Կենդանիներ

Դռները բացե’ք, գարուն է եկել

Ապրիլ 19, 2011, Նելլի Հարությունյան24 մեկնաբանություն

Այս գարնանը շատ էի սպասում, ձմեռն իր ողջ հմայքով ու վանող սառնությամբ երբեք չէի զգացելու օրերը մեկ առ մեկ հաշվել ամենայն համբերությամբ: Վերջապես այն ավարտվեց, ու եկավգարունը, բայց դպրոցական ոգևավորություն չեղավ ինձ մոտ: Այդքան սպասել էի, բայց չհասկացա,ոնց սկսվեց: Տարօրինակ էր: Պարզվում է` ներքին ժամանակս փոխվել է: [...]

Շունը մարդու բարեկա՞մ

Մարտ 22, 2011, Նելլի Հարությունյան10 մեկնաբանություն

DSC01788Մեկ-մեկ շներն այնպես են նայում, ինձ թվում է` մեզնից էլ շատ բան են հասկանում: Առավոտն էլ նրանցից մեկին հանդիպեցի: Աղբամանի մեջ քուջուջ էր անում: Սկսեցի խոսել հետը, հաճախ եմ այդպես անում: Նույնիսկ մի օր մեր Զորոն ասաց` Նել, դու ծաղիկների հետ խոսալուց էլ կլինես: Ու չէր սխալվում: Այս շունն էլ մի պահ մոռացավ կշտանալու իր սուր պահանջն … [...]

Շների կռիվ` լինել, թե չլինել

Նոյեմբեր 9, 2010, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

2Այնքան բլոգ գրեցի կենդանիների մասին, որ վերջում նկարեցի ռեպորտաժ շների մասին: Ռեպորտաժում շատ թեմաներին անդրադարձա, բայց մնացին հարցեր, որ այդպես էլ նյութում տեղ չգտան: Օրինակ, շների կռիվների մասին չասացի, քանի որ մարդիկ ովքեր իսկապես իրենց շներին կռվացնում են ուրիշ շների հետ, այդպես էլ չհամաձայնեցին խոսալ: [...]

Բազմացեք Կովեր, կյանքը կարճ է

Սեպտեմբեր 26, 2010, Ալկա Չիլինգարյան5 մեկնաբանություն

Photo0105Մի անգամ արդեն բլոգ գրել էի այն մասին, որ ամենաանսպասելի տեղում տեսել եմ ամենաանսպասելի կենդանուն` անգլիական այգու մասին, որտեղ էծեր էին արածում: Հիմա նորից նման իրավիճակում եմ հայտնվել: Մի քանի օր առաջ էր, երբ Հանրայինից տուն էի գնում, մոտավորապես ժամը յոթն էր: Քաղաքի բնակիչների համար աշխատանքից տուն գնալու ժամ է, [...]

Նոր հանրային ագրեսիա փոքր շների նկատմամբ

Սեպտեմբեր 21, 2010, Ալկա Չիլինգարյան6 մեկնաբանություն

dogsՀիմա մի ռեպորտաժ եմ նկարում շների մասին: Ես ինքս շուն ունեմ: Իմ շունիկը իսկականից շատ բարի է: Երբեք ոչ մեկին չի կծել ու նույնիսկ չի էլ փորձել, ամենայն լրջությոամբ եմ ասում, երևի չգիտի, թե դա ինչ է: Բայց իրականում, երբ ամեն անգամ շանս հետ դուրս եմ գալիս զբոսնելու, զգում եմ շաաաատ մեծ թշնամանք շների հանդեպ, ուղղակի…ոչ թե նրա համար , որ իմ շունը ագրեսիվ է: [...]

15 օր սառցե դժոխքում

Հունիս 26, 2010, Տիգրան Զարեյան5 մեկնաբանություն

Մինչև նկարահան մեկնելը ես և օպերատորը կարծում էինք, թե գիտենք, որտեղ ենք հայտնվելու: Խոսքս վերաբերում է Հայկական կարմիր գրքի 3 կենդանատեսակների նկարահանումներին, սակայն տեղ հասնելուն պես, բարձր լեռներում ու քաղաքակրթությունից հեռու, մայր բնությունը մեզ հասկացնել տվեց, [...]

Հավերժ հիշատակ Գյումրիի շներին

Հունիս 18, 2010, Ալկա Չիլինգարյան14 մեկնաբանություն

dogՎերջերս մի շատ ծիծաղելի պտմություն լսեցի: Չեմ կատակում, ուղիղ կես ժամ ծիծաղում էի: Ընկերներիցս մեկը, որ նույնպես լրագրող է, գնացել էր Գյումրի տեսանյութ պատրաստելու: Բանն այն է, որ Գյումրում թափառող շները շատ-շատ են: Ինչպես ինքն էր պատմում, [...]

Չգրված վարքականոն ներգաղթողների համար: Ինչ անել, եթե քեզ հայհոյել են

Հունիս 13, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]12 մեկնաբանություն

bodyguard_2Վերջին ժամանակներս շատ է խոսվում հայրենարձության խրախուսման մասին՝ նախարարություն է ստեղծվել, ծրագրեր են իրականցվում: Ցանկացած հայի սուրբ հայրենասիրական պարտքն եմ համարում նմանատիպ նախաձեռնություններին աջակցելը և որոշել եմ սեփական լուման ներդնել այս հայրենանվեր գործին: Աշխատանք եմ սկսել մի փոքրիկ գրպանային կանոնագրքույկի ուղղությամբ, [...]

Որմզդեղն. Հարցրեք, մի ամաչեք, ես էլ չգիտեի

Հունիս 1, 2010, Մանու Իրիցյան12 մեկնաբանություն

144Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվեցի, երբ Մոսկվայից պապաս զանգեց ու հարցրեց, թե հայերեն ինչպես կլինի лось-ը: Դե մեծ, ահռելի ու լայն կոտոշներով կենդանու մասին է խոսքը: Դրանց մասին հիշում էի միայն ռուսական մուլտֆիլմերից, սովորաբար դանդալոշ, բայց բարի կերպարներով: Ճիշտն ասած, սկզբում վստահորեն պապայիս պատասխանեցի, որ դա եղջերուն է, հետո միանգամից հասկացա, որ չէ, սխալ եմ: [...]

Կատուները, կանայք ու գարունը

Փետրվար 17, 2010, Նելլի Հարությունյան18 մեկնաբանություն

sirun katuՇնորհավորանքներս բոլոր կատուներին` մասնագիտական տոնի առիթով: Մարտի մեկն ազդարարում է գարնան գալուստը (պաշտում եմ գարունը), վերջերս հայտնաբերեցի, որ այն նաեւ կատուների միջազգային օրն է: Չեմ սիրում կատուներին, շներին եմ սիրում: Հետո մի քիչ հասկացա, թե ինչու: Մարդկանց էլ պայմանական կարելի է կատուների ու շների բաժանել: Ինքնաբավ են կատուները, գալիս են, երբ հարմար է, գնում են, երբ ուզում են: [...]