Կարծիք
Անտարբերությունն է ծնում չարիք, թե նման մի բան, հաստատ չեմ հիշում, համենայնդեպս նման մի արտահայտություն կար: Բայց որ անտարբերությունը կարող է իսկական պատուհաս դառնալ, այ դա հաստատ կարող եմ ասել: Անտարբերություն շրջապատի, մարդկանց, բնության, սեփական անձի, անգամ հոտերի հանդեպ… Գլոբալ բաներից չեմ ուզում խոսել, [...]
Դեռ 90-ականներին, երբ սկիզբ առավ սեղանիկների ու կրպակների ժամանակաշրջանը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու վայրերում երևան եկան բազմազան ձեռակերտ վահանակներ, [...]
Հաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]
Փոքր ժամանակ ծնողներս ինձ համար խոսափող էին գնել, ես էլ բլբլում էի, հետո ձայնագությունս լսում: Խոսափողը դուրս շատ էր գալիս, հենց այդ օրերից էլ սիրեցի ռադիոն և միշտ կլանված լսում էի պատից կախված ընդունիչին: Այդ ժամանակ զարմացած մտածում էի, թե ոնց են էդքան մարդիկ տեղավորվում ռադիոյի այդ փոքրիկ ընդունիչի մեջ: Մայրս ու տատս ամեն օր պարտադիր լսում էին <<Ստերեո սուդիա>>-ն, ես էլ նրանցից հետ չէի մնում: Տպավորվել էին հաղորդավարների անուն-ազգանունները: [...]
Այսօր, եթե փորձենք դուրս գալ և զբոսնել երևանյան փողոցներով,անպայման,կհանդիպենք մուրացկանների, ովքեր ամենատարբեր տարիքի են: Ի±նչն ե ստիպել նրանց զբաղվել մուր ացկանությամբ: Արդյոք պատճառը աշխատանք չլինելն է, թե± սա գումար վաստակելու ավելի հեշտ տարբերակ է: Երեկ Աբովյան փողոցում հանդիպեցի միջին տարիքի մի կնոջ, ում արտաքինից չնայած չէիր կարող կռահել, որ մուրացկան է, դիմեց ինձ, որ նրան օգնեմ դրամով: [...]
Մեր հարևան Լյովիկը Նոր Նորքի զանգվածում ճանաչված փիլիսոփա էր սկսած այն օրվանից, երբ ի լուր շենքերի բնակչության Մահատմա Գանդիից հետո առաջինը տվեց երջանկության լիարժեք սահմանումը։ Եթե ծանոթ եք Գանդիի գործերին, կիմանաք, որ նրա համար երջանկությունը հարմոնիան էր մարդու խոսքերի,գործերի և մտքերի միջև։ Վատ չի ասված, չէ±, սակայն Լյովիկը պնդում էր, որ սին են նման փիլիսոփայական որոնումները, [...]
Տատիկի կեսրարը եզը փոխանակել է Նարեկի հետ,- ասում է Գեղարրքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակչուհի Լիաննա Գրիգորյանը: Դարբինյանների տան կողքի մատուռում է գտնվում Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում` Նարեկը: Ընտանիքի հարսը չգիտի, թե, որ օրն է տատիկի կեսրայրը Նարեկը տուն բերել, փոխարենը կատարում է տատի պատգամը. Այն արգելված է մատուռից hանել. [...]
ՏՏ լիդերների առանց փողկապի հանդիպումների մասին շատ էի լսել: Այս անգամ բախտ վիճակվեց մասնակցել: Ոչ մի արտասովոր բան, ՏՏ ոլորտի դեմքերը այսպես, թե այնպես փողկապ քիչ են կապում եւ հետո` էլի նույն կլոր սեղանի շուրջ, էլի ամբիոն, էլի միկրոֆոն. Չհասկացա, թե ֆորմատն ինչով է տարբերվում սովորական կոնֆերանսից: [...]
Վերջին ժամանակներս շատ է խոսվում հայրենարձության խրախուսման մասին՝ նախարարություն է ստեղծվել, ծրագրեր են իրականցվում: Ցանկացած հայի սուրբ հայրենասիրական պարտքն եմ համարում նմանատիպ նախաձեռնություններին աջակցելը և որոշել եմ սեփական լուման ներդնել այս հայրենանվեր գործին: Աշխատանք եմ սկսել մի փոքրիկ գրպանային կանոնագրքույկի ուղղությամբ, [...]
Անգլիական, Անձնական, Բանաձև, Երիտասարդություն, Երևան, Կարծիք, Կենդանիներ, Հայաստան, Հանրային, Հարաբերություններ, Սփյուռք
Էլի էն թեմաներից, որ միշտ հետաքրքրել է, բայց չեմ հետաքրքրվել. Էֆթանազիա: Այս տարի արդեն որերորդ անգամ ռեպորտաժ եմ պատրաստում թեմաների մասին, որ ինձ համար շատ հետաքրքիր են: Չգիտեմ, ով ոնց, բայց հենց իմացա, ինչ է էֆթանազիան: Հասկացա, որ ինչքան էլ ոչ մարդասիրական ու մարդասպանական, նույնքան էլ մարդասիրական երեւույթ է: [...]
Երբ մեկնարկեց Բանաձևի նոր հաղորդումը` Ինտերակտիվը, թե ես և եթե հիշողությունս չի դավաճանում, թե նաև Մանուն շատ հոռետեսորեն էինք տրամադրված: Ես իմ տեղը կարող եմ ասել. կարծում էի, թե այն հաջողություն չի ունենա նախևառաջ իր թեմատիկ ուղղվածությամբ, [...]
Այս տարի ցույցերից հետո LIFE Magazine-ի կայքը հրապարակեց այս լուսանկարները այդ օրվա մասին գրված նյութի հետ միասին: Ես կարդացի ու վատ զգացի, որ աշխարհը տեսավ, թե հայերի ցավի բողոքը իրականում որքան նման է շքերթի: Երիտասարդներն իրենց թանկարժեք մեքենաները եռագույնով էին զարդարել, [...]
1993-ն էր։ Լրանում էր 19 տարեկանս։ Պրակտիկաները սկսվեցին, որոնք անունով էին միայն կոչվում պրակտիկա։ Կամավորագրվեցի Խաչակիրներ ազատամարտիկների ջոկատին և մեկնեցի Արցախ՝ Շահումյանի շրջան։ Նպատակն էր գրոհել և ամեն գնով ազատագրել Գյուլիստանը։ Իմ տան անդամների վիճակն էլ չնկարագրեմ։ Ոչ մեկին չլսեցի։ [...]
Լիբանանահայ երգչուհի Էլեն Խաչատուրյանը Ցեղասպանության 95-ամյա տարելիցին լույս ընծայեց Զարթնիր որդյակ երգը և տեսահոլովակը: Սակայն Լիբանանի իշխանությունը հարցը կտրուկ դրեց, ասելով, որ երգը ապստամբության կոչ է ուղղված տեղաբնակ թուրքերի և հատկապես Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դեմ:Լիբանանում ցանկացած երգ կամ տեսահոլովակ [...]
Ավարտական քննությունների մեջ եմ: Մի բան կասեմ, եթե դեռ հավատւմ եք, որ համալսարաններում ամեն ինչ արդար է, և ձեր արժանի գնահատականը միշտ ստանում եք, լավ եք անում: Ես էլ էի հավատում, բայց մինչև ավարտական կուրս հասնելը: Երբ որ հասնում են ավարտական քննությունները, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները