Ինտերակտիվ
Երկար ժամանակ բլոգ չէի գրել: Պատճառն այն չէր, որ թեմաներ չկան, գրելու նյութ, անշուշտ, շատ կա, բայց մի տեսակ չէի կարողանում կոնկրետանալ ինչ-որ բանի վրա և այդ մասին շարադրել մտքերս: Արդեն մի քանի օր է` լրատվական կայքերի ու թերթերի թոփ նյուզն իմ շատ սիրելի գործընկերների Հ1-ից հեռանալու մասին է: Դա էլ բնական եմ համարում, քանի որ խոսքը, [...]
Ես ապշած եմ: Մի քանի շաբաթ առաջ Ինտերակտիվի եթերում Ամենայութուբ բաժնում ցուցադրեցինք մի աղջկա, որը նմանակում էր Մայքլ Ջեքսոնին: Ավելի ճիշտ, Youtube-ում տեղադրված այդ վիդեոն բավականին երկար էր. Սկսվում է Ջեքսոնի վատ պարոդիայից, իսկ վերջում պարզվում է, որ դա Շանթ հեռուստաալքի Հայ Սուպերսթար հաղորդման նմանակումն է: [...]
Հարգելի ընթերցող, մենք` հեղինակներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ blog.banadzev.com-ում քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում ծանոթանալու մեր նյութերին, գրում կարծիքներ, մեկնաբանումներ անում… [...]
Մի շաբաթ առաջ Ինտերակտիվի Սոցճամբար էջում բլոգերներից մեկի գրառմանն էինք անդրադարձել: Բլոգերը պատմում էր, որ իրենց հարեւաններն ամեն գիշեր չեն թողնում քնել, քանի որ աղմկում են: Աղմուկի պատճառը ոչ թե ընտանեկան վեճերն են կամ գիշերային գինարբուքները, այլեւ տեղեկատվական նորագույն, կամ էլ արդեն ոչ այնքան նորագույն տեխնոլոգիաները, այս դեպքում Skayp-ը: [...]
Հատուկ Ռեպորտաժի Գողական գնալ թողարկման կիբերհանցագործների մասին ռեպորտաժը ես էի պատրաստել` իրոք, մեծ սիրով ու հաճույքով: Բնականաբար, կիբերոլորտից ահագին բան սովորեցի, ավելի կոնկրետ, թե ինչպես անել, որ բանկոմատից փող հանելը հնարավորինս անվտանգ լինի, [...]
Ինտերակտիվ հաղորդման մասին լավ բաներ գրելուց առաջ պետք է երկար մտածես ամեն բառդ ընտրես, որովհետև հաղորդման հեղինակներից մեկն ես ու ստեղծողներից մյուսը: Բայց ես որոշեցի էդպես չանել, տեղից ծանրաբեռնվածությունը մեծ է, տեղից մտածելու շատ բան կա, որովհետև Բանաձևի թիմում, [...]
Հունվարը սովորական մարդկանց համար նշանավորվում է նրանով, որ նոր տարվա առաջին ամիսն է, այն կամ ապացուցում է, որ մեկնարկած տարին իրոք հաջող ու ուրախ է անցնելու կամ ընդհակառակը, հուսախաբ է անում ու նոր տարին նոր սպասումներով սկսելու բոլոր հույսերը վերանում են նույնքան արագ, որքան ծնվել էին: [...]
Բանաձևի արական թիմը պատրաստվում է նկարահանել ռեալիթի ոճի ռեպորտաժ: Վերելք Արագած: Առաջին անգամ Էքստրեմալ պայմաններում կտեսնեք Բանաձևի ղեկավար Արտակ Ալեքսանյանին, դեռահաս աղջիկների կուռք Արտակ Վարդանյանին, Ինտերակտիվ Արտյոմ Լևոնյանին , Թվիթերմեն ու լրագրող Զոհրաբ Հարոյանին ու Հատուկ Ռեպորտաժի գլխավոր ռեժիսոր … [...]
Սա, կլինի, իսկապես, անհավանական տարի, քանի որ ես այս տարի իմ սեփական նախաձեռնությամբ պաշտոնապես հայտարարեցի, որ կպատրաստեմ Կեսար կոչվող աղցանը. Ընդհանուր առմամբ ես հորդորեցի նաեւ, որ մեր տոնական սեղանը լինի առանց խոզի բդի, ազնիվ խոսք, այդպիսի ամանորի սեղան էլ է լինում: Դե, ինչպես իսկական նորագույն տեխնոլոգիաների մասին հաղորդում պատրաստող լրագրող, [...]
Պարզվում է, որ մենք բլոգ սիրող ազգ ենք /անկապ էլի, էն որ դեմքի խելոք արտահայտությամբ ասում են է :Ճ :Ճ :Ճ/: Փորձենք ամփոփել այս տարվա Բանաձեւի բլոգը: Սկսեմ ամենասկզբից` Արտակ Ալեքսանյանից: Չնայած ամբողջ տարվա ընթացքում Արտակ Ալեքսանյանն, անգամ բռնություն գործադրելով, ահաբեկելով ու պարգեւատրելով լրագրողներին, [...]
