Երևան
Բոլորը մի բան հաստատ գիտեն ` բոլորն ուզում են, որ մեր քաղաքը մաքուր լինի: Ում էլ հարցնես, փողոցում որ մեկին մոտենաս, կասի. Ես շատ եմ սիրում Երևանը, Երևանը մեր քաղաքն է, շատ կուզենայի, որ մի քիչ էլ մաքուր լիներ: Ուղղակի վատն այն է, որ այդ նույն մարդն այս ամենն ասելուց հետո կարող է ձեռքի եղած աղբը գցել գետնին ու շարունակել խոսակցությունը: [...]
Փոքրուց երազել եմ գյուղում պապիկ կամ տատիկ ունենալ, որ ամռանը, երբ բոլորը գնում են գյուղ հանգստանալու, ես էլ գնալու տեղ ունենամ: Բայց ափսոս, տատիկս էլ, պապիկս էլ Երևանից են ու գյուղում հանգստանալու հաճույքից ես միշտ էլ զրկված եմ եղել: Փոխարենը հենց որ սկսել եմ աշխատել, այնքան եմ տարբեր գյուղեր գնացել նկարահանումների համար, [...]
Ես տարօրինակ սովորություն ունեմ, դասի կամ աշխատանքի գնալիս տանից դուրս եմ գալիս այն հաշվարկով, որ նստեմ ամենաերկար ճանապարհով իմ ուզած տեղը հասնող երթուղայինը, եթե իհարկե նորից զարթուցիչս չի մոռացել, որ պետք է զանգի, և ես նորից ինչ-որ տեղ չափից դուրս չեմ շտապում: [...]
Երբ դեռ 14 տարեկան էի, Հայաստանում սկսվեց ռեփի ծաղկումն ու ծաղկունքը: Այստեղ նոր-նոր սկսեցին լսել այդ փողոցային կյանքի մասին` երաժշտական ինչ-որ ռիթմերի տակ: Երևանում հայտնվեցին առաջին աղջիկներն ու տղաները, որոնք հագնում էին լայն ջինսեր ու մինչև ծնկները հասնող շապիկներ, մազերը երկարեցին, քայլվածքը` փոխվեց: Փոխվեցին ինչ-որ բաներ: Այդ ժամանակահատվածից առաջ ես արդեն ունեի երկար մազեր, հագնում էի լայն ջինսեր ու մարմնիս կեսը փակող վերնաշապիկներ: [...]
Հանգամանքների բերումով հաճախ եմ լինում Կիսլովոդսկում և այցելում եմ այնտեղի Սուրբ Վարդան հայկական եյկեղեցին և ավագ երեց Տեր Սարգիսին: Պետք է խոստովանեմ, որ Կիսլովոդսկի հայության բախտը բերել է, որ ունեն այդպիսի հոգևոր առաջնորդ, ինչպիսին Տեր Սարգիսն է` բոլոր նախաձեռնությունների հեղինակն ու կատարողը, [...]
Այս պատմությունը սկսվեց 2009 թվականի մայիսի 31-ին: Լավ եմ հիշում` այդ օրը ես Վրաստանում էի, իսկ Գագիկ Բեգլարյանը դարձավ Երեւանի 52-երորդ, բայց առաջին ընտրված Երեւանի քաղաքապետը: Բայց մինչ այդ նա արդեն մի քիչ քաղաքապետ էր` մարտի` չեմ հիշում, կարծեմ 4-ին նախագահի հրամանագրով Բեգլարյանը նշանակվել էր քաղաքապետ: [...]
Վերջերս մի ուկրաինական ժուռնալ էր ձեռքս ընկել, մի քանի բան նայեցի ու տեսա մի ծանոթ հայ տղայի: Պարզապես շոկի մեջ ընկա, երբ իմացա, որ բացահայտ միասեռական է այդ տղան ու ժուռնալում բողոքում էր, որ Հայաստանում իրենց` միասեռականներին օր ու արեւ չեն տալիս, չեն պաշտպանում իրենց եւ այլն: Ես, անկեղծ ասած, հակառակը գիտեմ, [...]
Երբ շփվում եմ մարդու հետ, ինձ համար մի քանի ցուցիչ գոյություն ունի` հասկանալու համար նրա տեսակը: Դրանցից մեկը երաժշտական նախընտրություններն են: Համաձայնեք, սա շատ բան է ասում մարդու մասին: Մինչև հիմա թեսթիս արդյունքները չեն խաբել: Ֆանատիզմի կողմնակից չեմ, բայց եթե առիթ լինի, Բոչելիի հետ անպայման կլուսանկարվեմ: [...]
Ես cluber չեմ, բայց դեմ էլ չեմ ամիսը գոնե մեկ կամ երկու անգամ ուրբաթ կամ շաբաթ երեկոս անցկացնել որեւէ ակումբում, մանավանդ, եթե նախընտրածս դիջեյն է նվագում: Քլաբեր բառը չեմ թարգմանում, մի անգամ փորձեցի, ստացվեց՝ ակումբավար, իսկ ավելի լուրջ՝ ավելի երկար է ստացվում. ակումբային կյանքով ապրող մարդ: Ամեն իրեն հարգող cluber գիտի, թե որտեղ անցկացնի իր երեկոն, Երեւանում քիչ չեն նման ակումբները՝ ըստ ճաշակի ու նախասիրությունների: [...]
Լրագրությունում հոգեւորականներն իմ ամենասիրելի հերոսներն են, կյանքում` ամենահետաքրքիր զրուցակիցները: Չի եղել մի դեպք, որ ես ծանոթանամ նրանց հետո որպես ինտերվյուեր եւ վերջում չընկերանամ նրանց հետ: Տեր Հակոբը, Տեր Թորգոմը հիմա դարձել են ինձ շատ հարազատ մարդիկ: Տեր Հակոբին, որ տեսնում եմ, հոգեպես միանգամից ամրանում եմ: [...]
Ասում են` ճանապարհային ոստիկանները վարորդներին տուգանելու նոր ձև են գտել: Մասնավոր մեքենայի վրա, որ գրած է լինում վաճառվում է, վարելու ընթացքում զանգում են նույն այդ համարով: Վարորդը, բնականաբար, պատասխանում է զանգին, իրենք էլ կանգնեցնում են ու տուգանում` ղեկին հեռախոսով խոսելու մեղադրանքով: [...]
Ռեպորտաժիս համար պետք էր նկարահանել կադրեր, որտեղ աղջիկ ու տղա ձեռք ձեռքի տված կնստեն գնացք: Քանի որ կադրում դեմքերը չէին երևալու, նկարվելու մեծ ցանկություն առանձնապես շատերը չունեին, խնդրեցի, որ նկարվեին Ալկան /մեր լրագրողներից ու իմ ընկերուհին կամ կեսը, [...]
Սրճարանների թեման բլոգում շարունակվում է, ախր ոնց չշարունակեմ, եթե ամեն օր մի նոր հայտնագործություն եմ անում: Ընկերուհիներիցս մեկը շաուրմայի թուլություն ունի, դե ես էլ հաճախ եմ գործից հետո իրեն ընկերակցում: Թումանյան փողոցի վրա նոր ու հարմարավետ շենքում պատրաստում են ընկերուհուս սիրած հին ու բարի թումանյանի շաուրման: Վերջին անգամ իմ այցելությունն այնտեղ այնքան օգտակար չէր շաուրմա համտեսելու առումով, որքան ճանաչողական կարևորություն ուներ: [...]
Հատկապես ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հասկացա, որ հայերը չափից դուրս, ներվայնության ձգտող դանդաղկոտ են: Մենք դաա~ն-դաղ ենք ուտում, դաա~ն-դաղ մտածում, դաան-դաղ քայլում, դաան-դաղ խոսում ու ընդհանրապես բոլոր գործողությունները մեզ մոտ դաանդաղեցված են` [...]
Նման տեսարանի կարելի էր հանդիպել երևի միայն Հայաստանում, բայց ոչ մայրաքաղաքում ու բավականին հարգի ռեստորանային համալիրի կանաչապատ բակում, անմիջապես գողտրիկ ու կոկիկ լողավազանի մոտ տեղադրված է ջրաչափ: Եթե շուտով ջրաչափեր նկատենք, ասենք օրինակ, Մոսկվա կինոթատրոնի կամ Հանրապետության Հրապարակի շատրվանների վրա, [...]
Մենք երբեք հարուստ չենք եղել: Անգամ հիշում եմ, որ փոքր էի, մի օր տանը մի ռուբլի գումար էր մնացել, որով, ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մի տուփ լուցկի անգամ հնարավոր չէր գնել: Հայրս փողը հանեց ու կախեց պատի մեխից: Լայն ժպտացինք ու մի 2 ժամից հորս գործ առաջարկեցին, հետո մի պարկ փողով տուն եկավ, բայց էլի հարուստ չէինք, [...]
Ազգային, Անձնական, Աշխատանք, Բարքեր, Երթևեկություն, Երիտասարդություն, Երևան, Ընտանիք, Կարծիք, Հայաստան, Հայեր, Հասարակություն, Մեքենաներ, Մշակույթ, Նոր սերունդ, Ուսանողներ, Սոցիալական, Տնտեսական, Տպավորություն
Մի անգամ արդեն բլոգ գրել էի այն մասին, որ ամենաանսպասելի տեղում տեսել եմ ամենաանսպասելի կենդանուն` անգլիական այգու մասին, որտեղ էծեր էին արածում: Հիմա նորից նման իրավիճակում եմ հայտնվել: Մի քանի օր առաջ էր, երբ Հանրայինից տուն էի գնում, մոտավորապես ժամը յոթն էր: Քաղաքի բնակիչների համար աշխատանքից տուն գնալու ժամ է, [...]
Եթե ուզում եք տեսնել գերդանդաղ սպասարկում, սպասարկման ժամանակ արժանանալ ամենաանսպասելի բոնուսների, այցելեք հայկական սրճարաններ: Հայկական սրճարաններ այցելությունը վնաս կտա ձեր գրպանին, բայց որ ամենակարևորն է` ներվային համակարգին: Պատվիրածը ճիշտ ժամանակին ստանալու հույսերն արդեն ապարդյուն են: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները