Անձնական

Վաճառում են նույնիսկ աղբը: Գնորդներ կան

Սեպտեմբեր 4, 2010, Նելլի Հարությունյան2 մեկնաբանություն

tomato_01Հաճախակի չեմ գնում գնումների, բայց վերջերս մայրիկիս հետ բանջարեղենի խանութում էի: Կարծես թե ամեն ինչ նորմալ էր, եռուզեռ, առևտուր, մրգերը ջոկջկել, կշռել… Զարմանքը դրսում էր` խանութի առջև շարված արկղերի մեջ: Բառի բուն իմաստով աղբ: Թափելու լոլիկը վաճառում էին 50 դրամով: [...]

Մեկ դույլ ընդդեմ կրակի և անտարբերության

Օգոստոս 25, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

photoԱնտարբերությունն է ծնում չարիք, թե նման մի բան, հաստատ չեմ հիշում, համենայնդեպս նման մի արտահայտություն կար: Բայց որ անտարբերությունը կարող է իսկական պատուհաս դառնալ, այ դա հաստատ կարող եմ ասել: Անտարբերություն շրջապատի, մարդկանց, բնության, սեփական անձի, անգամ հոտերի հանդեպ… Գլոբալ բաներից չեմ ուզում խոսել, [...]

Երկնքի խորհդավոր աչքերը

Օգոստոս 11, 2010, Ընթերցող5 մեկնաբանություն

photo1Երբևէ տեսե՞լ եք երկնքի աչքերը…Ես առաջին անգամ էի տեսնում, առաջին հայացքից դրանք սովորական ամպեր էին, չգիտես ինչի, որոշեցի անմահացնել: Առաջին նկարից հասկացա, որ սովորական ամպեր չեն…այլ երկնքի աչքերը: Եթե տեսել եք, կհասկանաք, եթե չեք տեսել կզարմանաք: Ինչպես ասում են` բնությունը  խորհրդավոր է, անբացատրելի…Այսպիսի  աչքեր մեզ միշտ հետևում են երկնքից, լճից ու այլ տեղերից: [...]

Ծնված է <<լրագրող>>

Օգոստոս 7, 2010, Արտակ Գևորգյան13 մեկնաբանություն

Մայա ԽաչատրյանՀաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]

Արձակուրդ` տանը, գրքերի ու կինոյի հետ

Օգոստոս 3, 2010, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

watching-moviesԱմռային արձակուրդը տանն անցկացնելն այնքան էլ խոստումնալից չէ, ոչ էլ հետաքրքիր է հնչում: Բայց այս ամառ ոչ մի տեղ չեմ գնալու: Ծրագրավորած ոչինչ չունեմ, երևի 2-3 օրով գյուղ գնամ, ընկերուհիս է հրավիրել: Մնացած ժամանակը տանը կլինեմ և արդեն մտածում եմ` ինչպես անել, որ ձանձրույթից չմեռնեմ: [...]

Ու Թե՞ Կա Աստված, Նա Ինձ Չի Ների

Հուլիս 25, 2010, Տիգրան Զարեյան18 մեկնաբանություն

hand-of-godԱրդեն մի քանի շաբաթ է չեմ քնում: Ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է, կամ էլ եսիմ ինչից: Ու քանի որ օրն ինձ համար 24 ժամ ունի և երկար են հատկապես գիշերները, սկսել եմ գրել բանաստեղծություններ: Որոնցից մեկն էլ ուզում եմ որ լինի բլոգում:Արդեն մի քանի շաբաթ է չեմ քնում: Ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է, կամ էլ եսիմ ինչից: [...]

Ոչ շիշը կվառվի, ոչ միսը

Հուլիս 14, 2010, Տիգրան Զարեյան4 մեկնաբանություն

transԱյն որ քաղքապետարանի դիմաց հավաքվում են տրանսսեքսուալ մարմնավաճառները, այլևս ոչ ոքի համար նորություն չէ: Նորութուն չէ նաև, որ նրանց ծառայությունների համար վճարող բազմաթիվ առատաձեռն հաճախորդներ են հայտնվում: Սակայն տարօրինակ ու անհասկանալի է այն, որ նրանց կողքը պտտվում են պարեկային ծառայության աշխատակիցները: [...]

Սեքսուալ հեղափոխություն. հարցադրում 1-ին

Հուլիս 8, 2010, Արտյոմ Լևոնյան38 մեկնաբանություն

sexԱյս թեմային կպնելը մեր հասարակության մեջ ինքնասպանության նման մի բան է: Այս թեմային կպնողները մեր ընտրությունների նման հայտնվում են բարիկադների այս կամ այն կողմում` դառնում են հայրենիքի դավաճան կամ հոգեբանական պոռնիկ: Ես ինքնաբացարկ չեմ հայտարարում, ոչ էլ փորձում են դրոշակակիր դառնալ` այնպես չէ, որ քննարկված ու գրված չէ, բայցևայնպես, արդեն լռել չի լինի: [...]

Մի քիչ վախեցածի պես ձևեր թափելու համար ինձ հերթ էլ չհասավ

Հուլիս 6, 2010, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

LygophobiaՇատ լավ աղջիկ էր, սկզբում , ինձ թվում է, ես էլ նրա դուրն էի եկել, բայց դա տևեց մինչև մեր ծանոթության առաջին հինգ րոպեն: Հետո մենք մտանք սարսափի սենյակ: Ասեմ ձեզ, որ մինչև այնտեղ մտնելը, ես իմ հերոսուհուն խնդրել էի, որ եթե հնարավոր է բարձրաձայն արտահայտի իր զգացմունքները, ապրումները: [...]

Մոսկովյան նոթեր. Ուղիղ ինքնաթիռից

Հուլիս 4, 2010, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

airplaneԹռնում էի Մոսկվա: Օդակայանում բոլոր անհրաժեշտ կետերը անցա բավականին արագ, առանց պրոբլեմ ու նույնիսկ ուրախացա: Ամեն ինչ շատ արագ էր լինում: Եկա, հասա ինքնաթիռ, մտա ու ուրախությունս միանգամից հօդս ցնդեց: Հայերը նույնիսկ այստեղ են սիրում ցույց տալ իրենց անկարգապահությունը…: Մարդիկ տոմս են գնում, տեղեր պատվիրում, ոմանք սիրում են նստել ավելի մոտ մուտքին, մյուսները հակառակը: [...]

78 համարի երթուղայինի ազատամարտիկ վարորդը

Հուլիս 1, 2010, Ընթերցող4 մեկնաբանություն

ertuxayinԶավեն Առաքելյանը ծնվել է Արտաշատի Գետազատ գյուղում: 8 տարեկանից հայտնվել է Սովետաշենի մանկատանը եւ միայն 18 տարեկանում դուրս եկել այնտեղից: Հիմա Զավենը 63 տարեկան է: Մե առ մեկ հիշում է արցախյան զշազատամարտի ամեն մի պաշարում, [...]

Մեր հարևան Լյովիկի երջանկության բանաձևը

Հուլիս 1, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]5 մեկնաբանություն

gas-stationՄեր հարևան Լյովիկը Նոր Նորքի զանգվածում ճանաչված փիլիսոփա էր սկսած այն օրվանից, երբ ի լուր շենքերի բնակչության Մահատմա Գանդիից հետո առաջինը տվեց երջանկության լիարժեք սահմանումը։ Եթե ծանոթ եք Գանդիի գործերին, կիմանաք, որ նրա համար երջանկությունը հարմոնիան էր մարդու խոսքերի,գործերի և մտքերի միջև։ Վատ չի ասված, չէ±, սակայն Լյովիկը պնդում էր, որ սին են նման փիլիսոփայական որոնումները, [...]

Հայկական ռոքի պատմությունն ու ամենից ամենաները

Հունիս 29, 2010, Մանու Իրիցյան7 մեկնաբանություն

bambirԱգրեսիվ երաժշտություն շատ եմ սիրում, ավելի ճիշտ` ներվ ունեցող, նյարդերը հանգստացնող երաժշտություն. ինձ թվում է, հենց դրա համար եմ ռոք սիրում: Ռոքի մասին դեռեւս ոչ մի անգամ լուրջ բան չեմ նկարել, բլոգ եմ գրել, փոքր-մոքր ռեպորտաժիկներ, բայց որ լուրջ, այն էլ հայկական ռոքի մասին, [...]

Շաքարաքլոր վաճառող կինը և զբոսայգու կոլորիտը

Հունիս 26, 2010, Ընթերցող2 մեկնաբանություն

photo2Հաղթանակ զբոսայգին իր դռներն է բացել անպաշտպան երեխաների առաջ:Ամեն ինչ տեղը տեղին է.այրող արև, պտտվող, տակնուվրա լինող կարուսելներ, բազմապիսի, զանազան ու զարմանազան տաղավարներ` իրենց զարմացնող գներով, իսկ պարտադիր շահումները երեխաների ծնողների գրպաններին էին խփում, երեխաներն էլ նրանց շորերից քաշում. [...]

Անշարժ գույքի պետական կադաստրը` ամենամեծ գլխացավանք

Հունիս 25, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

avtotnakՄի քանի օր առաջ Բանաձևի հերթական ժողովին կատակով քննարկում էինք այն, որ մեր երկրում միակ խնդիրն անշարժ գույքի հետ է կապված: Հիմա առանց կատակի ասեմ, որ դա իրոք այդպես է: Ինչ գլխացավանք է էս կադաստրի հետ գործարքների մեջ մտնելը: [...]

Հաջորդ էջ »