Աշխատանք

Դա ես չէի

Փետրվար 3, 2011, Մանու Իրիցյան4 մեկնաբանություն

photoԵրեւի տեսած կլինեք НТВ  հեռուստաալիքի Կենտրոնական հեռուստատեսություն հաղորդումը, ես միշտ եմ նայում, ամեն կիրակի: Լրագրողական ռեպորտաժներից պատրաստված լրատվական-ինֆորմացիոն հաղորդում է: Միշտ մի քանի երկրներում են նկարահանումները, միշտ սենսացիաներ են, սկանդալներ ու բացահայտումներ: [...]

Առանց դեղնուցի ու դիմակների

Հունվար 1, 2011, Մանու Իրիցյան8 մեկնաբանություն

photoՎերջին երկու շաբաթն անտանելի լարված էին: Գործերը թվում էին անվերջանալի, ոչ մի բան, բացի գործից գրեթե չէի անում, լուրեր, կողմնակի ինմֆորմացիա, եթե չէր վերաբերում Ինտերակտիվին կամ ՏՏ-ին պարզապես չէի լսում ու նայում: Ու ընդհամենը մեկ շաբաթ առաջ` հերթական լարված աշխատանքային օրվանից հետո տուն եմ գնում ու սովորության համաձայն որոշում ցնցուղից առաջ մի լավ՝ մոտ յոթ ձվանի խոնավեցնող խյուս պատրաստել ու ոչ ավել, [...]

Ով է տեսել, որ…

Դեկտեմբեր 13, 2010, Արտյոմ Լևոնյան7 մեկնաբանություն

photoՄտածեցի ու որոշեցի գրել, գրեթե ինչպես միշտ, մի քիչ ինձանից, մի քիչ ձեզանից, մի քիչել` մեզանից: Խորագիրը` ով է տեսել, մոտիվացիան` ինչերի կարող են հասցնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաները: Ով է տեսել…գնացինք: Ով է տեսել, որ մեկին ասում ես ինտերնետից օգտվում ես, ասի ` հա կլասնիկում սայտ ունեմ: Ախր դա սայթ չի` դա պրոֆիլ ա: Ով է տեսել, որ քիբորդը` ստեղնաշարը, թափ տաս մեջից մի կտոր պանիր, հաց, բամիա, թթու լցվի գետին: [...]

Չհասցնելու Ֆոբիա

Նոյեմբեր 18, 2010, Մանու Իրիցյան9 մեկնաբանություն

timeԻնչ սկսվել է նոր եթերաշրջանը, ես ոչինչ չեմ հասցնում, չգիտեմ, ես եմ սկսել սխալ կառավարել ժամանակս, թե գործերս են շատ, բայց, իրոք, չեմ հասցնում: Չեմ ասում, թե գործերս անավարտ են մնում կամ <պռավալ> են լինում, բայց անդադար վախենում եմ չհասցնել, ինձ հետեւում է չհասնցնելու մոլուցքը` սպառնում հոշոտել, գերազանցել ինձ ու մինչեւ ուշ երեկո ես սփրթնած այս ու այն կողմ եմ վազում, միայն թե էդ վախն ինձ չհաղթահարի: [...]

Առատ սեղաններ ու դատարկ ստամոքս

Նոյեմբեր 1, 2010, Գոհար Մանուկյան15 մեկնաբանություն

1Հոկտեմբերի 29-ին Արտաշատում բերքի տոնն էր: Ամեն տարի աշնանը Հայաստանի մարզերում եւ քաղաքներում առանձին-առանձին նշում են բերք ու բարիքի տոնը: Կարճ ասած, աշխատում են տարին բոլոր եւ ճտերը հաշվում աշնան կեսին: Բերքի տոնին ես էլ էի մասնակցում ու բնականաբար ոչ հյուրի կարգավիճակով, պարզապես աշխատանքի բերումով: [...]

Քիմ Քարդաշյան, Անջելինա Ջոուլի, Բրետ Փիթ… Նրանք կերազեն, որ մենք իրենց նկարենք… :Ճ

Հոկտեմբեր 30, 2010, Մանու Իրիցյան16 մեկնաբանություն

1Երբ առաջին անգամ լսեցինք, որ Բանաձեւը նաեւ պետքէ լինի  Twitter-ում, բոլորս մի քիչ ներվայինացանք: Հիմա էլ սա, ախր, մի քիչ անհասկանալի էր, թե ինչի համար է այդ միկրոբլոգը: Ամեն դեպքում, երկար ժամանակ, ուշ-ուշ էինք թարմացնում, քիչ էինք հետաքրքրքվում: Չնայած մասնագետների մի մասը կանխատեսում է, [...]

Գնացքը գնաց` մնացինք մեջը…

Հոկտեմբեր 28, 2010, Ալկա Չիլինգարյան6 մեկնաբանություն

3Սոնան նկարում էր իր "Միայնակ տղամարդկանց" ռեպորտաժի համար կադրեր: Եվ ինչպես միշտ ինձ ու Գրիշին /նա մեր վարորդն է / մի կրակի մեջ գցեց: Ռեպորտաժի պատմություններից մեկում հերոսն ասում է, որ իր սիրելիի հետ գնացք է նստում, կամ էլ նման մի բան: Հիմա արդեն լավ չեմ հիշում, համ էլ էականը դա չէ: [...]

Տաթեւի թեւեր

Հոկտեմբեր 23, 2010, Գոհար Մանուկյան44 մեկնաբանություն

imgresՍյունիքի մասին շա~ատ էի լսել, կողքով անցել բազմիցս, բայց երբեւէ մարզում չէի հանգրվանել: Հայստանյան բոլոր կորած-մորած վայրերում եղել եմ, նույնիսկ երբեմն ընկերներս կատակում են, որ քարտեզի վրա բացակայող վայրեր ես գնում ու այդքանից հետո աչքաթող էի արել Սյունիքն իր գեղատեսիլ բնությամբ: [...]

Ես ձեզ վերջը կռվացնելու եմ

Հոկտեմբեր 22, 2010, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

imgres"Բանաձև"-ը ոչ միայն լրագրողական ընկերություն է, այլ նաև կուռ թիմ: Մենք բոլորս շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք: Ու ինչպես ամեն թիմ, այնպես էլ մենք ունենք մեր սիրելի կատակներն ու ֆրազները: Պատմեմ Ձեզ մեր մոնտաժնիկ Մկրյանի աշխատանքային երզանքներից մեկի մասին: Դրա մասին Մկրը երազում է մոտ 3 տարի /երբ ես ու Սոնան առաջին անգամ եկանք նրա մոտ համատեղ մոնտաժի/ : [...]

8 հետաքրքիր ու անհայտ փաստ Microsoft-ի մասին

Հոկտեմբեր 18, 2010, Արտյոմ Լևոնյան4 մեկնաբանություն

1Microsoft ընկերությունը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ կորպորացիաներից մեկը, եթե ոչ առաջինը: Այն, որ Մայքրոսոֆթի սեփականատերը Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդն է արդեն շատ բան է ասում: Սակայն մի շարք հետաքրքիր փաստեր վստահաբար բոլորը չգիտեն: Այսօր կներկայացնեմ հենց այդ շատ հետաքրքիր փաստերը աշխարհի հսկա ընկերության մասին: [...]

Եթե չկաս FB-ում, ուրեմն ընդհանրապես չկաս

Հոկտեմբեր 10, 2010, Մանու Իրիցյան8 մեկնաբանություն

virtualworldՆա, ով չկա Ֆեյսբուքում, ուրեմն ընդհանրապես չկա,- սա Ինտերակտիվի եթերներից մեկի բացման խոսքն էր: Դուրս շատ էր եկել, իրոք, շա~ատ ճիշտ է ասված: Հիշում եմ, շատերը վրդովվեցին, երբ լսեցին այս տողերը, բայց փաստը մնում է փաստ: FB-ն իմ օրվա, կյանքի անբաժան մասն է դարձել. Որ հեռախոսս ձեռքս եմ վերցնում, իսկ ես շատ հաճախ եմ վերցնում, ներխուժում եմ FB: [...]

Ուր է իմ հակասթրեսը

Հոկտեմբեր 9, 2010, Մանու Իրիցյան1 մեկնաբանություն

bad-weekՎերջին երկու շաբաթը ցույց տվեց, որ երբ գալիս է դժբախտությունը, իրոք, մենակ չի գալիս, իսկ սթրեսի դեմ երբեմն նույնիսկ շոփինգն ու շոկոլադն են անզոր: Մեկ շաբաթվա մեջ, առանց չափազանցնելու, Ինտերակտիվի թողարկումը երկու անգամ հավաքեցինք գրեթե սկզբից: Վիրուս կար, թե կոմպն էր հոգնել բոլորիցս, չհասկացանք: Եթերում անդադար վնասվում ու սրտաճմլիկ գոռում էին հայ ծանրամարտիկները` լացացնելով հայ ազգին: [...]

Զզվանք, որն ավարտվեց գրկախառնությամբ

Հոկտեմբեր 2, 2010, Նելլի Հարությունյան30 մեկնաբանություն

photoՇատերը վախենում են օձերից, իսկ ես այնքան էի զզվում, որ վախի մասին չէի էլ մտածում: Բայց դա առաջ էր: Այն ժամանակ դեռ չէի սկսել Հատուկ ռեպորտաժի նկարահանումները: Էս երկու ամսվա ընթացքում էնքան օձ տեսանք, որ մի տեսակ հարազատ դարձանք: Ասեմ ավելին, ես ու օձը գրկախառնվեցինք: [...]

էլ չբողոքեք, որ ռուսերեն չգիտի միայն նոր սերունդը

Սեպտեմբեր 28, 2010, Սոնա Աբրահամյան13 մեկնաբանություն

photoԱյս բլոգս ծնվել է գրականության դասի ժամանակ: Վերջին` 10-րդ ժամն էր, տխուր ու ձանձրալի: Թող ների ինձ իմ դասախոսը, որ իրեն դասի ժամանակ չեմ լսել, բայց այն, ինչ պատմեց այդ դասի ժամանակ ընկերուհիս` շատ ավելի հետաքրքիր էր ու շատ ավելի ծիծաղելի: Ընկերուհիս աշխատում է որպես խմբագիր: Երկու օր առաջ նրա մոտ է գնում իրենց օֆիսի մեծահասակ աշխատողներից մեկը ու նրան տալիս ռուսերենից հայերեն իր արած թարգմանությունը: Ընկերուհիս կարդում է հանգիստ առաջին պարբերությունը, դրանից հետո սկսվում է սարսափելին: [...]

Ապագայի բոմժեր, կամ այսօրվա պուլպուլակ

Սեպտեմբեր 26, 2010, Զոհրաբ Հարոյան12 մեկնաբանություն

nivaՄենք երբեք հարուստ չենք եղել: Անգամ հիշում եմ, որ փոքր էի, մի օր տանը մի ռուբլի գումար էր մնացել, որով, ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մի տուփ լուցկի անգամ հնարավոր չէր գնել: Հայրս փողը հանեց ու կախեց պատի մեխից: Լայն ժպտացինք ու մի 2 ժամից հորս գործ առաջարկեցին, հետո մի պարկ փողով տուն եկավ, բայց էլի հարուստ չէինք, [...]

Շնորհավոր ծնունդ, Ժպտերես !!!!! ::::: )))))))

Սեպտեմբեր 25, 2010, Նելլի Հարությունյան3 մեկնաբանություն

SmileyՕնլայն շփումները, հաստատ, թերի կլինեին, եթե սմայլիկները չլինեին: : ) ուրախ եմ, : ( տխուր եմ, գուցե և բարկացած, ու էլի նման պայմանական շատ նշաններ, որ համուհոտ են տալիս մեր անձայն շփումներին: Իսկ ով է սմայլիկի հայրը: Մտքովս երբևէ չէր անցել, բայց ինչ-որ մեկն առաջինն է այդ թվային ժեստերն օգտագործել: Եվ շատ պատահական ինձ համար բացահայտում արեցի: Առաջին սմայլիկն ու ես մի տարիքի ենք: Սեպտեմբերի 19-ն էլ նրա ծննդյան օրն էր: [...]

Մարդու Իրավունքների պաշտպանին մարդու իրավունքների պաշտպան է պետք

Սեպտեմբեր 23, 2010, Զոհրաբ Հարոյան10 մեկնաբանություն

fransiakanԵրբ փոքր էի, 2 իրավունք գիտեի` մեկը իմն էր, իսկ մյուսը` մանկապարտեզի իմ դայակինը: Իմ իրավունքն ու պարտականությունն էր խելոք մնալը, իսկ դայակինս` չարություն անելու դեպքում ականջս պինդ քաշելը: Տարիներ հետո հասկացա, որ բացի սեւից ու սպիտակից, շատ ուրիշ գույներ էլ կան աշխարհում, բայց իրավունքների ու պարտականությունների քանակը մեծ հաշվով չփոխվեց: [...]

Ով է նա` Երրորդը

Սեպտեմբեր 22, 2010, Մանու Իրիցյան5 մեկնաբանություն

car-insurance2011-ի հունվարի մեկից  բոլոր տրանսպորտային միջոցները` հասարակական, թե անձնական, պետք է ապահովագրվեն: Չեն ապահովագրվի միայն 50կմ/ժամ արագություն կամ 50 խորանարդ սմ-ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները: Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե սրանք որ մեքենաներն են, բայց իմացողը երեւի գիտի: Ուրեմն, այս ամենի մասին ես իմացա ԿԲ-ի կազմակերպած ԱՊՊԱ սեմինարին: [...]

Հաջորդ էջ »