Հայաստան

Լռեցված է Հայաստանում

Հուլիս 3, 2011, Արտյոմ Լևոնյան18 մեկնաբանություն

Վերջերս հատուկ ռեպորտաժ արեցի Հատուկ ռեպորտաժի համար: Կեղծված է Հայաստանում: Սամվել Ալեքսանյանի արտադրանքին անդրադարձա: Մարդկանց լրիվ ձեռ են առնում: Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել: Կեղծում են ու ոչ միայն պատասխանատվություն չեն կրում սրա համար, այլ մի բան էլ վրդովվում են, [...]

Առանց նրանց ու նրանց հետ

Հուլիս 1, 2011, Մայա Խաչատրյան10 մեկնաբանություն

Երկար ժամանակ բլոգ չէի գրել: Պատճառն այն չէր, որ թեմաներ չկան, գրելու նյութ, անշուշտ, շատ կա, բայց մի տեսակ չէի կարողանում կոնկրետանալ ինչ-որ բանի վրա և այդ մասին շարադրել մտքերս:  Արդեն մի քանի օր է` լրատվական կայքերի ու թերթերի թոփ նյուզն իմ շատ սիրելի գործընկերների Հ1-ից հեռանալու մասին է: Դա էլ բնական եմ համարում, քանի որ խոսքը, [...]

Նորոգման +ներն ու -ները

Հունիս 27, 2011, Ալկա Չիլինգարյան3 մեկնաբանություն

Այս բլոգը գրում եմ հատուկ նորոգում կատարող մարդկանց համար: Ես մինչև այսօր նրանց շարքում էի: Բայց հիմա շնորհավորում եմ ինքս ինձ, քանի որ դուրս եկա նրանց շարքերից: "Նյու Մեգի" մայիսյան համարում նույնպես շաաաատ ինֆորմացիա կա նորոգման մասին, ամսագրի այս ամսվա մեծ թեման նարոգումն է: Այնպես որ իմ բլոգում շատ ինֆորմացիա չեմ գրի նորոգման մասին, այդ ամենը միևնույնն է կկարդաք "Նյու Մեգում": [...]

Երկրային աստղերի երկնային կյանքը

Հունիս 20, 2011, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

Շատ քմահաճ են մեր աստղերը: Խոսքը բոլորին չի վերաբերում, իհարկե, բացառություններ միշտ էլ լինում են: Վերջերս առիթ ունեցա նրանցից մի քանիսի հետ շփվելու` հիմնականում սերիալների հերոսների: Մի տեսնեիք նրանց դեմքի արտահայտությունը, երբ ասում էի, որ մինչև տպագրվելը նյութը իրենք չեն տեսնելու: Փաստորեն ընդունված պրակտիկա է այդպես աշխատելը, իսկ ես չգիտեի: [...]

Դքի Նորոյի կինը

Հունիս 19, 2011, Գոհար Մանուկյան17 մեկնաբանություն

Մեղրին կազմող մեծ ու փոքր թաղերը միմյանցից առաջին հայացքից միանգամից կտարբերս` փոքր թաղի պայմանական ցուցատախտակի դիմաց Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են: Սակայն ինձ համար Մեղրիի ու փոքր թաղի հերոսը դարձավ տիկին Ռուզանը` նա ԴՔԻ ՆՈՐՈՅԻ կինն է: Մի քանի րոեպ էր, ինչ ոտք էինք դրել Մեղրի եւ բարձրադիր հյուրատան պատշգամբից… [...]

Սիմոնյանի խեղճ աթոռը

Հունիս 16, 2011, Սոնա Աբրահամյան7 մեկնաբանություն

Որպես համալսարանական չեմ կարող չանդրադառնալ վերջին օրերի համալսարանական ամենամեծ իրադարձությանը: Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ռեկտորը, որ համալսարանի խորհրդանիշն էր դարձել արդեն, ազատվել է պաշտոնից: Ոմանց մոտ  խորհրդանիշն այդ բարի ու լավ հիշողություններ է թողել, բայց քիչ չեն, [...]