Բանաձևում հայտնի սոցհարցում անցկացնող կա. ես եմ…. Երեխեքն արդեն գիտեն, եթե թուղթն ու գրիչը ձեռքիս բոլորի մոտով պտտվում ու տարօրինակ հարցեր եմ տալիս, ուրեմն բլոգի թեմա չունեմ ու բանաձևցիների հաճախ անհետաքրքիր պատասխաններից փորձելու եմ հետաքրքիր բլոգ գրել: Չնայած անհետաքրքիր-ը հարաբերական է ասված, որովհետև Բանաձևի ոչ մի աշխատող ոչ մի հարցի խելքին մոտ ու ոչ տարօրինակ պատասխան չի տալիս: [...]
Մի քանի օր առաջ, երբ նշանակվեց ՏՀՏ լիդերների անփողկապ հերթական հանդիպումը, նշվում էր, որ ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետը եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ինչ իմանային կազմակերպիչները, որ հանդիպումից ընդհամենը մի քանի օր առաջ նախարարի անունը ոչ թե Ներսես կլինի, [...]
Քաղաքապետի հրաժարականի մասին չեմ գրի, բայց կգրեմ միջադեպի մասին: Ինչու, ինչպես եղավ ու ինչ պատճառներով կարծում եմ, բոլորն են կարդացել, լսել ու նաև տեսել են: Չգիտեմ սա Ինտերակտիվի արդյունքն է, թե ոչ: Բայց այն որ Ինտերակտիվ հաղորդման ներդրումը այստեղ բավական մեծ է կարծում եմ` փաստ է: [...]
Ռիչարդ Սթոլմանի հետ հարցազրույցից առաջ մի քանի բան էի կարդացել նրա մասին, բայց լուրջ չէի պատրաստվել, քանի որ մինչեւ այդ էլ գիտեի` ինչ է արել եւ ով է նա: Պետք է անկեղծ լինեմ, գուցե լրագրողական անուշադրություն է, բայց ազատ ծրագրերի մասին ռեպորտաժ էի պատրաստել … [...]
Մի երկու օր այդ հարցազրույցին պատրաստվել էի, նստել հարցեր էի գրել, ուսումնասիրել էի հարցազրույց տվողի ամբողջ կենսագրությունը: Վերջը, այդպես նորմալ պատրաստված գնացի: Միայն Բանաձևին էին տվել այդ հարցազրույցի թույլատվությունը: Դե բնականաբար, պետք է լավ տպավորություն թողնեի` ամեն դեպքում շատ էի ուզում: [...]
Մինչեւ այս տարվա վերջ աշխարհում ուղարկված sms-ների թիվը կհասնի 6.1 տրիլիոնի: Բնակչության 90 տոկոսն արդեն ունի բջջային հեռախոս: Իսկ մինչեւ տարեվերջ բջջային բաժանորդների թիվը կհասնի 5 միլիարդ 300 միլիոնի: Ուզում եմ հասկանալ, լա՞վ է, որ այդ 90 տոկոս բջջային ունեցողների մեջ ենք, թե՞ վատ է: [...]
Այդ օրը շատ մարդ էր հավաքվել, լավ մթնոլորտ էր, բայց, ցավոք, ոչ հայկական մթնոլորտ էր: Վերջապես մի հետաքրքիր բան եղավ Հայաստանում: Անցկացվեց TEDx Երևանը: ԹԵԴ-ը, ով չգիտի ասեմ, համաշխարհային օնլայն կոնֆերանս է: Օնլայն է, որովհետև ԹԵԴ-ի ընթացքում հնչած ելույթները հետագայում կարող եք գտնել միայն նրանց կայքում ted.com-ում: [...]
Բարաք Օբամա, Գիտություն, Եվրոպա, Ինտերակտիվ, Ինտերնետ, Կարիերա, Կիբերսպորտ, Հայաստան, Նկարահանումից հետո, Նոր սերունդ, Նոր տեխնոլոգիաներ, Տեղեկատվական Հասարակություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Նա, ով չկա Ֆեյսբուքում, ուրեմն ընդհանրապես չկա,- սա Ինտերակտիվի եթերներից մեկի բացման խոսքն էր: Դուրս շատ էր եկել, իրոք, շա~ատ ճիշտ է ասված: Հիշում եմ, շատերը վրդովվեցին, երբ լսեցին այս տողերը, բայց փաստը մնում է փաստ: FB-ն իմ օրվա, կյանքի անբաժան մասն է դարձել. Որ հեռախոսս ձեռքս եմ վերցնում, իսկ ես շատ հաճախ եմ վերցնում, ներխուժում եմ FB: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները