Կրթական

Ում եւ ինչու ենք դեմ՞

Մայիս 7, 2011, Մանու Իրիցյան8 մեկնաբանություն

Ինչպես Ֆեյսբուքում գրել էր բլոգեր Փիղը. Պարսիկները գնացին, ռուսները գնացին, մնացինք մենք մերոնցով: Հենց դրա համար էլ հիմա եմ գրում էս փոստս, մնացել ենք մենք մերոնցով մեր տանը ու կարող ենք ծուռ նստել ու դուզ խոսել: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք այսքան ծանր տանում պարսիկների խրախճանքները մեր երկրում: Լուրջ, չեմ հասկանում, քսենոֆոբիա է, [...]

Մաշտոցի ամենաչհիշվող տառերը

Նոյեմբեր 24, 2010, Սոնա Աբրահամյան16 մեկնաբանություն

imgresՄերն ուրիշ է, մենք մնացած ազգերից տարբերվում ենք` Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից է գալիս այս պարզ ու հանճարեղ ճշմարտությունը: Մեր այբուբենը ոչ մի ուրիշ այբուբենի նման չէ, ու ոչ միայն այն պատճառով, որ մեր տառերը իրենց ձևով ու հնչողությամբ են յուրահատուկ, պարզվում է` այսօր քչերը կարող են գլուխ գովել, որ, իրոք, գիտեն հայոց տառերը, [...]

Արտաքին տեսքին մի’ խաբնվեք

Նոյեմբեր 15, 2010, Ալկա Չիլինգարյան8 մեկնաբանություն

imgresՄի քանի տարի առաջ Թբիլիսիում վավերագրական ֆիլմ էի նկարում մի վրացի կույր աղջկա մասին: Նկարահանեցինք նրան տանը, ընկերների հետ սրճարանում, ցուցահանդես գնալիս, մեկ էլ համալսարանում: Նա սովորում էր Թբիլիսիի Պետական Համալսարանում: Ու երբ գնացինք ու մտանք շենք, ես չէի հավատում աչքիս տեսածին: [...]

էլ չբողոքեք, որ ռուսերեն չգիտի միայն նոր սերունդը

Սեպտեմբեր 28, 2010, Սոնա Աբրահամյան13 մեկնաբանություն

photoԱյս բլոգս ծնվել է գրականության դասի ժամանակ: Վերջին` 10-րդ ժամն էր, տխուր ու ձանձրալի: Թող ների ինձ իմ դասախոսը, որ իրեն դասի ժամանակ չեմ լսել, բայց այն, ինչ պատմեց այդ դասի ժամանակ ընկերուհիս` շատ ավելի հետաքրքիր էր ու շատ ավելի ծիծաղելի: Ընկերուհիս աշխատում է որպես խմբագիր: Երկու օր առաջ նրա մոտ է գնում իրենց օֆիսի մեծահասակ աշխատողներից մեկը ու նրան տալիս ռուսերենից հայերեն իր արած թարգմանությունը: Ընկերուհիս կարդում է հանգիստ առաջին պարբերությունը, դրանից հետո սկսվում է սարսափելին: [...]

Շնորհավոր ծնունդ, Ժպտերես !!!!! ::::: )))))))

Սեպտեմբեր 25, 2010, Նելլի Հարությունյան3 մեկնաբանություն

SmileyՕնլայն շփումները, հաստատ, թերի կլինեին, եթե սմայլիկները չլինեին: : ) ուրախ եմ, : ( տխուր եմ, գուցե և բարկացած, ու էլի նման պայմանական շատ նշաններ, որ համուհոտ են տալիս մեր անձայն շփումներին: Իսկ ով է սմայլիկի հայրը: Մտքովս երբևէ չէր անցել, բայց ինչ-որ մեկն առաջինն է այդ թվային ժեստերն օգտագործել: Եվ շատ պատահական ինձ համար բացահայտում արեցի: Առաջին սմայլիկն ու ես մի տարիքի ենք: Սեպտեմբերի 19-ն էլ նրա ծննդյան օրն էր: [...]

Մարդու Իրավունքների պաշտպանին մարդու իրավունքների պաշտպան է պետք

Սեպտեմբեր 23, 2010, Զոհրաբ Հարոյան10 մեկնաբանություն

fransiakanԵրբ փոքր էի, 2 իրավունք գիտեի` մեկը իմն էր, իսկ մյուսը` մանկապարտեզի իմ դայակինը: Իմ իրավունքն ու պարտականությունն էր խելոք մնալը, իսկ դայակինս` չարություն անելու դեպքում ականջս պինդ քաշելը: Տարիներ հետո հասկացա, որ բացի սեւից ու սպիտակից, շատ ուրիշ գույներ էլ կան աշխարհում, բայց իրավունքների ու պարտականությունների քանակը մեծ հաշվով չփոխվեց: [...]

Ով է նա` Երրորդը

Սեպտեմբեր 22, 2010, Մանու Իրիցյան5 մեկնաբանություն

car-insurance2011-ի հունվարի մեկից  բոլոր տրանսպորտային միջոցները` հասարակական, թե անձնական, պետք է ապահովագրվեն: Չեն ապահովագրվի միայն 50կմ/ժամ արագություն կամ 50 խորանարդ սմ-ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները: Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե սրանք որ մեքենաներն են, բայց իմացողը երեւի գիտի: Ուրեմն, այս ամենի մասին ես իմացա ԿԲ-ի կազմակերպած ԱՊՊԱ սեմինարին: [...]

Ամեն անգամ, ինչպես առաջին

Սեպտեմբեր 11, 2010, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

photoՍկսվում է նոր ուսումնական տարին: Տարին սկսվեց անակնկալներով ոչ միայն աշակերտների համար, ովքեր դեռ մինչև հիմա էլ գլուխ չեն հանում որն է ավագ, որն է միջին և որը հիմնական դպրոցը, այլ նաև ուսուցիչների: Պարզվում է` այս տարվանից սկսած, ամեն տարվա սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցների ուսուցիչները պետք է տան ուսուցչի սուրբ երդում: Ես հասկանում եմ, որ այդ երդումը պետք է տան այն ուսուցիչները, ովքեր առաջին տարին են անցնում մանկավարժական աշխատանքի, [...]

Ինչի՞ Համար Է Հայկական Կրթությունը

Հուլիս 26, 2010, Արտյոմ Լևոնյան12 մեկնաբանություն

collegeՄի շատ լավ գուցե ժարգոնային, գուցե խոսակցական արտահայտություն ունի մեր հասարակությունը: Ասում է ծնգլաֆստ արեցին: Կապակցությունն անհասկանալի է իր բովանդակության արտահայտման ծավալով, բայց ճիշտ այս պահի համար է: Քննական թեստեր ու բալեր: Որ ալիքը միացնում ես, դրա մասին են խոսում, բայց ամենակարևորը, ինչպես միշտ է Հայաստանում լինում, մնում է ստվերում: Խոսում են տեսական բաների մասին, ինչպես մեր բուհերում է լինում, իսկ գործնականը էլի մնաց մի մութ անկյունում: [...]

Ինչ պատահեց, երբ մի բարերար զրուցեց ծերունու հետ

Հուլիս 10, 2010, Նելլի Հարությունյան1 մեկնաբանություն

gjuxԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը գրեթե ոչնչով աչքի չի ընկնում: Ավելի շուտ ավան, քան գյուղ է հիշեցնում: Միայն մի մեծ սպիտակ շենք է, որ հեռվից հեռու աչք է ծակում. Գյուղի դպրոցն է: Սովոր ենք գյուղերում փլված, խեղճ դպրոցներ տեսնել: Երեք տարի առաջ Լեռնագոգում էլ նույնը կտեսնեինք: [...]

Հետո էլ կրթության որակի բարձրացման մասին են խոսում

Հունիս 19, 2010, Նելլի Հարությունյան5 մեկնաբանություն

vacant_schoolԾանոթներիցս մեկի տղայի հետ հայոց լեզու եմ պարապում: 9-րդ դասարանն ավարտում է, պատրաստում է ավագ դպրոց գնալ: Հանգիստ եմ նրա համար: Հաստատ, քննությունը հաջողությամբ կհանձնի: Ընդունակ է, պարզապես մի քանի ամիս առաջ, երբ եկավ, պարապելու, հայոց լեզվից գրեթե ոչինչ չգիտեր: [...]

6 աշակերտ 7 ուսուցչուհի

Հունիս 7, 2010, Տիգրան Զարեյան5 մեկնաբանություն

gjuxՇիկահողի արգելոցի տարածքում է գտնվում Ներքին Հանդ գյուղը: Գյուղը սակավամարդ է: Մոտ 50 հոգի: Կա դպրոց յոթ ուսուցչով ու վեց աշակերտով: Աշխատանքային ժամին մտա դպրոց: Ոչ տնօրենն էր տեղում, ոչ էլ ուսմասվար կար: Շենքը մեծ էր, բայց սովորող չկար: Միևնույն դասարանում ուսանում էին 3-րդ, 5-րդ ու 7-րդ դասարանի աշակերտները` 3 հոգի: Ուսուցչուհին բողոքում էր. [...]

Թե ինչպես ավարտեց համալսարանը` առանց դպրոցն ավարտելու…

Հունիս 1, 2010, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

dprocՓաստորեն ավարտեցի համալսարանս: Մի տեսակ տարօրինակ զգացմունք է: Ու այնպես ստացվեց, որ իմ ավարտելու օրը, այսինքն դիպլոմայինիս պաշտպանությունը, համընկավ դպրոցական վերջին զանգի, ռոմանտիկ երգերի, թաց աչքերի, սպիտակ վերնաշապիկների ու 11-ի Բ գոռալու շրջանի հետ: Մինչև ես զբաղված էի դիպլոմայինիս կրճատ ներկայացմամբ մարդիկ դրսում, ուրախությունից լաց էին լինում, ախր հեսա-հեսա նոր կյանք են մտնելու չէ… [...]

Երիտասարդ ծնողի հոգսեր-2: Օտարալեզու դպրոցները ստեղծվելու են հայկական հաշվին

Մայիս 30, 2010, Արաքս Թադևոսյան11 մեկնաբանություն

arax-2Առաջին հայացքից կարող է թվալ, թե նստել դարդերս եմ պատմում, բայց ես ուզում եմ իմ մասնավոր օրինակով ներկայացնել այն իրավիճակը, որում հաճախ ենք հայտնվում են ՀՀ քաղաքացիներս, մի քիչ պաթետիկ կհնչի, բայց կարծում եմ`այս դեպքում տեղին է: Թե առաջին մասում, թե հիմա նորից ներկայանում եմ որպես ծնող: Ինչպես և մանկապարտեզի դեպքում, [...]

Նարեկացին ծնվել է հազար ինը հարյուր հիսունմեկ թվականին

Մայիս 28, 2010, Սոնա Աբրահամյան5 մեկնաբանություն

EPHՈնց որ ասում էի, ամսի տասնութին, պետական քննության էի: Եթե հիշում եք, ամբողջ մի ամիս ձեր գլուխը ցավեցնում էի համալսարանի ու սպասվող քննությանս հարցերով: Հիմա վերջ, ավարտվեց: Մայիսի տասնութին պետական քննությունս հանձնեցի, հինգս ստացա ու մի խոսքով ամեն ինչ լավ է, հիմա փորձում եմ գոնե մի քիչ վերականգնեմ ուժերս: Բայց դա կարևորը չէ: [...]

Ծովի ձայնը կարող է և սպանել է մարդկանց

Մայիս 14, 2010, Արտակ Գևորգյան8 մեկնաբանություն

OceanSoundWave1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ [...]

Հեռուստալրագրող դառնալու համար պետք է սկզբում ընդունվել հեռուստատեսություն, հետո` համալսարան

Մայիս 8, 2010, Արտակ Վարդանյան16 մեկնաբանություն

artak studentsԼրագրողների բազան Հայաստանում ստեղծում, արտադրում կամ սովորոցնում են լրագրության ֆակուլտետները: Այստեղ առաջին կուրսում դասավանդում են տեսական առարկաներ, երկրորդ կուրսում ամրացնում են գիտելիքները, երրորդ կուրսում անցում է կատարվում գործնական աշխատանքի, չորրորդ կուրսում գալիս է պռակտիկայի ժամանակը: [...]

Սովորող, թե անուս, բոլորը ծանոթ են խառնում մագիստրատուրա ընդունվելու համար

Ապրիլ 21, 2010, Սոնա Աբրահամյան6 մեկնաբանություն

sona2Ավարտական քննությունների մեջ եմ: Մի բան կասեմ, եթե դեռ հավատւմ եք, որ համալսարաններում ամեն ինչ արդար է, և ձեր արժանի գնահատականը միշտ ստանում եք, լավ եք անում: Ես էլ էի հավատում, բայց մինչև ավարտական կուրս հասնելը: Երբ որ հասնում են ավարտական քննությունները, [...]

Հաջորդ էջ »