Բարեգործ էր, ասենք, Մանթաշովը: Իսկ օրինակ հայ շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք 5 համակարգիչ են առնում ու վազում մանկատուն կամ սուրճ արտադրողը, որն իր իսկ սարքած ու անորակ սառը սուրճը հրամցնում է ծերանոցների բնակիչներին, ներեցեք, բարեգործ անվանել չեմ կարող: Ու սրանք ու սրանց նմանները մի քանի հարյուր անգամ… [...]
Վերջերս հայ բարերաների մասին էի կարդում: Դե, Մանթաշյանի, Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի ու նրանց բարեգործությունների մասին շատ ենք լսել: Այդ մասին նույնիսկ լեգենդներ են հյուսում: Տպավորությունս մեկն էր, այսօրվա մեր հայ գործարարները դեռ շաա~ատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ նրանց հասնեն: Նրանք ոչ թե լոկալ, այլ միջազգային մասշտաբի բիզնեսմեններ էին: Նրանց անունները միայն մեզ` հայերիս չեն ծանոթ: [...]
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը գրեթե ոչնչով աչքի չի ընկնում: Ավելի շուտ ավան, քան գյուղ է հիշեցնում: Միայն մի մեծ սպիտակ շենք է, որ հեռվից հեռու աչք է ծակում. Գյուղի դպրոցն է: Սովոր ենք գյուղերում փլված, խեղճ դպրոցներ տեսնել: Երեք տարի առաջ Լեռնագոգում էլ նույնը կտեսնեինք: [...]
Վերջին մեկնաբանությունները