Հարցն այն չէ, որ այս հարցը միշտ էլ ակտուալ է, ավելին` ամեն առավոտ: Անձամբ ես օրս սկսում եմ հենց այդ հարցով. Ի?նչ հագնել այսօր: Շաբաթը գոնե երկու անգամ էլ այս հարցը, որպես անհույս ճիչ, տեսնում եմ ընկերուհիներիցս որեւէ մեկի ստատուսում: Ուրեմն մենք, իրոք, կամ շոր չունենք հագնելու կամ էլ ինչ-որ խնդիր ունենք: Իսկապես չեմ հասկանում: Չնայած,գիտեմ մեր սեռին ամենաբնորոշ գծերից մեկն է, գուցե կյանքում չենք սիրում մեծ փոփոխություններ, բայց հագուստի բազմազանությունը մեզ համար կարեւոր է: [...]
Իսկական Միլանը ճանաչելու ու տեսնելու համար պետք է գնալ Մայր Տաճարին հարող կենտրոնական փողոցներ: Այստեղ մարդաշատ է, աղմկոտ: Կողք կողքի շարված են աշխարհի բոլոր բրենդերը` վերջին հավաքածուներով: Փողոցներում Միլանի ոչ թե կծու, այլ ամենահայտնի օծանելիքների բույրն է տարածված: [...]
Իսկ ով է ասել, թե եվրոպացիներն անտարբեր են ու սեռական պատկանելությանը վաղուց ուշադրություն չեն դարձնում: Իտալացիների ձկնային ընթրիքի ամենաեռուն պահին, մի քանի տիկին լրագրողներ սկսեցին փսփսալ: Մեկ էլ Չեխիայի <Հանրապետություն> թերթի լրագրողը հայտարարեց, որ ինքը վստահ է, [...]
Իտալացի կանայք, ինչպես ես, սիրում են հագնել բարձրակրունկ կոշիկներ: Բայց ի տարբերություն, ինձ ու մնացած հայ կանանց, մոտոցիկյով են շրջում քաղաքում, իսկ կրունկներն ու կարճ կիսաշրջազգեստներն ամենեւին էլ չեն խանգարում: Մի բան էլ հասցրեցի նկատել. Իտալացի կանայք ներքնաշոր կրել չեն սիրում: Չէի նկատի, եթե օպերատորիս արձագանքները չլինեին: Այն, որ իտալացիները նման են մեզ, իրոք ճիշտ է: [...]
Վերջին մեկնաբանությունները