Տպավորություն

Ինչպես պատահեց, որ Կարենը վնասեց պարանոցը

Սեպտեմբեր 5, 2010, Սոնա Աբրահամյան

photoԵս չէի կարծում, որ մեր հանրապետությունում կան մարդիկ, ովքեր կարող են իրենց աշխատանքի շնորհիվ ապրել ճոխ կյանքով, եթե իհարկե, այդ աշխատանքը քաղաքականության կամ էլ շոու-բիզնեսի ոլորտից չէ: Բայց պարզվում է այդպիսի մարդիկ կան: Վերջերս նկարահանում էինք մեր ժամանակների ամենահայտնի թարգմանիչներից մեկին /չեմ նշի ում/: [...]

Մեկ դույլ ընդդեմ կրակի և անտարբերության

Օգոստոս 25, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

photoԱնտարբերությունն է ծնում չարիք, թե նման մի բան, հաստատ չեմ հիշում, համենայնդեպս նման մի արտահայտություն կար: Բայց որ անտարբերությունը կարող է իսկական պատուհաս դառնալ, այ դա հաստատ կարող եմ ասել: Անտարբերություն շրջապատի, մարդկանց, բնության, սեփական անձի, անգամ հոտերի հանդեպ… Գլոբալ բաներից չեմ ուզում խոսել, [...]

Վարշավյան նոթեր. գիշերը ցերեկով

Օգոստոս 24, 2010, Արտյոմ Լևոնյան3 մեկնաբանություն

warszawaԵրբ գնաք Վարշավա, նախօրոք նախապատրաստվեք, որ չեք կարողանալու քնել: Ես առաջին իսկ օրը բացահայտեցի, որ այնտեղ գիշերը մութ լինում է ժամը 11-ից 2-ը: Դրանից հետո գիշերային ցերեկ է, ամբողջ տրանսպորտը աշխատում է, [...]

Մոռացված օրենք ոստիկանության համար

Օգոստոս 23, 2010, Արտակ Գևորգյան14 մեկնաբանություն

photoՕր օրի մոտենում ենք եվրոպական չափանիշներին, օրենքներին, գներին… համենայն դեպս այդպես է հնչում ամեն քայլափոխին` այս կամ այն հարցի պատասխանը գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի բերանից։ Կարծես թե վերջերս էր, երբ Հայաստանը ընդունեց օրենքներ, [...]

Ավիկ Իսահակյանը մեծ գրողի թոռն է, թե որդին?

Օգոստոս 20, 2010, Սոնա Աբրահամյան18 մեկնաբանություն

photoՆորից գրական հուշերից: Ռեպորտաժը նկարահանելիս մեր երկրորդ հանդիպումը Ավետիք Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի հետ էր: Այս բլոգը գրում եմ ոչ այնքան տպավորություններիս մասին պատմելու համար: Այնպիսի բամբասանք եմ լսել: Ասում են, որ Ավիկ Իսահակյանը ոչ թե Իսահակյանի թոռն է, այլ տղան: Իբր թե, հայկական հին ադաթի համաձայն, Ավետիք Իսահակյանի տղան իր կնոջ հետ առաջին գիշերվա իրավունքը զիջել է հորը: Արդյունքում ծնվել է տղան: [...]

Խադավիկից մինչև безконтакт և չեկ հավաքող

Օգոստոս 17, 2010, Արտակ Գևորգյան4 մեկնաբանություն

bannerԴեռ 90-ականներին, երբ սկիզբ առավ սեղանիկների ու կրպակների ժամանակաշրջանը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու վայրերում երևան եկան բազմազան ձեռակերտ վահանակներ, [...]

Թումանյանի վառարանը, պիցցան, իմ պատրաստած սուրճն ու Լևոն Շանթը

Օգոստոս 15, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

vernatunՆորից Թումանյանական հուշերից: Մի հետաքրքիր բան կա: Ասում են, երբ որ մարդիկ շատ են շփվում իրար հետ, դառնում են իրար շատ նման, նույնիսկ մտածում են նույն կերպ: [...]

Երկնքի խորհդավոր աչքերը

Օգոստոս 11, 2010, Ընթերցող5 մեկնաբանություն

photo1Երբևէ տեսե՞լ եք երկնքի աչքերը…Ես առաջին անգամ էի տեսնում, առաջին հայացքից դրանք սովորական ամպեր էին, չգիտես ինչի, որոշեցի անմահացնել: Առաջին նկարից հասկացա, որ սովորական ամպեր չեն…այլ երկնքի աչքերը: Եթե տեսել եք, կհասկանաք, եթե չեք տեսել կզարմանաք: Ինչպես ասում են` բնությունը  խորհրդավոր է, անբացատրելի…Այսպիսի  աչքեր մեզ միշտ հետևում են երկնքից, լճից ու այլ տեղերից: [...]

Ծնված է <<լրագրող>>

Օգոստոս 7, 2010, Արտակ Գևորգյան13 մեկնաբանություն

Մայա ԽաչատրյանՀաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]

Դասի չգնալու, հանդիպման չներկայանալու, գործից ուշանալու դեպքում ինչպես արդարանալ. Բաղադրատոմս ըստ Թումանյանի

Օգոստոս 5, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

tumanyanԱյս վերջին շաբաթը ինձ ավելի շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեց գրականության և հայ գրողների մասին, քան այդ նույն գրողներին նվիրված 4 տարիների երկար դասախոսությունները: Ես ու Ալկան նկարահանում ենք ռեպորտաժ: Թե ինչ ռեպորտաժ է և ինչ թեմայով, չեմ մանրամասնի, թող անակնկալ լինի նոր եթերաշրջանում: Միայն կասեմ, որ մենք նկարահանում էինք հայտնի ու տաղանդավոր մարդկանց ժառանգներին: Նրանց շարքում առաջին մեր հանդիպումը Իռմա Թումանյանի հետ էր` Հովհաննես Թումանյանի թոռնուհու: [...]

78 համարի երթուղայինի ազատամարտիկ վարորդը

Հուլիս 1, 2010, Ընթերցող4 մեկնաբանություն

ertuxayinԶավեն Առաքելյանը ծնվել է Արտաշատի Գետազատ գյուղում: 8 տարեկանից հայտնվել է Սովետաշենի մանկատանը եւ միայն 18 տարեկանում դուրս եկել այնտեղից: Հիմա Զավենը 63 տարեկան է: Մե առ մեկ հիշում է արցախյան զշազատամարտի ամեն մի պաշարում, [...]

Մեր հարևան Լյովիկի երջանկության բանաձևը

Հուլիս 1, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]5 մեկնաբանություն

gas-stationՄեր հարևան Լյովիկը Նոր Նորքի զանգվածում ճանաչված փիլիսոփա էր սկսած այն օրվանից, երբ ի լուր շենքերի բնակչության Մահատմա Գանդիից հետո առաջինը տվեց երջանկության լիարժեք սահմանումը։ Եթե ծանոթ եք Գանդիի գործերին, կիմանաք, որ նրա համար երջանկությունը հարմոնիան էր մարդու խոսքերի,գործերի և մտքերի միջև։ Վատ չի ասված, չէ±, սակայն Լյովիկը պնդում էր, որ սին են նման փիլիսոփայական որոնումները, [...]

Մոսկովյան նոթեր. Կանաչի մեգապոլիս

Հունիս 30, 2010, Ալկա Չիլինգարյան

Moscow-parkՄոսկվան իրականում գեղեցիկ քաղաք է, բացի նրանից, որ մեծ է ու այստեղ ապրող մարդկանց հնարավորություններ էլ են մեծ, այն նաև կանաչ քաղաք է: Այնքան ծառ ու ծաղիկ ինչքան կա Մոսկվայի մի թաղամասում, չկա ամբողջ Երևանում միասին վերցրած:Ինձ ամենից շատ դուր է գալիս քաղաքի կանաչությունը: Իսկապես այնքան այգիներ կան որ գլուխտ պտտվում է: [...]

Որքան էլ գրեն, միևնույն է, այն չի դառնա իրենց սեփականությունը

Հունիս 22, 2010, Ընթերցող7 մեկնաբանություն

mount-araratՎերջերս Շիրակի մարզի գյուղերից մեկում էի,որը կոչվում է Ղոշավանք: Գյուղը շատ մոտ է Թուրքիայի սահմանին և բաժանվում է միայն Ախուրյան գետով:Այստեղից շատ պարզ երևում է Արևմտյան Հայաստանի անսահման գեղեցկությունը: Բայց առաջինն, ինչն ինձ հետաքրքրեց` մի մեծ սար էր, որը Թուրքիայի սահմանում էր` Արևմտյան Հայաստանում: [...]

21-րդ դարի գրական գեղը

Մայիս 30, 2010, Արտյոմ Լևոնյան31 մեկնաբանություն

artyom-2Վերջերս մտել եմ մեր եզակի գրախանութներից մեկը: Բուկինիստում բոլոր գրքերը անգիր գիտեմ, որ գրականությունը որտեղ է դրված, որ հեղինակին, որ դարակում կարող եմ գտնել: Ու առաջին անգամ ուզեցի տեսնել հայ նոր գրականության հետ ինչ է կատարվում` մոտեցա ու վերցրեցի մեր նոր գրականությունը: Առանց չափազանցության մեջբերում եմ 21-ամյա աղջկա բանաստեղծություններից ես կասեի ԲԱՆաստեղծություններից մեկը` խոսքիս ամենավատ իմաստով, մեջբերում եմ տառացիորեն. [...]

Հաջորդ էջ »