Թումանյանի հետ էր` Հովհաննես Թումանյանի թոռնուհու: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները