Հեռուստատեսություն
Որքան որ դրական է ազդում բնությունը մարդու վրա, այնքան էլ բացասական է ազդեցությունը աղտոտված միջավայրի: Սա ոչ ոք չի հերքի: Հատուկ ռեպորտաժով հենց այս թեմային էլ ցանկանում ենք անդրադառնալ առաջիկայում, թե ինչպես են բնապահպանական խնդիրները ծնում առողջապահական լուրջ հարցեր: Խոսքը ֆիզիկական ու մտավոր արատների մասին է: [...]
Հաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]
Մինչև նկարահան մեկնելը ես և օպերատորը կարծում էինք, թե գիտենք, որտեղ ենք հայտնվելու: Խոսքս վերաբերում է Հայկական կարմիր գրքի 3 կենդանատեսակների նկարահանումներին, սակայն տեղ հասնելուն պես, բարձր լեռներում ու քաղաքակրթությունից հեռու, մայր բնությունը մեզ հասկացնել տվեց, [...]
Վերջերս մի շատ ծիծաղելի պտմություն լսեցի: Չեմ կատակում, ուղիղ կես ժամ ծիծաղում էի: Ընկերներիցս մեկը, որ նույնպես լրագրող է, գնացել էր Գյումրի տեսանյութ պատրաստելու: Բանն այն է, որ Գյումրում թափառող շները շատ-շատ են: Ինչպես ինքն էր պատմում, [...]
Ռեպորտաժի տեքստ գրելիս հրաժարվիր զեկուցագրի ոճից: Աշխատիր պատմել, պատմողական ոճով գրել. նկատի չունեմ շարադրություն գրելը: Պարզապես ռեպորտաժը պետք է լինի պատմություն ինչ-որ բանի մասին: Ռեպորտաժը պետք է ունենա պրոբլեմի նկարագրություն (ոչ թե` սահմանում), հերոս կամ հերոսներ (ոչ թե պրոտոկոլային դեմքեր) եւ դետալներ, [...]
Եվ ես արտահայտեցի: Հեռուստացույցին, այո, կարող է փոխարինել միայն և միայն ավելի մեծ էկրանով հեռուստացույցը: Մեր տանը 54սմ էկրանովն է: Ու ես մտածում եմ մեծ էկրանով հեռուստացույցի մասին: Հաճախ եմ մտածում: Բայց հենց պատկերացնում եմ, որ այդ մեծ, շատ մեծ էկրանին ես գտնելու եմ միմիայն ժամանց ու զվարճալիք` առանց բարոյական միջուկի, [...]
Նախաեվրատեսիլյան կրքերը բորբոքվել էին, այս տարի իհարկե ոգեւորությունն էր պատճառը ու հաղթանակի սպասումը: Այդ օրը հանրային հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց հայերի ուրախությունը` եվրատեսիլում առաջին հորիզոնականի ախորժակով մարդկանց:Եթե հետեւել եք, գիտեք, Հայաստանում էր Մոլդովայի ներկայացուցիչ Նելլին եւ սերբ Մարկոն: [...]
Չափից ավելի տարրական ու տրամաբանական ծիրանի կորիզից դուրս եկող ծառը Եվրոպային ոչինչ չասաց: Անհասկանալի էր Ռիվասի հանդերձը: Տպավորություն էր ստեղծվում, որ շորերի վերին մասը հագել էր, չէր հասցրել ջինսե տաբատը փոխել ու բեմ էր դուրս եկել հապշտապ: Մեղմ ասած անհասկանալի ոճի հանդերձ: [...]
Սիրում եմ դիտել BBC-ի, National Gegraphic-ի պատմական թեմաներով ու ճանաչողական վավերագրական ֆիլմերը: Դա ինձ համար և հաճելի, և օգտակար ժամանց է: Նաև ինձ համար վերլուծում եմ դրանց կառուցվածքը, ուշադրություն գրավող տրյուկները, իրողությունը մի քանի դիտանկյունից ներկայացնելու` նրանց ավանդույթները: [...]
Հեռուստասերիալը հեռուստատեսային արտադարանքի տեսակ է: Եվ այս առումով որևէ տարբերություն չեմ տեսնում ալիքի եթերում հայտնված թոք-շոուի, հեռուստահաղորդման, լրատվական թողարկման և սերիալի միջև: Բոլոր դեպքերում էլ չափանիշը մեկն է` պրոֆեսիոնալիզմը: Տարածված մտայնություն կա, իբր սերիալը վատ բան է: [...]
Մասնագիտացած (մանկական, մարզական, ժամանցային, ֆիլմային…) համարվող ոլորտային (պրոֆիլային) ալիքները հրաշալի բիզնես-լուծում կլիեն մեզանում արդեն այսօր: Տասնյակ ալիքներ ունենք, որ ստերեոտիպով տառապելով, դեռ շարունակում են կրել հանրության բոլոր շերտերի համար հաղորդում պատրաստելու բեռը: Բայց նեղ (պրոֆիլային) ալիքը դեռևս համարվում է ոչ պատվաբեր, կամ ոչ շահութաբեր: [...]
Հանգամանքների բերումով արտասահմանում մասնակցել եմ հեռուստաֆորմատներ վաճառող կազմակերպությունների ֆորումների: Ինչպես սուպերմարկետում մարդու գլուխը պտտվում է տեսականու առատությունից, այնպես էլ այդ ֆորումներում հեռուստահաղորդումների տեսականու այնպիսի առատության ես բախվում, [...]
Վերջերս Արտակ Ալեքսանյանն իր բլոգային նոթում թվարկել էր այն հատկանիշները, որոնք իր` Բանաձ և Հատուկ ռեպորտաժ շարքի ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր են այն անձանց համար, ովքեր պատրաստվում են դիմել Արտակ Ալեքսանյանին` նրա ղեկավարած թիմ ընդգրկվելու համար: Ես ուշադիր կարդացի Արտակի նոթը (Բանաձևում աշխատելու բանաձևը), [...]
Ես միշտ կողմնակից եմ եղել ունիվերսալ ժուռնալիստիկային, քանի որ ինձ համար կարևորը ցանկացած երևույթի, իրողության մասին տեղեկությունը պարզ ու ընկալելի ձևակերպելն է: Թեև մասնագիտացված, ոլորտային ժուռնալիստիկայի կողմնակիցներն ունեն նույնքան հզոր հակափաստարկներ: Ամեն դեպքում, իմ երիտասարդ գործընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս սկսել ոլորտային լրագրությունից, մինչև վերջ տնտղել այդ ոլորտը: [...]
Մասնավոր հեռարձակողները բոլոր շանսերն ունեն անեկդոտի կանալ դառնալու ճանապարհն ընտրելու համար, եթե նրանց հիմնական գովազդատուները կապիտալ ներդրումներ են անում ժամանցային բիզնեսում: Բայց պետությունը նրանց նաև պարտավորեցնում է ապահովել հանրային նշանակության հաղորդումների նվազագույն ծավալ, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները