Արձակուրդ

Խանդող ընտանիները

May 10, 2011, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

Հատուկ Ռեպորտաժի համար տնային շների մասին ռեպորտաժ պատրաստելիս ես խոսեցի կենդանիների խանդի մասին: Ես ինքս հասկացել էի, որ դա հեքիաթ չէ, ոչ էլ բամբասանք: Դա, իսկապես, այդպես է: Ու վերջերս մի անգամ էլ տեսա ու հասկացա, որ կենդանիները մարդկանց նման խանդոտ են: Ընկերուհիս կատու է պահում` շատ սիրունիկ, իրենից գոհ սև կատու: Ասել, որ հյուրերի չի սիրում, սուտ կլինի, (more…)

Share

American Dream ՝ համեմված Բեն Լադենով

May 4, 2011, Ընթերցող16 մեկնաբանություն

Միացյալ Նահանգներով ես հիացել եմ դեռ փոքրուց: Պատճառը, գուցե, այն է, որ այնտեղ բնակվող բարեկամներ ունենք: Ամեն տարի Հայաստան այցելելով` նրանք պատմում էին, թե ինչեր կան այնտեղ, նաև՝ ինչ դճվար է այնտեղ ապրուստը և այլն: Դե, ես, բնականաբար, քաղում էի միայն լավը և իմ մեջ կառուցում ինչ-որ չնաշխարհիկ մի վայր, (more…)

Share

Գագիկ Ծառուկյանի սևանյան կոկորդիլոսները

April 13, 2011, Ալկա Չիլինգարյան12 մեկնաբանություն

Մենք բամբասող ազգ ենք: Ես դա շուտ գիտեի, բայց վերջերս էլ ավելի համոզվեցի դրանում: Մի փոքր պատմությունից այնպիսի բան կսարքենք, որ վերջում նույնիսկ նախնական սյուժեն է սկսում բացակայել կամ էլ այնքան է փոխվում, որ անճանաչելի է դառնում: Սևանի մասին ինչ ասես, որ չեն պատմում: (more…)

Share

Լուռումունջ Լոնդոնը

February 4, 2011, Արտակ Վարդանյան19 մեկնաբանություն

oxfordԼոնդոն այցի ընթացքում բախտ ունեցա տեսնել նաեւ Օքսֆորդը` ուսանողական ամենամեծ քաղաքներից մեկը, որտեղ սրճարանները, այգիները, խանութներն ուսանողական են: Այստեղ ընկնողը չի կարող չսովորել: Մթնոլորտն, իսկապես, ուսանողական է: Համալսարանների ներսում լռություն էր, բոլոր դռները` փակ, իսկ համալսարանի ղեկավարն ասաց, որ այս պահին իրենց մոտ 400 ուսանող կա: (more…)

Share

Ստորգետնյա Մոսկվան

January 21, 2011, Սոնա Աբրահամյան4 մեկնաբանություն

metroԱյս տարի Ամանորյա տոներն ու ձմեռային հանգիստս որոշեցի անցկացնել աշխատանքից, դասերից ու միօրինակ դեմքերից  հեռու եւ ճանապարհ ընկա դեպի Մոսկվա: Որ Մոսկվան գեղեցիկ քաղաք է, հայտնի ճշմարտություն է, այդ մասին հետո: Հիմա ուզում եմ գրել այդ քաղաքի ամենամեծ առավելություններից մեկի մասին, որը եթե հանկարծ մի օր, թեկուզ մեկ ժամով կանգ առնի, (more…)

Share

Երկու էրնեկ մի տեղ չի լինում

January 13, 2011, Նելլի Հարությունյան19 մեկնաբանություն

imgresԻնչքան բան է կախված լավ սպասարկումից: Այսօր այնքան տեղ մտա ու մի բան ֆիքսեցի: Որտեղ սպասարկումը լավ էր, աշխատողները բարեհամբույր էին, անպայման, ուզում էի օգտվել ծառայությունից: Եթե չէի էլ անում, ափսոսում էի: Առավոտ շուտ բանկ մտա, աղջիկն այնպիսի դեմքով ասաց, թե որքան է կազմում ամսական վճարումը, որ ուզում էի հետը կռվել: (more…)

Share

Առանց դեղնուցի ու դիմակների

January 1, 2011, Մանու Իրիցյան8 մեկնաբանություն

photoՎերջին երկու շաբաթն անտանելի լարված էին: Գործերը թվում էին անվերջանալի, ոչ մի բան, բացի գործից գրեթե չէի անում, լուրեր, կողմնակի ինմֆորմացիա, եթե չէր վերաբերում Ինտերակտիվին կամ ՏՏ-ին պարզապես չէի լսում ու նայում: Ու ընդհամենը մեկ շաբաթ առաջ` հերթական լարված աշխատանքային օրվանից հետո տուն եմ գնում ու սովորության համաձայն որոշում ցնցուղից առաջ մի լավ՝ մոտ յոթ ձվանի խոնավեցնող խյուս պատրաստել ու ոչ ավել, (more…)

Share

Ձախորդ օրերը կուգան ու կերթան…

December 4, 2010, Ընթերցող2 մեկնաբանություն

2Երբ իմացա, որ Բանաձևի խումբը մեկնել է Ջավախք, ճիշտն ասած, որպես ջավախահայ ու սրտացավ քաղաքացի, շատ ուրախացա: Հիմա սպասում եմ, թե ինչ նյութ կբերեն այնտեղից: Ես ինքս, հանգամանքների բերումով, մեկ տարուց ավելի է, ինչ չեմ եղել Ջավախքում, բայց ուշադիր հետևում եմ բոլոր իրադարձություններին: Ես հակված չեմ հալած յուղի տեղ ընդունել … (more…)

Share

Ինչո՞ւ, ա~խ, ինչո՞ւ

November 18, 2010, Զոհրաբ Հարոյան11 մեկնաբանություն

markQՄիշտ, գրեթե միշտ, ինձ մոտ մի տեսակ հարցեր են ծագում, որոնք ոչ մեկին չեմ տալիս: Մի ժամանակ մտածում էի, որ դրանք հռետորական են, բայց հետո հասկացա, նույնիսկ հռետորական էլ չեն: Այդպիսի հարցեր փոքր ժամանակ տալիս էի մեր հարեւանին, խեղճի շաքարը բարձրացել էր: էէէ~, օղորմի ձյաձ Մամիկոնին: Լա’վ մարդ էր: Ինձ համոզել էր, որ ջահել ժամանակ Գորիսում բազալտից օղի է քաշել: Ես էլ հավատացել էի: (more…)

Share

ԱՄՆ-ը նախագահները սպանվում են թվային օրինաչափությամբ. Ով է հաջորդը…Օբամա՞

October 18, 2010, Արտյոմ Լևոնյան4 մեկնաբանություն

51Վերջերս կարդում էի Միացյալ Նահանգների սպանված կամ մահափորձի ենթարկված նախագահների մասին ու բացահայտեցի հետևյալ հետաքրքիր օրինաչափությունը: 1840 թվականից սկսած, ԱՄՆ այն նախագահները, որոնք ընտրվել են զրոյով վերջացող թվականին /օրինակ 1850թ./ կամ սպանվել են, (more…)

Share
Հաջորդ էջ »