Կարծիք

Նորոգման +ներն ու -ները

Հունիս 27, 2011, Ալկա Չիլինգարյան3 մեկնաբանություն

Այս բլոգը գրում եմ հատուկ նորոգում կատարող մարդկանց համար: Ես մինչև այսօր նրանց շարքում էի: Բայց հիմա շնորհավորում եմ ինքս ինձ, քանի որ դուրս եկա նրանց շարքերից: "Նյու Մեգի" մայիսյան համարում նույնպես շաաաատ ինֆորմացիա կա նորոգման մասին, ամսագրի այս ամսվա մեծ թեման նարոգումն է: Այնպես որ իմ բլոգում շատ ինֆորմացիա չեմ գրի նորոգման մասին, այդ ամենը միևնույնն է կկարդաք "Նյու Մեգում": [...]

Դքի Նորոյի կինը

Հունիս 19, 2011, Գոհար Մանուկյան17 մեկնաբանություն

Մեղրին կազմող մեծ ու փոքր թաղերը միմյանցից առաջին հայացքից միանգամից կտարբերս` փոքր թաղի պայմանական ցուցատախտակի դիմաց Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են: Սակայն ինձ համար Մեղրիի ու փոքր թաղի հերոսը դարձավ տիկին Ռուզանը` նա ԴՔԻ ՆՈՐՈՅԻ կինն է: Մի քանի րոեպ էր, ինչ ոտք էինք դրել Մեղրի եւ բարձրադիր հյուրատան պատշգամբից… [...]

Սիմոնյանի խեղճ աթոռը

Հունիս 16, 2011, Սոնա Աբրահամյան7 մեկնաբանություն

Որպես համալսարանական չեմ կարող չանդրադառնալ վերջին օրերի համալսարանական ամենամեծ իրադարձությանը: Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ռեկտորը, որ համալսարանի խորհրդանիշն էր դարձել արդեն, ազատվել է պաշտոնից: Ոմանց մոտ  խորհրդանիշն այդ բարի ու լավ հիշողություններ է թողել, բայց քիչ չեն, [...]

27-ում արդեն ծեր ես

Հունիս 14, 2011, Արաքս Թադևոսյան17 մեկնաբանություն

Պատկերացնում եմ` հիմա քանի մարդ կմտահոգվի ու սթրես կապրի, բայց գրելու եմ……… Ես հո մենակ չեմ մնալու իմ վախերի ու հուսալքության հետ: Վիրջինիայի համալսարանի գիտնականները 7 տարի 2000 մարդ են հետազոտել և արձանագրել են, որ մարդու ուղեղն իր հնարավորությունների գագաթնակետին է հասնում 22 տարեկանում: [...]

Տելեվիզորից եկել են թերթի հանելու

Հունիս 11, 2011, Մանու Իրիցյան3 մեկնաբանություն

Նյումեգ ամսագիրն արդեն Բանաձեւն է անում, այսինքն Բանաձեւի լրագրողախմբագրական թիմը: Թեմաները, նյութերը արդեն կարող եք կարդալ ապրիլյան համարում, շուտով նաեւ մայիսյան, իսկ անոնսներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքի էջերում ու Յութուբում, ինչպես նաեւ` եթերում: Նյումեգի նոր էջերից մեկը մենք պայմանականորեն կոչել ենք Գինդ. Սա մի էջ է, [...]

Հին հայ ժողովուրդ

Հունիս 10, 2011, Ալկա Չիլինգարյան8 մեկնաբանություն

Մենք հին ժողովուրդ ենք: Ունենք շատ պատմամշակութային արժեքներ: Էլ չեմ ասում, որ առաջին ազգն ենք, որ ընդունեցինք քիստոնությունը որպես պետական կրոն: Այս ամեն ինչը մենք շատ լավ գիտենք ու ամեն հարմար առիթի դեպքում էլ հիշեցնում ենք բոլորին: Ես ինքս շատ հպարտ եմ, որ հայ եմ, [...]

Օդնոկլասնիկին իր բարիքներով կիսվում է ֆեյսբուքի հետ

Հունիս 7, 2011, Սոնա Աբրահամյան27 մեկնաբանություն

Օդնոկլասնիկի կայքից վաղուց եմ հրաժարվել, հենց այն ժամանակ, երբ փափուկ խաղալիքով նկարված աղջիկները շատացան կայքում, ավտոներին /հաճախ ոչ իրենց/ գրկախառնված տղաները ծանոթության առաջարկով գրոհեցին: Ֆեյսբուքը հաստատ օդնոկլասնիկի չէր ու սկզբում չէր էլ  կարող լինել, [...]

Հաց ու պանիր, կեր ու բանիր

Հունիս 2, 2011, Արաքս Թադևոսյան10 մեկնաբանություն

Հաց ու պանիր, կեր ու բանիր, բայց եթե պանիր չկա, ինչ բանելու մասին է խոսքը: Ես, երևի, վերջերս դրա համար չեմ կարողանում գործ անել :Ճ :Ճ:Ճ: Իսկ եթե ավելի լուրջ, արդեն ինչքան ժամանակ է կարգին հայկական պանիր խանութներից դժվար է գտնել: Ոչ Լոռի տեսակը կա, ոչ Չանախը: [...]

Մանուշակագույնը սթրեսի գույնն է՞՞

Մայիս 28, 2011, Մանու Իրիցյան7 մեկնաբանություն

Իմ շրջապատում գրեթե ամեն ինչ մանուշակագույն է` անունս, սենյակս, անկողինս, անձրեւանոցս, շորերիս մեծ մասը եւ էլի շատ բաներ: Հանկարծ, չմտածեք, թե ուրիշ գույն չեմ հագնում, լավ էլ հագնում եմ, ավելին, մանուշակագույնն ավելի շատ նախընտրում եմ սառը կամ անձրեւոտ եղանակներին, իսկ ամռանն առանց այդ էլ տաք է, եթե շատ տաք գույն էլ կրեմ, [...]

Ռաֆոն ու ամերիկյան երազանքը

Մայիս 26, 2011, Արտակ Ալեքսանյան14 մեկնաբանություն

Գրեթե երկու տարի առաջ ես գրեցի Բանաձևի վեբ-պատասխանատու Ռաֆոյի մասին: Պատմությունն այն մասին էր, որ երբ նա, դեռ ուսանող ու անփորձ ժամանակ եկավ մեր տուն, որպես նորոգող վարպետի օգնական, առաջարկեցի սովորել կայքեր պատրաստելու համակարգչային ծրագիրը` խոստանալով աշխատանքի ընդունել: Ռաֆոն սովորեց, ընդունվեց աշխատանքի, այսօր չորս թե հինգ կայքերն է մեր թողարկում, [...]

Տուրիզմ` Ժպիտից մինչեւ պատմություն փող է. Մաս 3-րդ

Մայիս 23, 2011, Զոհրաբ Հարոյան7 մեկնաբանություն

Որպեսզի չստացվի այնպես, որ ես էլ նույն փնթփնթան ծերուկների նման միայն թերություններն եմ ասում, այս մասում կներկայացնեմ այն բոլոր քայլերը, որոնք նշել եմ իմ ուսումնասիրության արդյունքում ու իմ տարբեր հարցազրույցների արդյունքում: Քայլ առաջին` պետությունը պետք է ունենա… [...]

Աղտոտ մաքրասերները

Մայիս 21, 2011, Ալկա Չիլինգարյան11 մեկնաբանություն

Բոլորը մի բան հաստատ գիտեն ` բոլորն ուզում են, որ մեր քաղաքը մաքուր լինի: Ում էլ հարցնես, փողոցում որ մեկին մոտենաս, կասի. Ես շատ եմ սիրում Երևանը, Երևանը մեր քաղաքն է, շատ կուզենայի, որ մի քիչ էլ մաքուր լիներ: Ուղղակի վատն այն է, որ այդ նույն մարդն այս ամենն ասելուց հետո կարող է ձեռքի եղած աղբը գցել գետնին ու շարունակել խոսակցությունը: [...]

Մեր ժամանակ այդպես չէր

Մայիս 14, 2011, Արաքս Թադևոսյան6 մեկնաբանություն

Մեր ժամանակ այդպես չէր, մենք մեծերին հարգում էինք: Բա մենք էսպես էինք խոսում մեծերի հետ, բա մեր կարդացած գրքերը, մեր դպրոցը, կրթությունը……. Մարդկային թերացումների, բարդույթների հանդեպ սովորաբար տոլերանտ եմ: Բայց հունից դուրս եմ գալիս, երբ միջին և բարձր տարիքի մարդիկ, որոնց կյանքն ավարտվել է խորհրդային միության կյանքի հետ միասին, սկսում են չարախոսել այսօրվա պատանիների ու երեխաների մասին: Որովհետև. [...]

Նմանը նմանին է գտնում

Մայիս 13, 2011, Ընթերցող5 մեկնաբանություն

Վերջերս ինձ համար պարզ դարձավ, որ կյանքը զուգադիպությունների շղթա է… Բացատրեմ, թե ինչու. դեկտեմբերն էր, երբ ազատ ժամանակս թույլ տվեց ցուցահանդես գնալ, որոշեցի այցելել Նկարիչների միություն: Տոմսավաճառի խոսքից հասկացա, որ տոմսեր են հարկավոր, իմ հարցին կողքիս աղջիկը շտապ արձագանքեց. -Ես ավել տոմս ունեմ, ընկերուհուս համար էր, ինքը չի գալու, եթե ուզում եք, կարող եմ ձեզ տալ: [...]

Բլոգասեր ընթերցողին

Մայիս 9, 2011, Արտակ Գևորգյան4 մեկնաբանություն

Հարգելի ընթերցող, մենք` հեղինակներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ blog.banadzev.com-ում քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում ծանոթանալու մեր նյութերին, գրում կարծիքներ, մեկնաբանումներ անում… [...]

Ում եւ ինչու ենք դեմ՞

Մայիս 7, 2011, Մանու Իրիցյան8 մեկնաբանություն

Ինչպես Ֆեյսբուքում գրել էր բլոգեր Փիղը. Պարսիկները գնացին, ռուսները գնացին, մնացինք մենք մերոնցով: Հենց դրա համար էլ հիմա եմ գրում էս փոստս, մնացել ենք մենք մերոնցով մեր տանը ու կարող ենք ծուռ նստել ու դուզ խոսել: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք այսքան ծանր տանում պարսիկների խրախճանքները մեր երկրում: Լուրջ, չեմ հասկանում, քսենոֆոբիա է, [...]

Մի ոգևորվիր, որ չհիասթափվես

Մայիս 5, 2011, Նելլի Հարությունյան6 մեկնաբանություն

Նկատել եք, երբ մի բան չտեսած ոգևորվում եք, հետո ինչպես եք հիասթափվում: Եթե չեք էլ հիասթափվում, գոնե ուսերն եք թոթվում` հա ինչ՞ Ցանկացած բան, ինչի մասին շատ են խոսում, սպասելիքները մեծ են լինում, հետո, որպես կանոն, չեն արդարանում: Այդպես հիմնականում ֆիլմերն են լինում: [...]

Ամուսնանալ արքայազնի հետ

Մայիս 1, 2011, Սոնա Աբրահամյան15 մեկնաբանություն

Արքայազն Ուիլյամն ամուսնացավ: Դարի հարսանիքը միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում էր: Բայց համոզված եմ, որ անկախ տարիքից ու ազգությունից` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հարսանիքն այդ մեծ հաշվով հետաքրքրել էր երկու պատճառով. Հարսի զգեստը և այն փաստը, [...]

Հաջորդ էջ »