Ամերիկահայեր
Ամերիկայի հայկական հեռուստակայանները հիմնականում ունեն 1-2 ծրագիր, լուրեր Հայաստանից ու հիմնականում Հայաստանից ստացվող հաղորդումներ կամ ծրագրեր: Բոլորովին այլ է գովազդային աշխարհը: Սրանք մի այլ կարգի ժամանց են ապահովում: Գովազդների մեծամասնությունը պատրաստում են նրանք, ովքեր արդեն դարձել են հեռուստատեսային դեմքեր, [...]
Արդեն մի քանի տարի ԱՄՆ-ի հայկական հեռուստաալիքներով ու պարզապես շատ տարբեր համայնքային հավաքներով քաջալերվում է թուրքական ապրանքներից հրաժարվելու շարժումը: Այն սկսողները գոռում-գոչում են, [...]
Վերջին տասնամյակում մարդիկ հիմնականում համակարգիչն ու ինտերնետն են օգտագործում երաժշտություն ձեռք բերելու ու լսելու համար: Playlist կոչվածը արդեն վաղուց եկել է փոխարինելու ալբոմին: Մարդիկ կարող են տարբեր երգիչների երգերն իրենց ուզած հերթականությամբ դասավորել ու լսել, երբ ուզում են: [...]
Այս տարի ցույցերից հետո LIFE Magazine-ի կայքը հրապարակեց այս լուսանկարները այդ օրվա մասին գրված նյութի հետ միասին: Ես կարդացի ու վատ զգացի, որ աշխարհը տեսավ, թե հայերի ցավի բողոքը իրականում որքան նման է շքերթի: Երիտասարդներն իրենց թանկարժեք մեքենաները եռագույնով էին զարդարել, [...]
ԱՄՆ-ում Եվրատեսիլին երևի միայն հայերն են հետևում: Մենք չենք կարող քվեարկել մասնակիցների օգտին, բայց Անդրեի մասնակցությունից մինչև օրս Եվրատեսիլը քննարկման թեմա է դարձել հայ համայնքում: Հետաքրքրված ամերիկահայերն օնլայն դիտում են մրցույթը, [...]
Ինձ համար այդ 24 կիլոմետրից հետո շատ բան փոխվեց: Հայ Եկեղեցւո Երիտասարդաց Միության մի խումբ անդամներ իմ լավ ընկեր Տեր Ավետիս Աբովյանի գլխավորությամբ որոշել էին ապրիլի 24-ին 24 կիլոմետրանոց քայլարշավ հաղթահարել Կալիֆորնիայի Մոհավե անապատում:Քայլարշավի նպատակն էր անցնել Դեր Զորի նման տեղանքով որ հնարավոր լիներ ամբողջությամբ ընկալել ցեղասպանություն կոչվածի ահավորությունը: [...]
Մի քանի օր առաջ Հայաստանում էր ԱՄՆ մշտական բնակություն հաստատած հայ անվանի երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Անկեղծ ասած, այդ երգչուհու կենդանի համերգին երբեք չէի մասնակցել: Որպես լրագրող, գիտեի նրան, տեսել էի խորհրդային ու 90-ականների մի քանի տեսահոլովակ: Այդ պատճառով հաճույքով գնացի նրա երեկոյին, որ կազմակերպել էր Արթուր Գրիգորյանը` Երևանի երգի պետական թատրոնում: Կային նաև տեսախցիկներ, և համերգը ձայնագրվում էր հեռուստատեսությամբ ցուցադրելու համար: [...]
Ավետիսը սկսեց պատրաստել ափսեներ թուրքական սուլթանի օսմանյան բանակի համար։ Նոր, արտակարգ հնչող ձուլվածքը այնքան հավանեց սուլթանը, որ վարպետին վճարեց 80 ոսկի և հրամայեց այն կոչել նրան անունով` Զիլջյան։ [...]
Այդ հրաշալի պայմանագրի մանրամասներից առաջ ասեմ, թե ինչ էր հիշեցնում իտալական կանոլին /անչափ համեղ էկլերանման մի բան/: Կաֆե Պալերմոյում համտեսած կանոլին ոչ այնինչ էր, քան մեղրամիսը բերանում… մմմ, լավն էր։ Կանոլիով բերաններս քաղցրացնելուց հետո ժամանակն էր` տրվել իտալական գինուն, որի ժամանակ էլ ծնվեց պայմանագիրը։ Ստորեւ ներկայացնում եմ իմ եւ սիրուս մեջ կնքված պայմանագրի կետերը. [...]
Ինչ տեղափոխվել եմ ԱՄՆ, չեմ ճանապարհորդել օդանավով: Լոս Անջելեսը լքել եմ հաշված անգամ։ Մի քանի անգամ կատարել եմ Լոսանջելեսահայ կոչվելուս պարտականությունը եւ ուղեւորվել եմ Լաս Վեգաս։ Մեկ անգամ էլ գործնական այցով մեկնել եմ Կալիֆորնիայի մայրաքաղաք Սաքրամենթո։ Այսինքն այս թռիչքս իսկապես մեծ իրադարձություն է իմ կյանքում։ Ասեմ ինչու. [...]
ԱՄՆ-ում ոսկե երիտասարդություն են անվանում այն սերնդին, որը հաղթանակ տարավ Երկրորդ Համաշխարային Պատերազմում և, վերադառնալով տուն, վերակառուցեց Ամերիկան` այն դարձնելով արևմտյան աշխարհի հզորագույն տերությունը: Բրազիլիայում այդպես են անվանում իրենց ֆուտբոլի ազգային այն հավաքականին, որը Պելեի ու Կարինչաի գլխավորությամբ 1958, 1962 և 1970 թվականներին դարձավ աշխարհի չեմպիոն` հավերժորեն հաստատելով բրազիլական գերակայությունը կանաչ դաշտում: [...]
Շատ տեղերում մի քանի օրով դադարել էր էլեկտրամատակարարումը, փողոցներն էլ անանցանելի էին դարձել: Այդ օրերին խանութներում դժվար էր գտնել ջուր կամ փայտ, քանի որ ամերիկացիները սրբել էին առաջին անհրաժեշտության ապրանքները և պաշարմանը նախապատրաստվող ամրոցի պաշտպանների հոգեբանությամբ պատրաստվում էին դիմավորել փոթորիկը: [...]
Կարող է և շատերի համար այս պատմությունը քաղքենի կամ կրկնվող թվա, բայց իմ կարծիքով շատ տեղին օրինակ է: Ես ապրում եմ, ընթերցողներից մեկի բնորոշմամբ, Ամերիկայի Ղռերում՝ Գլենդելում: Այս քաղաքի բնակչության 30 տոկոսը հայեր են: Տարիներ շարունակ Գլենդելի քաղաքապետը հայ էր ընտրվում (Լարրի Զարյան, Բոբ Յուսեֆյան, [...]
Այս հոդվածն ուղարկել է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում սովորող Սեդա Գրիգորյանը: Նա մեկ տարով մեկնել է այնտեղ ուսանելու ռեժիսուրա: Սեդան նույնպես Բանաձևից է: Ժամանակին աշխատել է Ավել-Պակաս երիտասարդական ծրագրում, հետո` պատրաստել է Երկու Աստղի նախորդ եթերաշրջանի օրագրերը, աշխատել է նաև Հատուկ Ռեպորտաժում: Անշուշտ Սեդան մեր բլոգի հավատարիմ ընթերցողներից է: Ու ինչպես ասում են` էլ ինչ ընթերցող, եթե չի ցանկանում մի օր էլ հեղինակ դառնալ: [...]
Վերջին մեկնաբանությունները