Հայ Գրականություն

<<Ինքնուսը>> հայհոյանք է, <<կեղանքը>> կղկղանք չէ

Նոյեմբեր 23, 2010, Զոհրաբ Հարոյան36 մեկնաբանություն

imgresՄի ժամանակ, երբ լրատվականում էի աշխատում, մի քանի անգամ ստացվեց այնպես, որ Գրողների միություն գնացի: Ստացվեց, որ այնտեղ կար Սարգիս Կարեյան անուն-ազգանունով գրող, որին անկեղծ ասած, երբեք չեմ կարդացել: Ստացվեց, որ այնտեղ էր Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, որին էլի անկեղծ ասած,  երբեք չեմ կարդացել: [...]

Ավիկ Իսահակյանը մեծ գրողի թոռն է, թե որդին?

Օգոստոս 20, 2010, Սոնա Աբրահամյան22 մեկնաբանություն

photoՆորից գրական հուշերից: Ռեպորտաժը նկարահանելիս մեր երկրորդ հանդիպումը Ավետիք Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի հետ էր: Այս բլոգը գրում եմ ոչ այնքան տպավորություններիս մասին պատմելու համար: Այնպիսի բամբասանք եմ լսել: Ասում են, որ Ավիկ Իսահակյանը ոչ թե Իսահակյանի թոռն է, այլ տղան: Իբր թե, հայկական հին ադաթի համաձայն, Ավետիք Իսահակյանի տղան իր կնոջ հետ առաջին գիշերվա իրավունքը զիջել է հորը: Արդյունքում ծնվել է տղան: [...]

Թումանյանի վառարանը, պիցցան, իմ պատրաստած սուրճն ու Լևոն Շանթը

Օգոստոս 15, 2010, Սոնա Աբրահամյան4 մեկնաբանություն

vernatunՆորից Թումանյանական հուշերից: Մի հետաքրքիր բան կա: Ասում են, երբ որ մարդիկ շատ են շփվում իրար հետ, դառնում են իրար շատ նման, նույնիսկ մտածում են նույն կերպ: [...]

Դասի չգնալու, հանդիպման չներկայանալու, գործից ուշանալու դեպքում ինչպես արդարանալ. Բաղադրատոմս ըստ Թումանյանի

Օգոստոս 5, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

tumanyanԱյս վերջին շաբաթը ինձ ավելի շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեց գրականության և հայ գրողների մասին, քան այդ նույն գրողներին նվիրված 4 տարիների երկար դասախոսությունները: Ես ու Ալկան նկարահանում ենք ռեպորտաժ: Թե ինչ ռեպորտաժ է և ինչ թեմայով, չեմ մանրամասնի, թող անակնկալ լինի նոր եթերաշրջանում: Միայն կասեմ, որ մենք նկարահանում էինք հայտնի ու տաղանդավոր մարդկանց ժառանգներին: Նրանց շարքում առաջին մեր հանդիպումը Իռմա Թումանյանի հետ էր` Հովհաննես Թումանյանի թոռնուհու: [...]