Երաժշտություն

World Music Awards` հայկական ձևերով

Ապրիլ 2, 2011, Ալկա Չիլինգարյան23 մեկնաբանություն

mrcanakՄի քանի օր առաջ տեղի ունեցավ շատերի կողմից այդքան սպասված Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Դե պատկերացնում եք, մարդիկ ինչքան են դրան սպասում, մի մասը իրենց նոր շորերը ցուցադրելու, մյուս մասը նոր խոսալու թեմա գտնելու համար: Ու մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանը  դրսում սոված նստած էր, ներսում իրադրաձություները արագ-արագ զարգանում էին: Չգիտեմ սոված Րաֆֆի Հովհաննիսյանն էր պատճառը, թե քիչ բյուջեն, [...]

Նռան համն ու գույնը

Մարտ 6, 2011, Ընթերցող2 մեկնաբանություն

imagesՓոքր ժողովուրդներին հատուկ սնապարծությամբ ամենուրեք, նաև ֆիլմերի տիտրերում, մենք /հատկապես սփյուռքում ապրողներս/ փնտրում ենք -յան-ով վերջացող ազգանուններ և շատ երջանկանում ենք, երբ գտնում ենք: Հաճախ դրա շնորհիվ նույնիսկ դիտում ենք այդ ֆիլմերը, որպեսզի հասկանանք, թե ինչ դերակատարություն է ունեցել մեր հայրենակիցն այդ ֆիլմում: [...]

Փոխվող սերունդ

Դեկտեմբեր 21, 2010, Արտյոմ Լևոնյան2 մեկնաբանություն

comm1Երբ դեռ 14 տարեկան էի, Հայաստանում սկսվեց ռեփի ծաղկումն ու ծաղկունքը: Այստեղ նոր-նոր սկսեցին լսել այդ փողոցային կյանքի մասին` երաժշտական ինչ-որ ռիթմերի տակ: Երևանում հայտնվեցին առաջին աղջիկներն ու տղաները, որոնք հագնում էին լայն ջինսեր ու մինչև ծնկները հասնող շապիկներ, մազերը երկարեցին, քայլվածքը` փոխվեց: Փոխվեցին ինչ-որ բաներ: Այդ ժամանակահատվածից առաջ ես արդեն ունեի երկար մազեր, հագնում էի լայն ջինսեր ու մարմնիս կեսը փակող վերնաշապիկներ: [...]

Cluber?, թե՞ ակումբավար

Դեկտեմբեր 6, 2010, Մանու Իրիցյան5 մեկնաբանություն

Club DancingԵս cluber չեմ, բայց դեմ էլ չեմ ամիսը գոնե մեկ կամ երկու անգամ ուրբաթ կամ շաբաթ երեկոս անցկացնել որեւէ ակումբում, մանավանդ, եթե նախընտրածս դիջեյն է նվագում: Քլաբեր բառը չեմ թարգմանում, մի անգամ փորձեցի, ստացվեց՝ ակումբավար, իսկ ավելի լուրջ՝  ավելի երկար է ստացվում. ակումբային կյանքով ապրող մարդ: Ամեն իրեն հարգող cluber գիտի, թե որտեղ անցկացնի իր երեկոն, Երեւանում քիչ չեն նման ակումբները՝ ըստ ճաշակի ու նախասիրությունների: [...]

Խենթ ու խելառ Վաքեն

Նոյեմբեր 2, 2010, Ընթերցող3 մեկնաբանություն

1Երբ եվրոտեսիլում հաղթեց անճոռնի դիմակներով ֆիննական խումբը, մենք բոլորս ապշած էինք, թե ինչու են նախընտրությունը տալիս այդպիսի երաժշտությանը: Բայց այս տարի Գերմանիայում ճանապարհորդելիս հասկացա, թե երիտասարդների մեջ որքան շատ երկրպագուներ ունի հենց այդ ոճը: Այն փոքր քաղաքը, որտեղ ես մնում էի, [...]

Joe Cocker-ը դարձել է ռաբիզի նոր արքա

Սեպտեմբեր 30, 2010, Սոնա Աբրահամյան30 մեկնաբանություն

photoԿարող եք ասել, թե ինչ են անում ռաբիս տղաները իրենցից  ավելի խելացի աղջկներին գրավելու ու սիրաշահելու համար: Բացի նրանից, որ փորձում են ցույց տալ իրենց ունակությունների ողջ շրջանակը ի դեմս <գոլդ > համարներով մեքենայի ու լավ <ախպերության>, հենց որ տեսնում են, որ դա չի անցնում փորձում են ապացուցել, որ իրենք էլ են սիրում բարձրաճաշակ երաժշտություն, որը իրականում ոչ մի դեպքում չէին փոխի իրենց կարգին <մուղամի> հետ: [...]

Ո՞ւր է քայլում 21-րդ դարի երիտասարդությունը

Սեպտեմբեր 27, 2010, Ընթերցող10 մեկնաբանություն

imagesՈր երիտասարդությունը ծանոթ չէ դասական երաժշտությանը, ինձ թվում է, ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն, որ ջակի-ջուկի 1 օրվա կամ ամսվա կյանք ունեցող երգերի սիրահար է: Բանն է այն է, որ մեզ դուր է գալիս ոչ թե բովանդակությունը, այլ ձևը: Ասենք, նոր կլիպ է դուրս եկել, որի մեջ երգիչը կամ երգչուհին բերանը բացում ու փակում է ու մոդայի վերջին ճիչը ցուցադրում: [...]

Կալիֆորնիայում` <<Մեծ>> Երկրաշարժին Սպասելով

Օգոստոս 4, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]2 մեկնաբանություն

Kaiser Permanente Building - Northridge EarthquakeՀուլիսի 7-ին ժամը 4:30-ին, 5.7 ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց Լոս Անջելեսի տարածքում և մենք Գլենդելում զգանցինք մոտ 5-10 վայրկյան տևողությամբ ցնցումները: Այս ցնցումներն արդեն սովորական են դարձել Հարավային Կալիֆորնիայի բնակիչների համար, որովհետև բավականին հաճախ են տեղի ունենում: [...]

Հայկական ռոքի պատմությունն ու ամենից ամենաները

Հունիս 29, 2010, Մանու Իրիցյան7 մեկնաբանություն

bambirԱգրեսիվ երաժշտություն շատ եմ սիրում, ավելի ճիշտ` ներվ ունեցող, նյարդերը հանգստացնող երաժշտություն. ինձ թվում է, հենց դրա համար եմ ռոք սիրում: Ռոքի մասին դեռեւս ոչ մի անգամ լուրջ բան չեմ նկարել, բլոգ եմ գրել, փոքր-մոքր ռեպորտաժիկներ, բայց որ լուրջ, այն էլ հայկական ռոքի մասին, [...]

Թբիլիսիի ամենագեղեցիկ հայկական տոներից մեկը

Հունիս 27, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

roseԴա Վարդատոնն է, բայց ոչ մի տրամաբանական կամ անտրամաբանական կապ չունի Վարդավառի հետ, սա բոլորովին այլ տոն է: Վարդատոնը Սայաթ-Նովայի հիշատակի օրն է և յուրաքանչյուր վրաստանցի և հատկապես թիֆլիսեցի այս տոնին վերաբերում է մեծագույն հարգանքով: [...]

Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

Հունիս 24, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

2Անցած ամիս ավարտվեց վրացական Թաքնված տաղանդ նախագիծը, որին մասնակցում էր նաև շնորհալի հայուհի Աննա Խանչալյանը: Արդեն շատերդ գիտեք, թե ինչպես էր երգում Աննան, ինտերնետով հնարավորություն եք ունեցել լսել նրա կատարումները և Աննան, ոչ միայն Վրաստանում ու Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ: [...]

Իմ նոր հայկական Playlist-ը

Հունիս 23, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]4 մեկնաբանություն

wikipedia-on-ipodՎերջին տասնամյակում մարդիկ հիմնականում համակարգիչն ու ինտերնետն են օգտագործում երաժշտություն ձեռք բերելու ու լսելու համար: Playlist կոչվածը արդեն վաղուց եկել է փոխարինելու ալբոմին: Մարդիկ կարող են տարբեր երգիչների երգերն իրենց ուզած հերթականությամբ դասավորել ու լսել, երբ ուզում են: [...]

Որտեղ է երիտասարդության քաղցրությունը

Հունիս 8, 2010, Արտյոմ Լևոնյան4 մեկնաբանություն

photoԵրիտասարդության հետ միշտ ասոցիացվում է կյանքի ամենալավ տարիները: Ինձ մոտ դեռ ասոցիացիաներ չկան, դեռ իմ իրականությունն է, իմ այսօրը: Սակայն ինչպես է ձևավորվում այդ լավագույնը, այ այդ հարցն է, որի պատասխանը ուզում եմ հիմա գտնել ձեզ հետ միասին: Օրինակ ես նախընտրում եմ ակտիվ ժամանցը, սիրում եմ ընկերներիս հետ դուրս գալ երեկոյան, այսպես կոչված ուիքենդին գնալ ակումբ մի քիչ պարել, մի քիչ ալկոհոլ` լավ տրամադրության համար: [...]

Եվրատեսիլը ետնաբեմում ու կարապի լճի փոքրիկ հրդեհը

Մայիս 31, 2010, Արտակ Վարդանյան3 մեկնաբանություն

photo1Նախաեվրատեսիլյան կրքերը բորբոքվել էին, այս տարի իհարկե ոգեւորությունն էր պատճառը ու հաղթանակի սպասումը: Այդ օրը հանրային հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց հայերի ուրախությունը` եվրատեսիլում առաջին հորիզոնականի ախորժակով մարդկանց:Եթե հետեւել եք, գիտեք, Հայաստանում էր Մոլդովայի ներկայացուցիչ Նելլին եւ սերբ Մարկոն: [...]

Եվան լավ երգեց թե վատ. Սա չէ կարևոր: Կարևորը փաստերն են:

Մայիս 31, 2010, Տիգրան Զարեյան23 մեկնաբանություն

photo1Չափից ավելի տարրական ու տրամաբանական ծիրանի կորիզից դուրս եկող ծառը Եվրոպային ոչինչ չասաց: Անհասկանալի էր Ռիվասի հանդերձը: Տպավորություն էր ստեղծվում, որ շորերի վերին մասը հագել էր, չէր հասցրել ջինսե տաբատը փոխել ու բեմ էր դուրս եկել հապշտապ: Մեղմ ասած անհասկանալի ոճի հանդերձ: [...]

Եվրատեսիլ. Մեզնից Հեռու ու Մեզ շատ մոտ

Մայիս 22, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]12 մեկնաբանություն

eurovision-2010ԱՄՆ-ում Եվրատեսիլին երևի միայն հայերն են հետևում: Մենք չենք կարող քվեարկել մասնակիցների օգտին, բայց Անդրեի մասնակցությունից մինչև օրս Եվրատեսիլը քննարկման թեմա է դարձել հայ համայնքում: Հետաքրքրված ամերիկահայերն օնլայն դիտում են մրցույթը, [...]

Մի խինդ, մի ուրախություն էր տիրում ադրբեջանական ինտերնետ կայքերում` իրենց գիտեն նաև Հոլուվուդում

Ապրիլ 23, 2010, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

robert-pattinsonԱդրբեջանի մամուլի ամենասիրելի գործը սուտ լուրեր տարածելն է: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ տեղի ՉԻ ունեցել աշխարհում` կարդացեք ադրբեջանական մամուլ: Էնքան հորինեցին, որ հասան նույնիսկ Հոլիվուդ, էն էլ ում Ռոբերտ Փեթթինսոնին – բոլորի կողմից շատ սիրված վամպիրին Twilight-ից: Այն, որ Արդբեջանից Եվրատեսիլ մեկնող Safura-ն շաաաատ է սիրում Ռոբիին, արդեն հայտնի փաստ է: Նա իր ամեն հարցազրույցում դա է նշում, հույս ունենալով, որ մի օր դերասանը իրեն կլսի: [...]

Էռնա Յուզբաշյանի <խուլիգանությունները>, երբ տեսախցիկներն անջատեցին

Մարտ 24, 2010, Արտակ Ալեքսանյան55 մեկնաբանություն

Erna-YuzbashyanՄի քանի օր առաջ Հայաստանում էր ԱՄՆ մշտական բնակություն հաստատած հայ անվանի երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Անկեղծ ասած, այդ երգչուհու կենդանի համերգին երբեք չէի մասնակցել: Որպես լրագրող, գիտեի նրան, տեսել էի խորհրդային ու 90-ականների մի քանի տեսահոլովակ: Այդ պատճառով հաճույքով գնացի նրա երեկոյին, որ կազմակերպել էր Արթուր Գրիգորյանը` Երևանի երգի պետական թատրոնում: Կային նաև տեսախցիկներ, և համերգը ձայնագրվում էր հեռուստատեսությամբ ցուցադրելու համար: [...]

Հաջորդ էջ »