Գներ

Հաց ու պանիր, կեր ու բանիր

Հունիս 2, 2011, Արաքս Թադևոսյան10 մեկնաբանություն

Հաց ու պանիր, կեր ու բանիր, բայց եթե պանիր չկա, ինչ բանելու մասին է խոսքը: Ես, երևի, վերջերս դրա համար չեմ կարողանում գործ անել :Ճ :Ճ:Ճ: Իսկ եթե ավելի լուրջ, արդեն ինչքան ժամանակ է կարգին հայկական պանիր խանութներից դժվար է գտնել: Ոչ Լոռի տեսակը կա, ոչ Չանախը: [...]

Cluber?, թե՞ ակումբավար

Դեկտեմբեր 6, 2010, Մանու Իրիցյան5 մեկնաբանություն

Club DancingԵս cluber չեմ, բայց դեմ էլ չեմ ամիսը գոնե մեկ կամ երկու անգամ ուրբաթ կամ շաբաթ երեկոս անցկացնել որեւէ ակումբում, մանավանդ, եթե նախընտրածս դիջեյն է նվագում: Քլաբեր բառը չեմ թարգմանում, մի անգամ փորձեցի, ստացվեց՝ ակումբավար, իսկ ավելի լուրջ՝  ավելի երկար է ստացվում. ակումբային կյանքով ապրող մարդ: Ամեն իրեն հարգող cluber գիտի, թե որտեղ անցկացնի իր երեկոն, Երեւանում քիչ չեն նման ակումբները՝ ըստ ճաշակի ու նախասիրությունների: [...]

Ով է ուզում դառնալ մի քիչ ազնիվ կամ ինչպես ինտերնետի գինը 50 տոկոսով իջավ

Սեպտեմբեր 11, 2010, Արտյոմ Լևոնյան6 մեկնաբանություն

ProvidersՎերջերս իմացա, որ իմ ընկերներից մեկը դեռ մեկ րոպեն 80 դրամով  է խոսում իր բջջային կապից: Ուշադիր չի եղել ու չգիտի, որ արդեն վաղուց նման սակագին չկա: Այդպես հիշեցինք այն ժամանակները, երբ բջջայինի քարտ ձեռք բերելը 200-300 դոլար էր և նրանից կարող էին օգտվել ընտրյալները, բոլորին չէին վաճառում, իսկ հերթից առաջ ընկնելը ծանոթով էր: [...]