Երեխաներ
Մեր ժամանակ այդպես չէր, մենք մեծերին հարգում էինք: Բա մենք էսպես էինք խոսում մեծերի հետ, բա մեր կարդացած գրքերը, մեր դպրոցը, կրթությունը……. Մարդկային թերացումների, բարդույթների հանդեպ սովորաբար տոլերանտ եմ: Բայց հունից դուրս եմ գալիս, երբ միջին և բարձր տարիքի մարդիկ, որոնց կյանքն ավարտվել է խորհրդային միության կյանքի հետ միասին, սկսում են չարախոսել այսօրվա պատանիների ու երեխաների մասին: Որովհետև. [...]
3 տարեկան Շարլոտա Հարսայդը, ինչպես ցանկացած երեխա, սիրում է խաղալ տիկնիկներով: Սակայն փոքրիկն ավելի փոքր է, քան իր տիկնիկը: Նրա հասակը ընդամենը 56 սմ է: Աղջիկը, որն իր ընտանիքի հետ ապրում է մերձծովյան մի գյուղում, տառապում է հազվագյուտ հիվանդությամբ` գաճաճության յուրահատուկ տեսակով: Աշխարհում այդ հիվանդությամբ … [...]
Բրիֆինգ ուղիղ հարցեր նախագծի վերջին թողարկումներից մեկի հյուրը առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, որի հետ քննարկում էինք անվճար համակարգից օգտվելու կարգը, բուժհաստատությունների այսօրվա գործելաոճը: Վահան Պողոսյանը պնդում էր, [...]
Հիշում եք, չէ՞, Տիգրանի պատմությունը: Այն երեխայի, որ մանկատանն էր հայտնվել այն բանից հետո, երբ մայրը նրան մեկ տարեկանում աղբանոցն էր նետել: 2 ամսից երեխան կդառնա 10 տարեկան և դեռ շարունակում է մնալ մանկատանը: Հիշեցնեմ, որ Հատուկ ռեպորտաժ - ով մենք պատմեցինք մի ամուսնական զույգի մասին, ով որոշել էր որդեգրել Տիգրանին: [...]
Վերջերս սկսել եմ մեծ հետաքրքրություն ցուցաբերել Վրաստանի օրենդրական դաշտի հանդեպ: Դե, պարզ է, Վրաստանն իմ մասնագիտական ուղղությունն է և պարտավոր եմ իմանալ այս գծով ամեն ինչ, բայց վերջին ընթացքում նոր օրենքներն ինձ համար ոչ թե մասնագիտական առումով են հետաքրքիր, այլ որպես շարքային քաղաքացու: [...]
Հիմա ես հավատում եմ, որ ամեն ռեպորտաժ ինչ-որ չափով իր ազդեցությունը թողնում է լրագրողի կյանքում, եթե չեք հավատում, հակառակը ձեզ չեմ էլ համոզի, ես ինքս չէի հավատում, հավատացի անձնական փորձից հետո միայն: Թե ինչպես, հաստատ չեմ մանրամասնի, ուղղակի կասեմ, [...]
Սպառնալիքները շարունակվում են: երեխային աղբանոց նետած կինը 10-ը տարի անց հայտնվել և հիշել է իր իրավունքները: Հիշեցնեմ, որ խոսքը մի երեխայի մասին է, որին որդեգրման էին տվել` հիմնվելով այն փաստի վրա, որ երեխան ծնողազուրկ է: Հիմա այդ կինը պարբերաբար գալիս է մանկատուն, որտեղ երեխան ապրել է վերջին 3 տարիներին ու սպառնում տնօրենին` [...]
Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես սկսեմ բլոգս, որ կարողանամ փոխանցել իմ զայրույթի գոնե մի քանի տոկոսը: Ապրում ենք 21-րդ դարում, անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն ունենան անհոգ, ուրախ եւ ապահով մանկություն, նույնիսկ ավելորդ անգամ երեխային նկատողություն չենք անում` հաշվի առնելով, որ որոշակի տարիքում նրա մոտ դա շատ խոր նստվածք է թողնում: [...]
Ծնունդն ընդունող բժիշկները չհավատացին իրենց աչքերին, երբ տեսան նորածնին: Չինաստանի Հունան նահանգի նորածինը, որին կնքեցին Սյաո Հոյկան թերաճ էր ծնվել: Ավելին` դեմքի փոխարեն դիմակով: Նրա մայրը`24-ամյա Լիուն, երբ առաջին անգավ տեսավ տղային, հիսթերիայի մեջ ընկավ, մեղադրել բժիշկներին ու հաշիվ պահանջել: Նրան անգամ առաջարկեցին նորածնին թողնել հիվանդանոցում ու մոռանալ նրա գոյությունը: [...]
Վերջապես մեր կենցաղ է մտնում փողոցն անցնելիս լուսացույցին նայելը: Կամաց-կամաց մարդիկ սովորում են, որ կարմիր լույսի տակ չի կարելի փողոցն անցնել, անգամ եթե այն դատարկ է: Բայց ոնց եմ ջղայնանում, երբ մայթին կանգնած սպասում եմ կանաչ լույսին, մեկ էլ մարդիկ գալիս ու առանց երկար-բարակ մտածելու անցնում են: Գրողի ծոցը բոլոր գույները, իրենց այդպես էր հարմար: [...]
15 տարի շարունակ չինուհի Սյաո Ֆենգի տեսքը նման էր հետ ծալված ոտքերով այլմոլորակայինի: Նա Հարիբինայից է` Չինաստանի հյուսիս-արևմտյան Հելոնդջիյանգ նահանգից: Անհավատալին դարձավ իրական, երբ աղջիկը 7 տարեկանում ավտովթարի զոհ դարձավ: Չին վիրաբույժների գործը հեշտ չէր: Սյաո Ֆենգի ծնկները ոլորվել էին 180 աստիճանով: Պետք էր ընտրություն կատարել` կամ աղջնակի կյանքը կամ նրա ոտքերը: Ոտքերը ծնկներից ներքև կտրեցին, սակայն աղջկա ոսկորները սկսեցին աճել հակառակ բնությանն ու մարդկային էվոլուցիային եւ ճիշտ ու ճիշտ արագիլի ոտքերի պես: [...]
Այսօր, եթե փորձենք դուրս գալ և զբոսնել երևանյան փողոցներով,անպայման,կհանդիպենք մուրացկանների, ովքեր ամենատարբեր տարիքի են: Ի±նչն ե ստիպել նրանց զբաղվել մուր ացկանությամբ: Արդյոք պատճառը աշխատանք չլինելն է, թե± սա գումար վաստակելու ավելի հեշտ տարբերակ է: Երեկ Աբովյան փողոցում հանդիպեցի միջին տարիքի մի կնոջ, ում արտաքինից չնայած չէիր կարող կռահել, որ մուրացկան է, դիմեց ինձ, որ նրան օգնեմ դրամով: [...]
Հաղթանակ զբոսայգին իր դռներն է բացել անպաշտպան երեխաների առաջ:Ամեն ինչ տեղը տեղին է.այրող արև, պտտվող, տակնուվրա լինող կարուսելներ, բազմապիսի, զանազան ու զարմանազան տաղավարներ` իրենց զարմացնող գներով, իսկ պարտադիր շահումները երեխաների ծնողների գրպաններին էին խփում, երեխաներն էլ նրանց շորերից քաշում. [...]
Շիկահողի արգելոցի տարածքում է գտնվում Ներքին Հանդ գյուղը: Գյուղը սակավամարդ է: Մոտ 50 հոգի: Կա դպրոց յոթ ուսուցչով ու վեց աշակերտով: Աշխատանքային ժամին մտա դպրոց: Ոչ տնօրենն էր տեղում, ոչ էլ ուսմասվար կար: Շենքը մեծ էր, բայց սովորող չկար: Միևնույն դասարանում ուսանում էին 3-րդ, 5-րդ ու 7-րդ դասարանի աշակերտները` 3 հոգի: Ուսուցչուհին բողոքում էր. [...]
Հայաստանում ֆիզիկական թերություն ունեցող երեխաներին հանձնում են մանկատուն: Սա իհարկե բացարձակ ճշմարտություն չէ. Այսինքն ճշմարտություն է, բայց ոչ թե որ հանձնում են բոլոր ծնողները, այլ եթե արատ ունեցող երեխան մանկատանն է, ուրեմն ծնողը հրաժարվել է նրան ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Գավառի մանկատանը մի տղա կա, որը դեմքին մեծ կարմիր նշան ունի ի ծնե, ծնողները հենց դրա համար են հրաժարվել երեխայից, չնկատելով նույնիսկ նրա լուսավոր ու պայծառ աչքերը: [...]
Առաջին հայացքից կարող է թվալ, թե նստել դարդերս եմ պատմում, բայց ես ուզում եմ իմ մասնավոր օրինակով ներկայացնել այն իրավիճակը, որում հաճախ ենք հայտնվում են ՀՀ քաղաքացիներս, մի քիչ պաթետիկ կհնչի, բայց կարծում եմ`այս դեպքում տեղին է: Թե առաջին մասում, թե հիմա նորից ներկայանում եմ որպես ծնող: Ինչպես և մանկապարտեզի դեպքում, [...]
Ինչու պետք է մի գեղեցկադեմ տիկին, որին նոր են նշանակել մանկապարտեզի տնօրեն, իրեն ավելի շատ տեր զգա եղածին, քան մանկապարտեզի երկար տարիներ աշխատող կոլեկտիվը: Ես ինձ իրավունք չեմ վերապահում գրել կոլեկտիվի մասին, կգրեմ ծնողների մասին, որոնք հատուկ ընտրել են այդ մանկապարտեզը: Ոմանց նույնիսկ երրորդ երեխան է այդտեղ հաճախում: Իմ երեխան դեռ չէր ծնվել, բայց ես արդեն որոշել էի, [...]
Վերջին մեկնաբանությունները