Հա՞յ, Իսկ դա ի՞նչ է

Հունիս 4, 2011, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]32 մեկնաբանություն

Այս հարցը ես մի քանի անգամ եմ լսել: Փոքր ժամանակվանից հիշում եմ տարբեր հաղորդումներ,  որի ընթացքում Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայերը պատմում էին,  թե ինչպես իրենց նոր բնակավայրերում մարդիկ գաղափար չեն ունեցել հայերի ու նրանց երկիր Հայաստանի մասին: Ինձ չէր թվում, որ ես էլ երբևէ կարող էի բախվել … [...]

Հաց ու պանիր, կեր ու բանիր

Հունիս 2, 2011, Արաքս Թադևոսյան10 մեկնաբանություն

Հաց ու պանիր, կեր ու բանիր, բայց եթե պանիր չկա, ինչ բանելու մասին է խոսքը: Ես, երևի, վերջերս դրա համար չեմ կարողանում գործ անել :Ճ :Ճ:Ճ: Իսկ եթե ավելի լուրջ, արդեն ինչքան ժամանակ է կարգին հայկական պանիր խանութներից դժվար է գտնել: Ոչ Լոռի տեսակը կա, ոչ Չանախը: [...]

Կրթական իրարանցում` ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ

Մայիս 30, 2011, Արաքս Թադևոսյան4 մեկնաբանություն

Մարտի սկզբին, երբ կրթօջախներում ծնողներից սկսեցին պահանջել երեխայի ու  ծնողի անձը հաստատող փաստաթղթի, անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեները ու տեղեկանք բնակության վայրից, հանրային մեծ աղմուկ բարձրացավ: Անկեղծ ասած, որքան էլ իմ սրտով էր այդ աղմուկը, այնքան էլ անսպասելի էր: Չեմ հիշում մի դեպք, որ մեր հասարակությունն այսպես արագ արտահայտեր իր ընդվզումն ու առավել ևս արդյունք ստանար: Ճիշտ է, մինչև ծնողների մի մասը կփորձեր նախ հասկանալ, [...]

Տուրիզմ` Ժպիտից մինչեւ պատմություն փող է. Մաս 3-րդ

Մայիս 23, 2011, Զոհրաբ Հարոյան7 մեկնաբանություն

Որպեսզի չստացվի այնպես, որ ես էլ նույն փնթփնթան ծերուկների նման միայն թերություններն եմ ասում, այս մասում կներկայացնեմ այն բոլոր քայլերը, որոնք նշել եմ իմ ուսումնասիրության արդյունքում ու իմ տարբեր հարցազրույցների արդյունքում: Քայլ առաջին` պետությունը պետք է ունենա… [...]

Աղտոտ մաքրասերները

Մայիս 21, 2011, Ալկա Չիլինգարյան11 մեկնաբանություն

Բոլորը մի բան հաստատ գիտեն ` բոլորն ուզում են, որ մեր քաղաքը մաքուր լինի: Ում էլ հարցնես, փողոցում որ մեկին մոտենաս, կասի. Ես շատ եմ սիրում Երևանը, Երևանը մեր քաղաքն է, շատ կուզենայի, որ մի քիչ էլ մաքուր լիներ: Ուղղակի վատն այն է, որ այդ նույն մարդն այս ամենն ասելուց հետո կարող է ձեռքի եղած աղբը գցել գետնին ու շարունակել խոսակցությունը: [...]

Եվրատեսիլք

Մայիս 20, 2011, Արտակ Վարդանյան39 մեկնաբանություն

Անկանխատեսելի մրցույթ եվրատեսիլը շոկի մեջ է գցել մասնակցող ու կիսաեզրափակիչը չանցած բոլոր երկրներին, բայց այն համաժողովրդական ողբերգության դարձավ միայն մեզ համար: Եվրատեսիլն անհետաքրքիր շոու համարող, բայց այն հետեւող ու քննարկող հեռուստադիտողներ` նորմալ է, մրցույթ է, կարող ենք նաեւ պարտվել: Ուղղակի սովորել էինք, [...]

Նմանը նմանին է գտնում

Մայիս 13, 2011, Ընթերցող5 մեկնաբանություն

Վերջերս ինձ համար պարզ դարձավ, որ կյանքը զուգադիպությունների շղթա է… Բացատրեմ, թե ինչու. դեկտեմբերն էր, երբ ազատ ժամանակս թույլ տվեց ցուցահանդես գնալ, որոշեցի այցելել Նկարիչների միություն: Տոմսավաճառի խոսքից հասկացա, որ տոմսեր են հարկավոր, իմ հարցին կողքիս աղջիկը շտապ արձագանքեց. -Ես ավել տոմս ունեմ, ընկերուհուս համար էր, ինքը չի գալու, եթե ուզում եք, կարող եմ ձեզ տալ: [...]

Աղջիկնե’ր, մառմալադ եք

Մայիս 12, 2011, Սոնա Աբրահամյան13 մեկնաբանություն

Հայրենասեր եղել եմ, ազգապաշտ` երբեք: Բայց այս տարի զգացի, որ եթե պարսիկների Նոր տարին մի քիչ էլ շարունակվի, ես կսկսեմ ատել այդ Նոր տարին էլ, պարսիկներին էլ, ու հաշվի չեմ առնի, որ նրանց այցելությունը մեր երկիր, գոնե, տուրիզմի առումով նպաստ տալիս է: Բացի նրանից, որ այս ժողովուրդը իրեն անշնորք է պահում մեր քաղաքի փողոցներում, ինձ ամենից շատ ջղայնացնում է նրանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: [...]

American Dream ՝ համեմված Բեն Լադենով

Մայիս 4, 2011, Ընթերցող16 մեկնաբանություն

Միացյալ Նահանգներով ես հիացել եմ դեռ փոքրուց: Պատճառը, գուցե, այն է, որ այնտեղ բնակվող բարեկամներ ունենք: Ամեն տարի Հայաստան այցելելով` նրանք պատմում էին, թե ինչեր կան այնտեղ, նաև՝ ինչ դճվար է այնտեղ ապրուստը և այլն: Դե, ես, բնականաբար, քաղում էի միայն լավը և իմ մեջ կառուցում ինչ-որ չնաշխարհիկ մի վայր, [...]

Ինքնահրկիզում. անսահմանությունից ներս ու սահմանից դուրս

Ապրիլ 28, 2011, Արտյոմ Լևոնյան14 մեկնաբանություն

Այն, ինչ պոպուլյար է, ինձ համար չէ, այն, ինչ չի կարող պոպուլյար դառնալ` դրա համար անգամ ջանք չեմ գործադրի: Այս պարադոքսի միակ պարադոքսային դրույթը նրանում է, որ եթե մի բան անում ես ու այն տեղ չի հասնելու ու չի դառնալու, եթե ոչ մեծամասնության, ապա որակյալ մեծամասնության սեփականությունն ու կիրքը, ապա անիմաստ է ջանք գործադրել: Այստեղ հիմնական շեշտադրումը կանեմ որակյալ բառի վրա: [...]

Գիտնականները կանխատեսում են կրոնների մահը

Ապրիլ 27, 2011, Տիգրան Զարեյան12 մեկնաբանություն

Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ կրոնները վերացման սահմանագծին են մոտենում: Քաղաքակիրթ ու դեմոկրատական երկրներում գնալով ավելի ու ավելի են շատանում անհավատները: Հետազոտողներն ուսումնասիրել են վերջին 100 տարիներն ու ապշել: Պարզվում է` 100-ամյան գիտատեխնիկական առաջընթացը ոչ թե հետին պլան է մղել, [...]

Տուրիզմ. Ժպիտից մինչեւ պատմություն փող է Մաս 2-րդ

Ապրիլ 26, 2011, Զոհրաբ Հարոյան6 մեկնաբանություն

Շարունակելով տուրիզմի թեման` ներկայացնեմ իմ ուսումնասիրություններն ու կարծիքը, որոնց հետ կարող եք համաձայնել կամ չհամաձայնել: Ես տուրիզմի մասնագետ չեմ, բայց պատրաստ եմ քննարկել այն, ինչ կառաջարկեք դուք: Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը Հայաստանի քաղաքական դաշտում սկսվեց մի նոր տերմինով ` հավակնոտ ծրագրեր: [...]

Հաջորդ էջ »