Ընտանիք
Մեղրին կազմող մեծ ու փոքր թաղերը միմյանցից առաջին հայացքից միանգամից կտարբերս` փոքր թաղի պայմանական ցուցատախտակի դիմաց Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են: Սակայն ինձ համար Մեղրիի ու փոքր թաղի հերոսը դարձավ տիկին Ռուզանը` նա ԴՔԻ ՆՈՐՈՅԻ կինն է: Մի քանի րոեպ էր, ինչ ոտք էինք դրել Մեղրի եւ բարձրադիր հյուրատան պատշգամբից… [...]
Տատս միշտ պատմում էր, թե ոնց էին երեկոները բակում հավաքվում հարևան- բարեկամներով ու խոսում անցած-գնացած օրերից, իրենց ծանր մանկությունից ու վաղվա օրից: Ու միշտ ասում էր. էս ինչ էր էս հեռուստացույցը, միացնում եք, նստում դիմացն ու մոռանում իրար: Այդ դեռ այն ժամանակ էր տատս բողոքում, երբ ես փոքր էի, օրվա մեծ մասը հոսանք չունեինք, [...]
Անցնող տարին ինձ համար ձեռքբերումների ու անսպասելի կորուստների տարի էր: Առաջին անգամ էր, որ մեկ տարին կյանքս, պատկերացումներս ու ծրագրերս փոխեց: Տարվա սկզբում տարվա վերջը չէի էլ կանխագուշակում: Հիմա առաջին անգամ է նաև, որ շատ եմ սպասում Նոր տարվան, մի տեսակ ամեն ինչ նոր ձևով սկսելու ցանկություն շատ ունեմ, դե տարվա կեսին էլ հնարավոր է դա անել, [...]
Վերջերս սկսել եմ մեծ հետաքրքրություն ցուցաբերել Վրաստանի օրենդրական դաշտի հանդեպ: Դե, պարզ է, Վրաստանն իմ մասնագիտական ուղղությունն է և պարտավոր եմ իմանալ այս գծով ամեն ինչ, բայց վերջին ընթացքում նոր օրենքներն ինձ համար ոչ թե մասնագիտական առումով են հետաքրքիր, այլ որպես շարքային քաղաքացու: [...]
Հիմա ես հավատում եմ, որ ամեն ռեպորտաժ ինչ-որ չափով իր ազդեցությունը թողնում է լրագրողի կյանքում, եթե չեք հավատում, հակառակը ձեզ չեմ էլ համոզի, ես ինքս չէի հավատում, հավատացի անձնական փորձից հետո միայն: Թե ինչպես, հաստատ չեմ մանրամասնի, ուղղակի կասեմ, [...]
Վերջերս <<Հատուկ ռեպորտաժով>> եթեր հեռարձակվեց իմ ռեպորտաժը մի երեխայի որդեգրության մասին, որի վրա աշխատել էի մոտ վեց ամիս: Պատմությունն այն մասին էր, որ ամուսինները մոտ 20 տարի երեխա չէին ունեցել և վերջապես իրենց համար դժվար, բայց վերջնական որոշում էին կայացրել` որդեգրել երեխա: Ամիսներ անց նրանք Գավառի մանկատանը … [...]
Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես սկսեմ բլոգս, որ կարողանամ փոխանցել իմ զայրույթի գոնե մի քանի տոկոսը: Ապրում ենք 21-րդ դարում, անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն ունենան անհոգ, ուրախ եւ ապահով մանկություն, նույնիսկ ավելորդ անգամ երեխային նկատողություն չենք անում` հաշվի առնելով, որ որոշակի տարիքում նրա մոտ դա շատ խոր նստվածք է թողնում: [...]
Երթուղայինների ու այդտեղ կատարվող իրադարձությունների մասին գրելը հայկական իրականության մեջ արդեն լեյտմոտիվ է: Ես էլ հետ չմնամ ու գրեմ, թե ինչ կապ ունի երթուղայինը իգական հայ սեռի կանացիության հետ: Ցանկություն ես հայտնում նստել երթուղային ու արդեն ներսում ոչ միայն տեղ չկա նստելու, այլ կանգնելու համար ստիպված պետք է մարմնի հետևի փափուկ մասը բացված պատուհանից դուրս հանես, [...]
Ամռանն ամողջ արձակուրդս գյուղում անցկացրի: Բայց մեկ ամսվա ընթացքում չտեսա և չզգացի այն, ինչ տեսա ու զգացի ընդամենը մի քանի ժամում: Անկախության օրվա ռեպորտաժս պետականության` կարևոր այդ տոնի ընկալումն էր` սահմանամերձ գյուղերում: Ուղևորվեցինք մեր երկրի հյուսիարևելյան դարպաս` տեսնելու և զրուցելու սահմանապահների հետ: [...]
Ադրբեջան, Ազատագրական Շարժում, Ազգային, Ականատես, Առողջություն, Զինուժ, Զինված Ուժեր, Զինվոր, Ընտանիք, Կանայք, Հայաստան, Հեռուստատեսություն, Ճակատագիր, Նկարահանումից հետո, Պաշտպանության Նախարարություն, Պատմություն, Քաղաքականություն
Մենք երբեք հարուստ չենք եղել: Անգամ հիշում եմ, որ փոքր էի, մի օր տանը մի ռուբլի գումար էր մնացել, որով, ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մի տուփ լուցկի անգամ հնարավոր չէր գնել: Հայրս փողը հանեց ու կախեց պատի մեխից: Լայն ժպտացինք ու մի 2 ժամից հորս գործ առաջարկեցին, հետո մի պարկ փողով տուն եկավ, բայց էլի հարուստ չէինք, [...]
Ազգային, Անձնական, Աշխատանք, Բարքեր, Երթևեկություն, Երիտասարդություն, Երևան, Ընտանիք, Կարծիք, Հայաստան, Հայեր, Հասարակություն, Մեքենաներ, Մշակույթ, Նոր սերունդ, Ուսանողներ, Սոցիալական, Տնտեսական, Տպավորություն
Լինելով Նոյեմբերյանում` լսում ես պատմություններ, որոնք դարձել են լեգենդներ և ակամայից յուրաքանչյուր ունկնդրի մեջ արթնացնում են զարմանքի ու վախի տարօրինակ զգացում: Ահա նրանցից ամենատխուրը, ինչո՞ւ չէ նաև ամենատարօրինակը: Նոյեմբերյանի գրեթե բոլոր կողմերից երևում է բարդիներով շրջապատված, [...]
Ինտել կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը ավելի հաճախ ու ավելի շատ սովորել է ոչ թե դասախոսներից, այլ չինական բախտաբլիթներից: Ամենակարեւոր դասը, որ տվել են թխվածքաբլիթները, հիշում է մինչեւ օրս` Աշխարհը միշտ պատրաստ է գրկաբաց ընդունել տաղանդներին: Իսկ տաղանդավոր դոկտոր Բարրեթը տաղանդավոր համարում է նրանց, [...]
Վերջին մեկնաբանությունները