Հատուկ Ռեպորտաժ
Վերջերս հատուկ ռեպորտաժ արեցի Հատուկ ռեպորտաժի համար: Կեղծված է Հայաստանում: Սամվել Ալեքսանյանի արտադրանքին անդրադարձա: Մարդկանց լրիվ ձեռ են առնում: Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել: Կեղծում են ու ոչ միայն պատասխանատվություն չեն կրում սրա համար, այլ մի բան էլ վրդովվում են, [...]
Երկար ժամանակ բլոգ չէի գրել: Պատճառն այն չէր, որ թեմաներ չկան, գրելու նյութ, անշուշտ, շատ կա, բայց մի տեսակ չէի կարողանում կոնկրետանալ ինչ-որ բանի վրա և այդ մասին շարադրել մտքերս: Արդեն մի քանի օր է` լրատվական կայքերի ու թերթերի թոփ նյուզն իմ շատ սիրելի գործընկերների Հ1-ից հեռանալու մասին է: Դա էլ բնական եմ համարում, քանի որ խոսքը, [...]
Նյումեգ ամսագիրն արդեն Բանաձեւն է անում, այսինքն Բանաձեւի լրագրողախմբագրական թիմը: Թեմաները, նյութերը արդեն կարող եք կարդալ ապրիլյան համարում, շուտով նաեւ մայիսյան, իսկ անոնսներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքի էջերում ու Յութուբում, ինչպես նաեւ` եթերում: Նյումեգի նոր էջերից մեկը մենք պայմանականորեն կոչել ենք Գինդ. Սա մի էջ է, [...]
Հարգելի ընթերցող, մենք` հեղինակներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ blog.banadzev.com-ում քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում ծանոթանալու մեր նյութերին, գրում կարծիքներ, մեկնաբանումներ անում… [...]
Հատուկ Ռեպորտաժի Գողական գնալ թողարկման կիբերհանցագործների մասին ռեպորտաժը ես էի պատրաստել` իրոք, մեծ սիրով ու հաճույքով: Բնականաբար, կիբերոլորտից ահագին բան սովորեցի, ավելի կոնկրետ, թե ինչպես անել, որ բանկոմատից փող հանելը հնարավորինս անվտանգ լինի, [...]
Հայկական տասը լեգենդների մասին ռեպորտաժ նկարելիս հասկացա, որ մարդկանց շատ դժվար է համոզել, եթե նույնիսկ մի շարք փաստեր ես առաջ բերում: Բանն այն է, որ ռեպորտաժում ներկայացվում են տասը ամենատարածված լեգենդները: Դրանք այն զրույցներն են ու այն պատմությունները, [...]
Հունվարը սովորական մարդկանց համար նշանավորվում է նրանով, որ նոր տարվա առաջին ամիսն է, այն կամ ապացուցում է, որ մեկնարկած տարին իրոք հաջող ու ուրախ է անցնելու կամ ընդհակառակը, հուսախաբ է անում ու նոր տարին նոր սպասումներով սկսելու բոլոր հույսերը վերանում են նույնքան արագ, որքան ծնվել էին: [...]
Ֆանատների մասին ռեպորտաժը նկարելիս մի երևույթի հանդիպեցի, որն ինձ շատ զարմացրեց: Դա իմ ոչ առաջին նյութն էր, ոչ էլ առաջին հարցազրույցը: Բայց այն ինչ տեսա, երբ նկարահանում էինք X-Ֆակտոր հաղորդման մասնակից Կարեն Ավետիսյանին, երբեք չէի տեսել: [...]
Անցած շաբաթ Հատուկ ռեպորտաժը նվիրված էր նրանց, ովքեր սիրում են գժվելու աստիճան, բայց այնուամենայնիվ պատասխան չեն ակնկալում: Նրանք իրենց կուռքերին իդեալականացրել են ու հենց նրանց են փնտրում նույնիսկ իրենց իրական ընկերների ու բարեկամների շարքերում: [...]
Բանաձևի արական թիմը պատրաստվում է նկարահանել ռեալիթի ոճի ռեպորտաժ: Վերելք Արագած: Առաջին անգամ Էքստրեմալ պայմաններում կտեսնեք Բանաձևի ղեկավար Արտակ Ալեքսանյանին, դեռահաս աղջիկների կուռք Արտակ Վարդանյանին, Ինտերակտիվ Արտյոմ Լևոնյանին , Թվիթերմեն ու լրագրող Զոհրաբ Հարոյանին ու Հատուկ Ռեպորտաժի գլխավոր ռեժիսոր … [...]
Այս տարին ինձ համար լավ սկսվեց: Բացի մի քանի անձնական ու ոչ անձնական լավ նորություններից, ես այս տարվա առաջին օրերին մի շատ հաճելի զանգ ստացա: Ինձ զանգահարեց Գայլուկը: Հիշում եք, չէ՞. այն երեխան, որին պետք է որդեգրեին, որի կենսաբանական մայրը հայտնվեց իմ ռեպորտաժից հետո ու սկսեց խոսալ իր մայրական իրավունքներից: [...]
Լրագրողն ամեն դեպքում, ինչ էլ լինի, պետք է կարողանա կորզել ինֆորմացիա,-այս պարզ, բայց շատ բարդ իրագործելի տեսությունը գիտեն բոլոր լրագրողները: Բայց լրագրողը նույնպես մարդ է եւ գիտի, որ բոլոր իրադարձությունների ու պատմությունների հետեւում նույնպես մարդիկ են: Կան թեմաներ, որոնց մասին դժվար է խոսել, բարձրաձայնել, ասենք այն մասին, [...]
Շարունակեմ լրացնել Բանաձեւի բլոգերների ամփոփաթերթիկը: Այս տարի Բանաձեւի ամանորյա կորպորատիվ հավաքի ժամանակ Գնել Նալբանդյանն ու ես պատահաբար պարզեցինք, որ Բանաձեւում ամենաշատը, իբրեւ թե, ես չեմ սիրում Գնելին, այնպես որ հիմա պիտի ամեն ինչ անեմ հակառակն ապացուցելու համար: [...]
Սփյուռքահայերի` ավելի ճշգրիտ հայրենադարձների խնդիրների մասին Հատուկ ռեպորտաժը նկարահանելիս մի ակնհայտ ճշմարտություն բացահայտեցի ինձ համար, որին մինչև այդ ուշադրություն չէի դարձրել: Պետք չէ նրանց անընդհատ սփյուռքահայ անվանել և վերաբերվել որպես սփյուռքահայի: [...]
Պարզվում է, որ մենք բլոգ սիրող ազգ ենք /անկապ էլի, էն որ դեմքի խելոք արտահայտությամբ ասում են է :Ճ :Ճ :Ճ/: Փորձենք ամփոփել այս տարվա Բանաձեւի բլոգը: Սկսեմ ամենասկզբից` Արտակ Ալեքսանյանից: Չնայած ամբողջ տարվա ընթացքում Արտակ Ալեքսանյանն, անգամ բռնություն գործադրելով, ահաբեկելով ու պարգեւատրելով լրագրողներին, [...]
Բանաձևում հայտնի սոցհարցում անցկացնող կա. ես եմ…. Երեխեքն արդեն գիտեն, եթե թուղթն ու գրիչը ձեռքիս բոլորի մոտով պտտվում ու տարօրինակ հարցեր եմ տալիս, ուրեմն բլոգի թեմա չունեմ ու բանաձևցիների հաճախ անհետաքրքիր պատասխաններից փորձելու եմ հետաքրքիր բլոգ գրել: Չնայած անհետաքրքիր-ը հարաբերական է ասված, որովհետև Բանաձևի ոչ մի աշխատող ոչ մի հարցի խելքին մոտ ու ոչ տարօրինակ պատասխան չի տալիս: [...]
Ես, որ ապրում եմ Հայաստանից այդքան հեռու ու օտարության մեջ, հնարավորություն ունեմ մշտական կապի մեջ լինել այդ փոփոխվող աշխարհի հետ: Այդ զգացումի համար ես երախտապարտ եմ Բանաձև-ին ու դրա համար նրա ցավը տանեմ: Ու քանի որ մի երկու շաբաթից արդեն Նոր Տարի է, ուզում եմ վերջում երկու ցանկություն պահել: [...]
Հիշում եք, չէ՞, Տիգրանի պատմությունը: Այն երեխայի, որ մանկատանն էր հայտնվել այն բանից հետո, երբ մայրը նրան մեկ տարեկանում աղբանոցն էր նետել: 2 ամսից երեխան կդառնա 10 տարեկան և դեռ շարունակում է մնալ մանկատանը: Հիշեցնեմ, որ Հատուկ ռեպորտաժ - ով մենք պատմեցինք մի ամուսնական զույգի մասին, ով որոշել էր որդեգրել Տիգրանին: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները