Երթևեկություն

Ինչ ենք մենք մտածում ……

Դեկտեմբեր 29, 2010, Սոնա Աբրահամյան27 մեկնաբանություն

girl thinkingԵրեկ նստել էի ավտոբուս: Այնքան եմ սիրում երթուղայինը փոխարինել ավտոբուսով, բայց վերջերս ընդհանրապես դա չի հաջողվում` երկար են գնում, ես էլ անընդհատ ինչ-որ տեղ եմ շտապում: Բայց երկու օր առաջ հարմարեցրի ու դասի գնալիս ավտոբուս նստեցի: Ավտոբուսների ուղևորների մասին ինձ մոտ մնացել էին մանկական հիշողություններ, որ կապված են պապիկ-տատիկների  հետ: [...]

Տաքսի-տաքսի

Դեկտեմբեր 10, 2010, Արաքս Թադևոսյան12 մեկնաբանություն

taxiՄիայն Հայաստանում կարելի է ամեն օր տաքսի նստել, գնալ նույն կետից մյուսը և ամեն օր տարբեր գումար վճարել: Մեր տնից մինչև Հանրային հեռուստաընկերություն 7կմ է, անձամբ եմ չափել, երբ մեր մեքենայով եմ լինում, այդ թիվն անփոփոխ է մնում: Բայց հերիք է նստեմ տաքսի, այդ թիվը հասնում է մինչև 9 կմ-ի, դե կախված նրանից , [...]

Կանաչ լույս է` անցե’ք

Հոկտեմբեր 8, 2010, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

karmir luysՎերջապես մեր կենցաղ է մտնում փողոցն անցնելիս լուսացույցին նայելը: Կամաց-կամաց մարդիկ սովորում են, որ կարմիր լույսի տակ չի կարելի փողոցն անցնել, անգամ եթե այն դատարկ է: Բայց ոնց եմ ջղայնանում, երբ մայթին կանգնած սպասում եմ կանաչ լույսին, մեկ էլ մարդիկ գալիս ու առանց երկար-բարակ մտածելու անցնում են: Գրողի ծոցը բոլոր գույները, իրենց այդպես էր հարմար: [...]

Քայլքին համարժեք անկախություն և արդյունքներ

Հոկտեմբեր 6, 2010, Գոհար Մանուկյան13 մեկնաբանություն

slowՀատկապես ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հասկացա, որ հայերը չափից դուրս, ներվայնության ձգտող դանդաղկոտ են: Մենք դաա~ն-դաղ ենք ուտում, դաա~ն-դաղ մտածում, դաան-դաղ քայլում, դաան-դաղ խոսում ու ընդհանրապես բոլոր գործողությունները մեզ մոտ դաանդաղեցված են` [...]

Ապագայի բոմժեր, կամ այսօրվա պուլպուլակ

Սեպտեմբեր 26, 2010, Զոհրաբ Հարոյան12 մեկնաբանություն

nivaՄենք երբեք հարուստ չենք եղել: Անգամ հիշում եմ, որ փոքր էի, մի օր տանը մի ռուբլի գումար էր մնացել, որով, ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մի տուփ լուցկի անգամ հնարավոր չէր գնել: Հայրս փողը հանեց ու կախեց պատի մեխից: Լայն ժպտացինք ու մի 2 ժամից հորս գործ առաջարկեցին, հետո մի պարկ փողով տուն եկավ, բայց էլի հարուստ չէինք, [...]

Տապակ ուղեղով, արդուկ գլխով ու առանց քաղաքավարության

Սեպտեմբեր 18, 2010, Նելլի Հարությունյան8 մեկնաբանություն

photoՃանապարհն, ընդհանրապես, երթևեկելու համար է, բայց մարդիկ կան, ովքեր այն օգտագործում են` որպես զրույցի հարմար վայր: Եթե նրանք մեքենայով չլինեն, պետքս էլ չի լինի, ինչքան ուզում են, թող քաշվեն ճանապարհի մի կողմը, զրուցեն: Բայց այդ հարթ ուղեղները մեքենաները կանգնեցնում են ուղիղ ճանապարհի մեջտեղը, գլուխները պատուհանից դուրս հանում ու զրույցի բռնվում: [...]