Ինտերնետ

Հեղինակային իրավունք են պահանջում Youtube ցույց տալու համար

Հունիս 30, 2011, Մանու Իրիցյան6 մեկնաբանություն

Ես ապշած եմ: Մի քանի շաբաթ առաջ Ինտերակտիվի եթերում Ամենայութուբ բաժնում ցուցադրեցինք մի աղջկա, որը նմանակում էր Մայքլ Ջեքսոնին: Ավելի ճիշտ, Youtube-ում տեղադրված այդ վիդեոն բավականին երկար էր. Սկսվում է Ջեքսոնի վատ պարոդիայից, իսկ վերջում պարզվում է, որ դա Շանթ հեռուստաալքի Հայ Սուպերսթար հաղորդման նմանակումն է: [...]

Ռեալը վիրտուալում

Հունիս 13, 2011, Արտյոմ Լևոնյան1 մեկնաբանություն

Վերջերս կարդացի անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի Պոստդեմոկրատիա գիրքը: Հանրահայտ սոցիոլոգը պոստդեմոկրատական է անվանում հենց մեր դարաշրջանը` այն բնորոշելով որպես հասարակական մանիպլյացիաներով հագեցած փիար տեխնոլոգիաների միջոցով կառավարվող հասարակությունների ու կառավարողների դարաշրջան: Տերմինը նա գրել էր այն համադրելով պոստմոդեռնի հետ: [...]

Տելեվիզորից եկել են թերթի հանելու

Հունիս 11, 2011, Մանու Իրիցյան3 մեկնաբանություն

Նյումեգ ամսագիրն արդեն Բանաձեւն է անում, այսինքն Բանաձեւի լրագրողախմբագրական թիմը: Թեմաները, նյութերը արդեն կարող եք կարդալ ապրիլյան համարում, շուտով նաեւ մայիսյան, իսկ անոնսներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքի էջերում ու Յութուբում, ինչպես նաեւ` եթերում: Նյումեգի նոր էջերից մեկը մենք պայմանականորեն կոչել ենք Գինդ. Սա մի էջ է, [...]

Մի’ ծիծաղի, Skype-ը գլխիդ կգա

Ապրիլ 22, 2011, Մանու Իրիցյան24 մեկնաբանություն

Մի շաբաթ առաջ Ինտերակտիվի Սոցճամբար էջում բլոգերներից մեկի գրառմանն էինք անդրադարձել: Բլոգերը պատմում էր, որ իրենց հարեւաններն ամեն գիշեր չեն թողնում քնել, քանի որ աղմկում են: Աղմուկի պատճառը ոչ թե ընտանեկան վեճերն են կամ գիշերային գինարբուքները, այլեւ տեղեկատվական նորագույն, կամ էլ արդեն ոչ այնքան նորագույն տեխնոլոգիաները, այս դեպքում Skayp-ը: [...]

Մեր ռեմոնտչիկներն ու ՏՏ-ն

Ապրիլ 9, 2011, Մանու Իրիցյան11 մեկնաբանություն

Գիտեմ, որ զզվեցրել եմ այս թեմայով, բայց ամեն մի օր մի նոր բացահայտում եմ անում: Էլի խոսելու եմ մեր ռեմոնտչիկների մասին: Ուրեմն, երեք եղբայր են, երեքն էլ մի տանն եմ ապրում, բայց գալիս են տարբեր ժամերի` ով, երբ ուզում է: Երբեք իրարից տեղյակ չեն լինում: Ասել եմ նաեւ, որ մեր ռեմոնտչիկները  շատ են սիրում մտել Օդնոկլասնիկի կայքը: Ամբողջ ընտանիքով այդ սոցցանցում են: Ավելին, [...]

Փոքրիկ սատանան, Լիազորը ու Համազուսպը

Մարտ 30, 2011, Մանու Իրիցյան6 մեկնաբանություն

liazorՀատուկ Ռեպորտաժի Գողական գնալ թողարկման կիբերհանցագործների մասին ռեպորտաժը ես էի պատրաստել` իրոք, մեծ սիրով ու հաճույքով: Բնականաբար, կիբերոլորտից ահագին բան սովորեցի, ավելի կոնկրետ, թե ինչպես անել, որ բանկոմատից փող հանելը հնարավորինս անվտանգ լինի, [...]

Հակաքյառթուները` քյառթու են

Մարտ 29, 2011, Արտյոմ Լևոնյան28 մեկնաբանություն

rabiz-1Վերջերս ֆեյսբուքում մի խումբ է բացվել, կարծեմ, անտիքյարթ անունով: Այստեղ խմբատերերը տեղադրում են, այսպես կոչված, քյառթու տղաների ու աղջիկների նկարները ու բոլորով նայում ուրախանում են: Անկեղծ եմ ասում, մինչև վերջին մի երկու տարին Հայաստանից հեռանալու միտք ունեի ու նույնիսկ ցանկություն: Վերջին տարիներին այդ մղումը մարեց մոտս, ցանկությունն էլ անցավ: Այդ նկարները տեսնելով, [...]

Քննադատությունը պատասխանատու գործ է

Մարտ 14, 2011, Արտակ Վարդանյան6 մեկնաբանություն

photoԲոլորն են այսօր քննադատում, վերլուծում, կարծիք արտահայտում ու անպայման դեմքի համարձակ արտահայտությամբ: Անիմաստ կարծիքներով ու անտեղի քննադատությամբ առավոտից երեկո ակտիվ գրառումներ են անում, զբաղվում բամբասանքներով ու քոմմենթներ ստեղծագործում: Մինչեւ քննադատությամբ զբաղվելը նախ պետք է ձեռք բերել այդ իրավունքը: [...]

Ով է ստատուսին ձայնի իրավունք տվել կամ որն է ապագայի հաղորդաշարը

Մարտ 10, 2011, Արտյոմ Լևոնյան6 մեկնաբանություն

photoiԻնտերակտիվ հաղորդման մասին լավ բաներ գրելուց առաջ պետք է երկար մտածես ամեն բառդ ընտրես, որովհետև հաղորդման հեղինակներից մեկն ես ու ստեղծողներից մյուսը: Բայց ես որոշեցի էդպես չանել, տեղից ծանրաբեռնվածությունը մեծ է, տեղից մտածելու շատ բան կա, որովհետև Բանաձևի թիմում, [...]

Էկրանացված հարաբերություններ

Մարտ 5, 2011, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]17 մեկնաբանություն

Bm_socialmedia_460Այսօր արդեն փաստ է, որ էկրաններից այն կողմ մի ուրիշ աշխարհ կա: Շատ ժամանակ գույնզգույն կամ սև ու սպիտակ, մեզանից կամ մեր նմաններից կազմված մի զուգահեռ աշխարհ, որն էկրանների հետևում է: Երևի արդեն նաև անհնար է պատկերացնել ամեն բացվող օրն առանց այդ բազմաչափ էկրանների: Նրանք մեզ թելադրում են, [...]

Մեղավորը Վահրամը չէ…

Մարտ 4, 2011, Ալկա Չիլինգարյան26 մեկնաբանություն

vahram-petrosyanՄի քանի շաբաթ առաջ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, իսկ ինտերնետում անընդհատ գրում էին Վահրամ Պետրոսյանի մասնակցությամբ ասուլիսի մասին: Մի մեծ իրարանցում էր սկսվել, բոլորը, չգիտես ինչու, խոսում ու քննարկում էին Վահրամի մտքերը ադրբեջանական երաժշտության մասին: [...]

Ռոքն ու վարչապետը կամ 32 ատամի նոր դեմքը

Մարտ 3, 2011, Զոհրաբ Հարոյան14 մեկնաբանություն

photoՎերջին օրերին սոցիալական կայքերում ամենաքննարկված թեման Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի 32 ատամ ակումբում հանդես գալու ցանկությունն էր ու վարչապետի ասուլիսը, որը լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում հազարավոր գրառումների առիթ դարձավ: Մի մասն ասում է, որ վարչապետը շատ լավ տիրապետում էր իրավիճակին, իսկ լրագրողները պարզապես չէին կատարել իրենց տնային աշխատանքը, [...]

Ինտերնետամոլություն կամ պաթոգեն կախվածություն ինտերնետից

Փետրվար 23, 2011, Մանու Իրիցյան19 մեկնաբանություն

internet addicionԵթե ինտերնետ բրոուզերի միայն տարբերանշանն արդեն իսկ սրտի թրթիռ ու հոգու խռովք է առաջացնում ձեր հոգում ու նույնիսկ մարմնում, ուրեմն դուք ունեք ինտերնետ-կախվածություն: Դեռ 2008 թվականին ինտերնետ կախվածության ախտորոշումը պաշտոնապես ընդունվել է: Գիտնականները նույնիսկ պարզել են, որ մինչեւ 15 տարեկան դեռահասների 6 տոկոսը … [...]

Մի տնից չենք, մի հալի ենք

Փետրվար 22, 2011, Նելլի Հարությունյան9 մեկնաբանություն

B2646847whiteՈնց եմ զզվում, երբ մարդիկ իրար հանդեպ հարգանք չունեն, հատկապես երբ նույն գործն են անում: Բլոգ էի կարդում ու որոշեցի մի բլոգ էլ ես գրել: Չեմ ուզում թեմային անդրադառնալ, թե ինչ էին քննարկում, արդեն անցած էտապ է, քոմմենթներից երկուսը մտածելու տեղիք տվեցին: Ի՞նչ է նշանակում, մենք հո հեռուստատեսություն չենք /ամենայն հավանականությամբ ռադիոյում աշխատող լրագրող էր գրողը/, [...]

Սա երբեք չի ավարտվի

Փետրվար 14, 2011, Մանու Իրիցյան10 մեկնաբանություն

photoԻնձ իսկապես, որպես լրագրողի հետաքրքիր է, որեւէ մեկը ունի նախադեպ,  վիճակագրական տվյալներ, սոցիոլոգիական հարցում, հետաքննություն,  որ տան ռեմոնտը երբեւէ ավարտվում է: Սա ամենեւին էլ կատակ չէ, ես, առավել քան, լուրջ եմ:  Դեռ մեկ ամիս առաջ սկսել էին մեր տան նորոգումը, խոստացել էին քսան, պայթի-տրաքի քսանհինգ օրում ավարտել: [...]

Ժուռնալիստ. տաղանդ, բնավորություն, ամբիցիա

Փետրվար 7, 2011, Արտյոմ Լևոնյան31 մեկնաբանություն

Press-RoomՎերջերս ֆեյսբուքով մի աղջիկ էր ինձ գրել. հարցնում էր, թե ինչպես եմ դարձել լրագրող ու ինչպես ինքը կարող է նախ դառնալ ու հետո  աշխատել Բանաձևում: Ես կարծում եմ` անկեղծ էի նրա հետ, անկեղծ էի, որ վեց տարի սովորել եմ ոչ թե լրագրության, այլ ժուռնալիստիկայի ֆակուլտետում / երբեք չեմ սիրել լրագրող բնորոշումը, ես ժուռնալիստ եմ, ոչ թե լրագրող/: [...]

Պարիր-պարիր

Փետրվար 5, 2011, Նելլի Հարությունյան16 մեկնաբանություն

imgresՊարն իմ տարերքն է: Փոքր տարիքից երազում էի, բայց այդպես էլ չհաճախեցի պարի դասերի: Միայն տարիներ անց, շատ տարիներ անց, որոշեցի, որ պետք է երազանքս իրականացնել, ու սկսեցի սիրողական խումբ հաճախել: Մի խոսքով, պարող չեմ, բայց պաշտում եմ պարը ու մի քիչ էլ պարում: [...]

Կինո՞, թե՞ ֆոտո

Հունվար 23, 2011, Արտակ Գևորգյան10 մեկնաբանություն

photoOrCinemaՎերջերս նկարահանվեց մի նոր հայկական լիամետրաժ գեղարվեստական կինոնկար: Այն դիտելուց մեծ հաճույք ստացա, շատ ծիծաղեցի և, իհարկե, որակի ու ոճի վրա էլ ուշադրություն դարձրեցի` ամեն ինչ շատ լավ էր մտածված: Ֆիլմը դիտեցի մինչև վերջ և պարզվեց, որ դրա հետ կա նաև բոնուս. վերջում խոսում են հեղինակները, կազմակերպիչները, դերասանները: [...]

Հաջորդ էջ »